Ռուսաստանի դրոշով նավը մտել է Բաթումի նավահանգիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Ռուսաստանի դրոշով նավը մտել է Բաթումի նավահանգիստ

19:28 05.07.2022

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պարզաբանմամբ՝ հուլիսի 4-ին՝ ժամը 22:05-ին, Հայաստանի Հանրապետություն մեկնող տարանցիկ բեռներով բեռնված նավը Ռուսաստանի դրոշով մտել է Բաթումի ծովային նավահանգիստ։ Փոխանցում է aliq.ge-ն։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ծովային տրանսպորտի գործակալության իրականացրած զննման արդյունքում հաստատվել է, որ միջազգային պատժամիջոցները չեն տարածվում նավի և նավի սեփականատեր ընկերության վրա:

Միաժամանակ, ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պարզաբանմամբ՝ Բաթումի ծովային նավահանգստի Սաղուզի տարածքում Ռուսաստանի դրոշով նավարկվող երկրորդ նավն առանց բեռի է։

Ծովային տրանսպորտի գործակալության տվյալներով՝ նավը ժամանել է Եգիպտոսի «Դամիետա» նավահանգստից և նախատեսում է բեռ արտահանել Բաթումի նավահանգստից։ Նշված նավի, նաև բեռի վրա որևէ սահմանափակում չկա (նշված տեղեկությունը` պաշտոնական տվյալների հիման վրա, հունիսի 30-ին հրապարակել է Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը)։

«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը և Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը համակարգում ու մշտապես ստուգում են և՛ նավերը, և՛ նավատերերին՝ միջազգային պատժամիջոցներով պայմանավորված, և եթե նավը կամ նավատերը գտնվում է պատժամիջոցների ցանկում, ապա չի թույլատրվում մուտք գործել Վրաստանի նավահանգիստներ և իրականացնել մաքսային ընթացակարգեր»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք. Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել Բաթումի նավահանգիստ մտնող նավի և բեռների վերաբերյալ։ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ թուրքական դրոշով նավը, որը միջազգային պատժամիջոցների տակ գտնվող ընկերության նավթամթերք է տեղափոխում, բեռներով լքում է Բաթումի նավահանգիստը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

11:31 06.07.2025

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Հուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

11:12 06.07.2025

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ […] ...

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

10:45 06.07.2025

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada»  մակնիշի ավտոմեքենան: ...

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

10:15 06.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

Այրվել է վագոն-տնակ

10:00 06.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...

BACK_TO_TOP