19:06 22.06.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Կարևորելով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունն ինչպես հանրապետությունում, այնպես էլ մարզում` Նազելի Բաղդասարյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումների արդյունքում ձեռք կբերվեն պայմանավորվածություններ,որոնք կլինեն արդյունավետ․
«Ուրախ եմ ձեզ հանդիպելու։ Երկաթուղու գործունեությունն, իհարկե, շատ կարևոր է` հաշվի առնելով հատկապես այն, որ Շիրակի մարզը տրանսպորտային կապերի առանցքում է։ Ես տեղյակ եմ, որ դուք բոլորովին վերջերս հանդիպել եք Ձեր Վրաստանի գործընկերոջը և ուրախ կլինենք, որ մեր մարզի համար էլ արդյունավետ առաջարկներ լինեն։ Հաշվի առնելով այն, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս տրանսպորտային ուղիների զարգացմանը և ընդլայնմանը, որը ներառված է նաև կառավարության հնգամյա զարգացման պլանում, կարևոր է երկաթուղու հարմարավետ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուղևորատար և բեռնատար կազմով համալրումը»,- նշել է Շիրակի մարզպետը։
Պարոն Մելնիկովը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և ներկայացնելով ընկերության գործունեությունը՝ նշել է, որ նախորդ տարվա համեմատ ուղևորափոխադրումների առումով աճ ունեն, 2021-ին 59 հազար ուղևոր է փոխադրվել, այս տարի՝ 63 հազար։ Ըստ Ալեքսեյ Մելնիկովի,Գյումրիում նոր գնացքներ են աշխատում, նախորդ տարի վերանորոգել Է հյուրանոցը։ Նազելի Բաղդասարյանը կարևորել է գնացքների անվտանգ երթևեկության ապահովումն, ինչպես նաև ենթակառուցվածքների արդիականացումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը՝ հատկապես տուրիստական նոր սեզոնին ընդառաջ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է միջհամայնքային ու միջմարզային երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղին Գյումրու երկաթուղային կայարան տեղափոխելու հարցը:
Հաշվի առնելով այն, որ Հայաստանի կառավարությունը այս տարվա հուլիսի 1-ից ավելացնելու է անկանխիկ եղանակով գործարքների թիվը` Նազելի Բաղդասարյանը խոսել է էլեկտրոնային եղանակով տոմսեր ձեռք բերելու մասին, որը մինչ օրս չի կիրառվում «Հարավկովկասյան երկաթուղիներում»։ Պարոն Մելնիկովը վստահեցրել է, որ նման ծրագիր ունեն։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել ուղևորափոխադրումների ժամերը քննարկել՝ նպատակ ունենալով նպաստել տուրիստական հոսքերի ավելացմանը։
Քննարկվել են նաև հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում23:59 17.05.2025
ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցելԿալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...
23:52 17.05.2025
Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվելՄայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...
23:44 17.05.2025
Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՏաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...
23:32 17.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...
23:16 17.05.2025
Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանըՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...
23:08 17.05.2025
Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակինԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...