16:54 04.08.2018
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ստացված տեղեկություններն իրացնելիս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Սյունիքի մարզային վարչությունների, Գորիսի բաժնի ծառայողների համատեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները 16 տարեկան հասակում անցել են համապատասխան կցագրում և ժամկետային զինծառայության համար ճանաչվել պիտանի, որից հետո նրանց առողջական վիճակի հետազոտման ակտերով ճանաչվել են հիվանդներ, ինչի արդյունքում ստացել են տարկետումներ և ՀՀ զինապարտության մասին օրենքի 15-2 կետով հաշվառվել են պահեստազորում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Տիգրան և Տրդատ Խաչատրյաններն ինչպես դպրոցում, այնպես էլ հետագայում վարժարանում սովորելու տարիներին իրենց վերագրվող հիվանդության ախտանիշներով աչքի չեն ընկել:
Բացի այդ պարզվել է, որ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից:
Պարզվել է նաև, որ Տիգրան Խաչատրյանը, սովորելով Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում, 2007թ. տեղափոխվել է Գորիսի վարժարան՝ ուսումը շարունակելու (ներկայիս թիվ 4 ավագ դպրոց), իսկ Տրդատ Խաչատրյանն այնտեղից նույն վարժարան է տեղափոխվել 2008թ.: Տրդատ Խաչատրյանը 2009թ. կրկին վերադարձել և ուսումը շարունակել է Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում, սակայն 19.03.2012թ. 10-րդ դասարանից տեղափոխվել է Սոչի՝ հետագա ուսում ստանալու նպատակով, իսկ Տիգրան Խաչատրյանը վարժարանից ազատվել է 10.09.2010թ.:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերով հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2010թ. սեպտեմբեր ամսին, Սյունիքի մարզի նախկին մարզպետ` Սուրիկ Խաչատրյանի հանձնարարությամբ, պաշտոնեական կեղծիք կատարելով, վերջինիս որդուն` Տիգրան Խաչատրյանին 2010թ. ընդունել է նույն դպրոցի 11-րդ դասարան, որից հետո նույն ուսումնական տարում նրան տվել է ատեստատ, ինչը նպատակ է հետապնդել սահմանված ժամկետից շուտ միջնակարգ կրթությունն ավարտելուն և ատեստատ ձեռք բերելուն, այն դեպքում, երբ մինչև 2010թ. սեպտեմբերի 10-ը Տ.Խաչատրյանը սովորելիս է եղել Գորիս քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի 10-րդ դասարանում:
Տ.Խաչատրյանի անվամբ տրված ատեստատը վերջինս օգտագործելով, 2010թ. նոյեմբերի 8-ին ընդունվել է Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի հեռակա, այնուհետև իր դիմումի համաձայն, 2011թ. տեղափոխվել է առկա ուսուցման համակարգ և 2012թ. մարտի 1-ին ընտրվել է նույն համալսարանի ուսխորհրդի նախագահ, իսկ 16.12.2013թ., իր դիմումի համաձայն, ազատվել համալսարանից: 2016թ. սեպտեմբերի 13-ին կրկին Տ.Խաչատրյանն իր դիմումի համաձայն վերականգնվել է նույն համալսարանի 4-րդ կուրսում, ինչի համար, սահմանված կարգի համաձայն, հիմք է հանդիսացել նաև նրա կողմից ներկայացված ատեստատը:
Նախապատրաստված նյութերը 18.07.2018թ. ուղարկվել են ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն, որտեղ նույն օրը, նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին, 327-րդ հոդվածի 2-րդ, 32-րդ հոդվածի 2-րդ, 315-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ներկայումս քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում:
17:54 25.07.2025
Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կատալոնական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող՝ հիանալի տարիքում, անհավանական մոտիվացիայով։ Ես տեսել եմ, թե նա որքան ուրախ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Նրա առաքինություններից մեկն անկեղծությունն է. նա երազում […] ...
17:48 25.07.2025
Թալինի համայնքային ոստիկաններն ապօրինի պահվող «Կալաշնիկով» են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 23-ին ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենքը թողել է Քարվանսարայի ձորաբերան կոչվող կամրջի մոտ։ […] ...
17:42 25.07.2025
Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Lexus»-ըԱյսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններոմ Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Պ.-ի վարած «Lexus» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Էդուարդ Մ.-ի վարած շտապօգնության «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
17:36 25.07.2025
Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ, Խաչաղբյուրում ներկայացրել կով կթելու իր փորձառությունըՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր: «Այց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դիսպանսեր, որը վերանորոգվել է «Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական ՀԿ-ի կողմից՝ Գրենոբլ քաղաքի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,-X-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը: Ֆրանսիայի դեսպանը հայտնել է նաև […] ...
17:30 25.07.2025
Պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասում (Կոտայքի մարզ, Ջրվեժ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պաղպաղակ վանիլային» (արտադրված՝ 15․07․2025թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պաղպաղակի […] ...