16:36 04.08.2018
Անձրևային ամառը պատճառ է դարձել Գյումրի գետակում ջրի մակարդակի բարձրացման: Գետակի՝ ափերից դուրս եկած ջուրը հասցրել է վնասներ հասցնել բնակելի տներին: Ներսից ու դրսից տների պատերին, խոնավության հետքերից բացի, ճաքեր են առաջացել: Խնդիրը, սակայն, նոր չէ: Գյումրի գետակին մոտ կառուցված տները հեղեղումներից պաշտպանելու համար պետությունը դեռևս 50-ականներին քարե պատնեշներ է կառուցել, որոնց մեծը մասը արդեն չկա:
Հիմա արդեն տները ջրից պաշտպանված չեն: Հիմա ջրի հոսքն էլ ուժեղ չէ, ինչպես 50-60 տարի առաջ էր, բայց գետակի ջուրը գնալու ճամփա չունի: Աղբը փակել է հունը, որոշ տեղերում էլ ճահիճ է գոյացել:
Աղբը գետակում թափելը սովորություն է այն բնակիչների համար, որոնք բնակվում են ափամերձ հատվածներում: Աղբը թափում են բնակիչները, դժգոհում՝ էլի իրենք: Մի երեք տարի առաջ այս հատվածում աղբամաններ էլ չկային: Այժմ կան, բայց վիճակը չի փոխվել: Գետակի մեջ կարող է հայտնվել ոչ միայն կենցաղային աղբը, նաև տան անպիտան գույքը:
Աղբը ամբողջությամբ ու հենց գետակի մեջ մաքրելու համար հատուկ տեխնիկա է պետք, իսկ թե տեխնիկան ինչպես է մտնելու տարածք, սա էլ է լուրջ խնդիր. գետակի վրա ապօրինի շինություններ են կառուցել և հարակից տարածքները նեղացրել: Միակ տարբերակը ձեռքով մաքրելն է, ինչն էլ բողոքներից հետո կոմունալի աշխատակիցները անում են: Դա սահմանափակվում է պլաստիկե շշերն ու տոպրակները ջրից դուսր բերելով, իսկ այն, ինչ գետակից դուրս չի բերվում, լցվում է Ախուրյան գետն ու ոռոգում դաշտերը:
18:12 25.07.2025
62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործում17:54 25.07.2025
Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կատալոնական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող՝ հիանալի տարիքում, անհավանական մոտիվացիայով։ Ես տեսել եմ, թե նա որքան ուրախ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Նրա առաքինություններից մեկն անկեղծությունն է. նա երազում […] ...
17:48 25.07.2025
Թալինի համայնքային ոստիկաններն ապօրինի պահվող «Կալաշնիկով» են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 23-ին ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենքը թողել է Քարվանսարայի ձորաբերան կոչվող կամրջի մոտ։ […] ...
17:42 25.07.2025
Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Lexus»-ըԱյսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններոմ Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Պ.-ի վարած «Lexus» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Էդուարդ Մ.-ի վարած շտապօգնության «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
17:36 25.07.2025
Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ, Խաչաղբյուրում ներկայացրել կով կթելու իր փորձառությունըՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր: «Այց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դիսպանսեր, որը վերանորոգվել է «Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական ՀԿ-ի կողմից՝ Գրենոբլ քաղաքի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,-X-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը: Ֆրանսիայի դեսպանը հայտնել է նաև […] ...
17:30 25.07.2025
Պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասում (Կոտայքի մարզ, Ջրվեժ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պաղպաղակ վանիլային» (արտադրված՝ 15․07․2025թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պաղպաղակի […] ...