18:14 23.06.2022
Հունիսի 21-ին ԱՀ Ազգային ժողովում հյուրընկալել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում «Հայաստան » և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն էին, տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից:
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ողջունելով հայաստանյան գործընկերներին, շեշտել է, որ Արցախի խորհրդարանի դռները բաց են բոլոր ուժերի առջև։
Խոսելով Արցախի խորհրդարանական գործունեությունից՝ ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Ազգային ժողովում ընդգրկված թե իշխանամետ, թե ընդդիմադիր պատգամավորները միասնական ու միակարծիք են Արցախին առնչվող ցանկացած հարցի շուրջ։
ԱԺ նախագահը Արցախի փրկությունը Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության մեջ է տեսնում, իսկ քաղաքական լուծումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո միայն։
Արթուր Թովմասյանը կարևորել է արցախցու անվտանգության երաշխավորի ՝ռուս խաղաղապահի դերակատարությունը և անդրադարձել բռնի տեղահանվածների բնակարանային ու այլ սոցիալական խնդիրներին։
Իշխան Սաղաթելյանը և պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նշել, որ Արցախում են ոչ թե հայաստանյան ներքաղաքական հարցերը քննարկելու, այլ Արցախի համար, որոնք, չնայած, փոխկապակցված են։
ՀՀ ընդդիմադիր ուժերը քաջ գիտակցում են, որ Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը անհնար է, հայաթափումը ՝անխուսափելի։
«Մենք պնդում ենք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ ինքնորոշման իրավունքը ելակետ է, որից նահանջ, կամ նշաձողի իջեցում չկա»,- այս հենասյունով են առաջնորդվում ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր թևը ներկայացնող պատգամավորները։ Նրանք վստահ են՝ ուժերի կենտրոնացմամբ , համահայկական մթնոլորտի փոփոխությամբ և եռամիասնությամբ միայն կարող ենք հաջողություններ ունենալ։
ՀՀ պատգամավորները ողջունել են Արցախի խորհրդարանի՝ 2022թ ապրիլի 14-ին ընդունած հայտարարությունը և ԱՀ ԱԺ կողմից ակնկալում են համարժեք արձագանք Արցախը վտանգող ցանկացած գործողության հանդեպ։
Խորհրդարանականները իրենց մտահոգությունն ու դժգոհությունն են արտահայտել միջխորհրդարանական համատեղ նիստի չկայացման առնչությամբ: Անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել հայկական զույգ հանրապետությունների օրենսդիր մարմինների փոխգործակցությունը վերականգնելու համար։
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Արցախի անվտանգությանը վերաբերող հարցեր։ Պատգամավորների կողմից բարձրաձայնվել է առաջնային օրակարգի ձևակերպման անհրաժեշտությունը։
Երկուստեք կարևորվել են նման հանդիպումները, որոնք հնարավորություն են ընձեռում քննարկելու միասնական հայրենիքի առջև ծառացած խնդիրներն ու առանցքային հարցերը։
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթողՏիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:51 03.05.2025
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...
23:39 03.05.2025
Telegram-ում ավելացվել է նոր գործառույթՊավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ինՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...
23:09 03.05.2025
Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթFinnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...