Իտալիայի պատվո հյուպատոսը պարտավորվել է վերանորոգել Ռուսթավելի փողոցի քանդած մայթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Իտալիայի պատվո հյուպատոսը պարտավորվել է վերանորոգել Ռուսթավելի փողոցի քանդած մայթը

19:25 03.08.2018

Այսօր Գյումրիի քաղաքաշինական խորհուրդը քննարկել է Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոյի գործողությունների օրինականությունը: Հանդիպումը հյուպատոսի և խորհրդի անդամների միջև տեղի է ունեցել Գյումրիի քաղաքապետարանում։

Հիշեցնենք՝ հյուպատոսն առանց զգուշացման քանդել էր ընդամենը մեկ տարի առաջ հիմնանորոգված Ռուսթավելի փողոցի մայթի 200 մետր հատվածը և, ըստ քաղաքապետարանի՝ պատճառել 1 միլիոն 534 հազար դրամի վնաս:

Գյումրիի քաղաքապետարանը սա ապօրինություն էր որակել ու պահանջել հյուպատոսից սեղմ ժամկետներում վերանորոգել մայթը, բայց վերջինս հրաժարվում էր՝ ասելով, որ ամբողջ փողոցն է թերություններով կառուցված, ինչի պատճառով ոչ միայն իրեն պատկանող շինությանն է վնաս հասցվել, նաև շուտով փողոցի մյուս բնակիչների տներն էլ են վնասվելու խոնավությունից:

«Քանի որ հյուպատոսը վերջին օրը բարձրացրեց իր հարցը, չէինք կարող փոփոխություններ կատարել»,- ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետն ու նշել, որ պետք է ժամկետների մեջ տեղավորվել:

Հարցին՝ արդյո՞ք իրավունք ուներ հյուպատոսը մայթը քանդելու, Անտոնիո Մոնտալդոն քաղաքապետարանին մատնացույց արեց քաղաքաշինական նորմերի խախտումներով կառուցապատումները «Կումայրի» արգելոցի տարածքում, ինչի հետևանքով քննարկումը վերաճեց վիճաբանության։

«Հռոմի իշխանությունները ինչպե՞ս կվարվեին, եթե ես այնտեղ շենք գնեի ու կողքի մայթը քանդեի: Ես այն կարծիքին եմ, որ քաղաքային իշխանությունները ավելորդ հանդուրժողականություն են ցուցաբերել»,- ասել է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը՝ կողմերին առաջարկելով իրավապահներին դիմել, եթե չեն կարող բանակցություններով խնդիրը լուծել:

Ի վերջո, Իտալիայի հյուպատոսը պարտավորվել է մայթը վերականգնել, բայց պայմանով, որ իրենց խորհրդատու է վերցնելու «Կումայրի» արգելոցի տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 25.07.2025

SHANTNEWS

Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին

17:54 25.07.2025

Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կատալոնական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող՝ հիանալի տարիքում, անհավանական մոտիվացիայով։ Ես տեսել եմ, թե նա որքան ուրախ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Նրա առաքինություններից մեկն անկեղծությունն է. նա երազում […] ...

Թալինի համայնքային ոստիկաններն ապօրինի պահվող «Կալաշնիկով» են հայտնաբերել

17:48 25.07.2025

Թալինի համայնքային ոստիկաններն ապօրինի պահվող «Կալաշնիկով» են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 23-ին ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենքը թողել է Քարվանսարայի ձորաբերան կոչվող կամրջի մոտ։ […] ...

Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Lexus»-ը

17:42 25.07.2025

Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Lexus»-ը

Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններոմ Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Պ.-ի վարած «Lexus» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Էդուարդ Մ.-ի վարած շտապօգնության «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ, Խաչաղբյուրում ներկայացրել կով կթելու իր փորձառությունը

17:36 25.07.2025

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ, Խաչաղբյուրում ներկայացրել կով կթելու իր փորձառությունը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր: «Այց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դիսպանսեր, որը վերանորոգվել է  «Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական ՀԿ-ի կողմից՝ Գրենոբլ քաղաքի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,-X-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը: Ֆրանսիայի դեսպանը հայտնել է նաև […] ...

Պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը կասեցվել է

17:30 25.07.2025

Պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասում (Կոտայքի մարզ, Ջրվեժ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պաղպաղակ վանիլային» (արտադրված՝ 15․07․2025թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պաղպաղակի […] ...

BACK_TO_TOP