Էլվիս Պրեսլիի դուստրը իրեն սնանկ է հայտարարել և դատի տվել մենեջերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+13.09 oC

Էլվիս Պրեսլիի դուստրը իրեն սնանկ է հայտարարել և դատի տվել մենեջերին

09:26 24.02.2018

Լեգենդար երաժիշտ Էլվիս Պրեսլիի դուստրը՝ 50-ամյա երգչուհի Լիզա Մարիա Պրեսլին հայտարարել է, որ իր 100 միլիոն դոլարանոց կարողությունից մնացել է ընդամենը 14.000 դոլար: Կինը խոստովանել է, որ խրվել է պարտքերի մեջ, հաղորդում է The Blast- ը:

Ըստ աստղի, նրա վարկային քարտի պարտքը 500.000 դոլար է: Սնանկության համար երգչուհին մեղադրում է  իր բիզնես-մենեջեր Բարրի Սիգելին, ով գումարներ է  ներդրել ոչ արդյունավետ նախագծերում: Երգչուհին նրան դատի է տվել: Սիգելն էլ ի պատասխան հայտարարել է, որ մեղավորը Պրեսլին է, ով մսխել է գումարները:

Հիշեցնենք, որ Էլվիս Պրեսլիի դուստրը ամուսնացած է եղել  չորս անգամ: Դենի Կիոյի հետ ամուսնությունից նա ունի երկու երեխա` 28-ամյա Ռայլին և  25-ամյա Բենիամինը: Երաժիշտ Մայքլ Լոկվուդից, որը նրա չորրորդ ամուսինն է,  նա ևս երկու երեխա ունի` 9-ամյա երկվորյակ քույրեր Հարփերը և Ֆինլին:

Պրեսլիի ամուսիններն են եղել նաև Մայքլ Ջեքսոնը ու Նիկոլաս Քեյջը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոսկերիչը ցրել է ոսկու և ոսկյա զարդերի մասին ամենատարածված առասպելները

23:42 27.04.2024

Ոսկերիչը ցրել է ոսկու և ոսկյա զարդերի մասին ամենատարածված առասպելները

Ոսկին համարվում է ամենաթանկ մետաղներից մեկը շատ հազարամյակների ընթացքում, ուստի ոսկու արդյունահանման հետ կապված հսկայական թվով առասպելներ և սխալ պատկերացումներ կան: Դրանցից ամենատարածվածը Gazeta.Ru-ի հետ զրույցում մեկնաբանել է ոսկերիչ Նատալյա Նախոդկինան։ Առաջին առասպելն այն է, որ ոսկին պետք է դեղին լինի: «Իր առաջնային տեսքով ոսկին իրականում վառ դեղին գույն ունի: Ինչ վերաբերում է ոսկուն, որը […] ...

Հոգեբանը բացատրել է, թե ինչու պետք է սահմանափակել մինչև 14 տարեկան երեխաներին սմարթֆոն օգտագործելը

21:48 27.04.2024

Հոգեբանը բացատրել է, թե ինչու պետք է սահմանափակել մինչև 14 տարեկան երեխաներին սմարթֆոն օգտագործելը

Սմարթֆոնը առօրյա կյանքի «կենսական» տարր է։ Դրանից կախվածությունը, ինչպես նաև անխուսափելի հետևանքները ի հայտ են գալիս ցանկացած տարիքում։ Կլինիկական հոգեբան Ստանիսլավ Սամբուրսկին Gazeta.Ru-ի հետ զրույցում պատմել է, թե ինչու է այդքան կարևոր դեռահասին զրկել այս անվերահսկելի «ուրախությունից»: «Գաջեթներից կախվածությունն առաջանում է տարբեր պատճառներով։ Դրանցից առաջինը հեռախոսի հետ վաղաժամ ծանոթությունն է: Հոգնած և ընդմիջում ցանկացող ծնողները […] ...

Բժիշկը զգուշացրել է մաշկի խնամքի ամենատարածված սխալների մասին

21:17 27.04.2024

Բժիշկը զգուշացրել է մաշկի խնամքի ամենատարածված սխալների մասին

Մաշկի խնամքի շատ սովորություններ սկիզբ են առնում հեռավոր անցյալից, թեև 21-րդ դարում անհրաժեծտ է հրաժարվել դրանցից: Մաշկաբան-կոսմետոլոգ Իրինա Մարչենկոն Gazeta.Ru-ին պատմել է ամենատարածված նման սխալների մասին։ Առաջին սխալը սկրաբների հաճախակի օգտագործումն է։ «Չնայած այն հանգամանքին, որ կոսմետիկայի խանութների դարակները լցված են ցանկացած ճաշակի և գույնի սկրաբներով, դա ամենևին էլ այն չէ, ինչ պետք է մեր […] ...

Բժիշկը նշել է խորովածի թույլատրելի չափաբաժինը

20:45 27.04.2024

Բժիշկը նշել է խորովածի թույլատրելի չափաբաժինը

Մեկ անձի համար խորովածի մեկ բաժինը չպետք է լինի 150 գրամից ավելի, և որքան ճարպոտ է միսը, այնքան քիչ կարելի է ուտել, «ՌԻԱ Նովոստիին» ասել է առողջության առաջնային պահպանման գլխավոր մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը։ «Մեկ անձի համար շիշ խորովածը չպետք է լինի ավելի քան 150 գրամ, և որքան ճարպոտ է միսը, այնքան քիչ կարելի է ուտել […] ...

Հայտնի մեմի նախատիպը հայտնաբերվել է 1950-ականների լուսանկարում

20:27 27.04.2024

Հայտնի մեմի նախատիպը հայտնաբերվել է 1950-ականների լուսանկարում

NickyPappagiorgio մականունով Reddit-ի օգտատերը ֆորումում տեղադրել է 1950-ականներին արված լուսանկար, որը կարելի է համարել ուշադրությունը շեղած տղայի մասին հայտնի մեմի նախատիպը։ Լուսանկարում իր ընկերուհու հետ փողոցով քայլող երիտասարդը հետ է նայում կողքով անցնող սպիտակ զգեստով աչքի ընկնող շիկահերին։ «Իդա Մորգանը գրավեց իմ ուշադրությունը՝ Ֆրեմոնտ փողոցում իր կեցվածքով: Լուսանկարն արվել է մոտ 1958 թվականին։ Մորգանը թագադրվել […] ...

Շունը կանաչ ձագ է լույս աշխարհ բերել

08:44 27.04.2024

Շունը կանաչ ձագ է լույս աշխարհ բերել

ԱՄՆ-ում շունը կանաչ մորթիով ձագ է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։ Ֆլորիդայում ծնվել է Գոլդեն ռետրիվեր քոթոթ: Տերերը խոստովանել են, որ Գոլդեն ռետրիվերների հետ աշխատելու 17 տարիների ընթացքում երբեք չեն հանդիպել քոթոթների վառ կանաչ գույնի: Ինչպես ասել է սելեկցիոները, այս երևույթն առաջանում է պլասենցայում պարունակվող բիլիվերդինի՝ կանաչ լեղու պիգմենտի պատճառով։ Այն կանաչեցնում […] ...

BACK_TO_TOP