16:13 04.08.2018
Օգոստոսի 3-4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ՃԿԿ-ում հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ մի շարք ահազանգեր են ստացվել:
Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Մուշավան թաղամասի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Գ. Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում` մոտ 700 քմ, Մահարու փողոցի վերջնամասում` մոտ 500 քմ, Չարենցի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Մուշավանի ամառանոցներում՝ մոտ 3 հա, Չեխովի փողոցում՝ «Միկա» մարզադաշտի մոտակայքում՝ մոտ 900 քմ, Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի սկզբնամասում՝ 5000 քմ, Բերդավան բնակավայրի «Ղարաբուլաղ» կոչվող հանդամասում՝ մոտ 4 հա, Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում՝ 7000 քմ, Դավիթաշեն գյուղի 3-րդ փողոցի թիվ 21 տան հարակից տարածքում՝ մոտ 3000 քմ, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Նալբանդյան փողոցում՝ 4500 քմ, Բալահովիտ գյուղի գերեզմանատան տարածքում՝ մոտ 200 քմ, Ակունք գյուղի Պողոս Պետրոս եկեղեցու մոտակայքում հնձած գարու արտ (մոտ 5 հա) և կուտակված ծղոտ (մոտ 40 հատ), Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի մոտակայքում՝ 15 000 քմ, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 800 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասի թիվ 20/1 հասցեի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Սյունիքի մարզի Վաղատնի գյուղի մոտակայքում՝ մոտ 4000 քմ մրգատու այգի, մոտ 3 հա հնձած ցորենի դաշտ, մոտ 1 հա չհնձած գարի և մոտ 6 հա, Երասխ-Երևան ավտոճանապարհին` Բուրաստան գյուղի մոտակայքում՝ 300 քմ, Օձուն-Այգեհատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ մոտ 1.5 հա խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից:
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել բոլոր հրդեհները:
22:09 20.07.2025
Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական […] ...
21:40 20.07.2025
Իրանում հուլիսի 23-ը հանգստյան օր է հայտարարվել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու համարԻրանի կառավարությունը հուլիսի 23-ը Թեհրանի նահանգում հանգստյան օր է հայտարարել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու նպատակով, հայտարարել է կաբինետի խոսնակը: «Կառավարության կաբինետի որոշմամբ, շարունակվող ծայրահեղ շոգի և ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու անհրաժեշտության նպատակով չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը, Թեհրանի նահանգում հայտարարվել է հանգստյան օր», – գրել է նա սոցիալական ցանցերի իր էջում։ Կիրակի օրը ավելի վաղ Իրանի իշխանությունները […] ...
21:16 20.07.2025
Այրվել է մոտ 400 հակ անասնակերՀուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...
20:49 20.07.2025
Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
20:18 20.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...
19:38 20.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...