Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի պատասխանատուներին Գյումրիի քաղաքապետի տեղակալը ներկայացրել է «Կումայրի» արգելոց թանգարանի գոտևորման աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+27.09 oC

Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի պատասխանատուներին Գյումրիի քաղաքապետի տեղակալը ներկայացրել է «Կումայրի» արգելոց թանգարանի գոտևորման աշխատանքները

20:00 01.07.2022

Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Ասիական զարգացման բանկի քաղաքաշինության ավագ մասնագետ, մշտական առաքելությամբ Հայաստանում գտնվող Մարիա Պիա Անկոռայի:

Դավիթ Առուշանյանը, ողջունելով ներկաներին, խոսել է Գյումրու պատմամշակութային շենք-շինությունների, դրանց պահպանման համար կատարվող աշխատանքների մասին, ապա անդրադարձել նաև պատմական շենք-շինությունների վերականգնման, արտաքին տեսքի պահպանության համար կատարվող աշխատանքների ու այդ ուղղություններում ծրագրերի իրականացման կարևորության մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև Գյումրու «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց թանգարանի գոտևորման աշխատանքների, դրա համար անհրաժեշտ միջոցների մասին:

Մարիա Պիա Անկոռան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, խոսել Գյումրու պատմաճարտարապետական տեսքի, դրա պահպանության և մի շարք այլ հարցերի մասին: Մարիա Պիա Անկոռան իր խոսքում նաև նշել է, որ պատրաստակամ է իր փորձով կիսվելու, Ասիական զարգացման բանկի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու համար իր ունեցած ջանքերը ներդնելու մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը

17:14 21.05.2025

Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ 9-րդ փողոցի 11 հասցեում գտնվող՝ 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 27-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղական համայնքը՝ ի դեմս համայնքի ղեկավարի, կնքել է անշարժ գույքի վարձակալության […] ...

Երևանի քրեական ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել

17:07 21.05.2025

Երևանի քրեական ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել

Ավազակության վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել էր մայիսի 2-ին: Օտարերկրյա քաղաքացին Զաքյան փողոցում գտնվող հյուրանոցի հետնամասում հարվածել էր 42-ամյա քաղաքացու դեմքին և հափշտակել պայուսակը, որի մեջ փող, ոսկյա շղթա և այլ իրեր կային: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակությունը կատարել է 24-ամյա օտարերկրացի: Նա մայիսի 18-ին մայրաքաղաքի […] ...

Ռոնալդուն «բացահայտել» է, որ կենսաբանորեն 11 տարով  երիտասարդ է

17:00 21.05.2025

Ռոնալդուն «բացահայտել» է, որ կենսաբանորեն 11 տարով երիտասարդ է

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Whoop փոդքասթի ընթացքում խոսել է իր կայուն ֆիզիկական մարզավիճակի գաղտնիքների մասին: Պորտուգալացին խոստովանել է, որ Whoop համակարգը, որը զբաղվում է մարզիկների սրտի աշխատանքի, վերականգնողական ծրագրերի և քնի կառավարման ուսումնասիրություններով, պարզել է, որ 40-ամյա ֆուտբոլիստը կենսաբանորեն այժմ 28.9 տարեկան է. «Չէի հավատում, որ մարմինս այդքան երիտասարդ է: Սա նշանակում է, որ […] ...

Պակիստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Հնդկաստանին, եթե վերջինը խախտի հրադադարը

16:49 21.05.2025

Պակիստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Հնդկաստանին, եթե վերջինը խախտի հրադադարը

Հնդկաստանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը կհանգեցնի Պակիստանի կողմից ավելի հզոր պատասխանի։ Այս նախազգուշացումը հրապարակել է Պակիստանի զինված ուժերի խոսնակ Ահմեդ Շարիֆ Չուդհրին։ «Պակիստանը և Հնդկաստանը երկու միջուկային տերություններ են։ Եթե Հնդկաստանը ցանկանում է ռազմական հակամարտություն սկսել, ապա կրակի հետ է խաղում։ Մենք ավելի ուժեղ կհարվածենք, եթե նա փորձի խախտել հրադադարը», – բրիտանական Financial Times թերթին […] ...

Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը երկրի անվտանգության երաշխավորման կարևոր բաղադրիչ է համարում

16:35 21.05.2025

Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը երկրի անվտանգության երաշխավորման կարևոր բաղադրիչ է համարում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը երկրի անվտանգության շահերի երաշխավորման համար կարևոր բաղադրիչ է համարում՝ միաժամանակ, ընդգծելով, որ Մոսկվան շահագրգռված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Երևանի ակտիվ մասնակցության վերականգնմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարն այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ ամփոփելով […] ...

Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու մասին շշուկներին

16:27 21.05.2025

Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու մասին շշուկներին

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի ազգային հավաքականը գլխավորելու մասին շշուկներին։ «Այո՛, ես հերքել եմ, որ որևէ հանդիպում չեմ ունեցել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Ես հավատարիմ մարդ եմ»,-Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։ ...

BACK_TO_TOP