12:15 06.07.2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից իրականացրած մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրվել է քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց բժշկական զննության ժամանակ վնասվածքների չարձանագրման շարունակվող խնդրահարույց պրակտիկան: Այդ կապակցությամբ բազմաթիվ են նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները։
Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված ուսումնասիրությունները վկայում են, որ քրեակատարողական հիմնարկ ընդունվող ազատությունից զրկված անձի մոտ վնասվածքներ հայտնաբերելու պարագայում, չեն արձանագրվում ենթադրյալ բռնության հետևանքով վնասվածքներ ստանալու դեպքերը և համապատասխան ընթացակարգեր չեն նախաձեռնվում։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարած մշտադիտարկման այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում, ինչպես նաև համապատասխան մատյանների ուսումնասիրությամբ պարզվել է, որ ազատությունից զրկված անձի մոտ քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս հայտնաբերվել է վնասվածքներ և վերջինս հայտարարել է, որ դրանք ստացել է ձերբակալման ընթացքում կիրառված անհամաչափ ուժի արդյունքում, սակայն այդ մասին համապատասխան արձանագրություն չի կազմվել։ Ավելին, կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցների կողմից հարցի քննարկման շրջանակներում, դեպքի վերաբերյալ արձանագրություն կազմվել է մարմնական վնասվածքը հայտնաբերելուց 63 ժամ հետո՝ չպահպանելով օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը։
Անհատական մի շարք բողոքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ընդունվող ազատությունից զրկված անձանց առաջնային զննությամբ հայտնաբերված վնասվածքները պատշաճ չեն արձանագրվում և իրավապահ մարմիններին ենթադրյալ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի վերաբերյալ համապատասխան արձանագրություններ չեն ներկայացվում։
Արդարադատության նախարարության ներկայացրած հիմնավորումների համաձայն՝ ստացած վնասվածքների վերաբերյալ քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս համապատասխան արձանագրություն չկազմելու և իրավապահ մարմիններին չուղարկելու պատճառ է հանդիսացել քրեակատարողական հիմնարկ ընդունման պահին ազատությունից զրկված անձի անձնական գործում առկա Ձերբակալվածներին պահելու վայրում լրացված մարմնական վնասվածքների մասին արձանագրության առկայությունը։
Պաշտպանն արձանագրում է, որ նշվածը որևէ կերպ չի կարող Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի բուժանձնակազմի կողմից համապատասխան արձանագրություն չկազմելու և իրավապահ մարմիններին այն չուղարկելու հիմք հանդիսանալ։
Ազատությունից զրկված անձի մոտ վնասվածքների պատշաճ արձանագրումը քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս պարտադիր է ցանկացած պարագայում, քանի որ անձը շարունակում է պահվել անազատության մեջ նույնիսկ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու ճանապարհին։
Մեկ այլ անընդունելի պրակտիկա է վնասվածքների ոչ ամբողջական և մասնագիտական պատշաճ արձանագրումը: Ազատությունից զրկված անձի մոտ արձանագրված վնասվածքի նկարագրությունը չի ներառում օբյեկտիվ բժշկական զննության արդյունքների ամբողջական պատկերը. չեն նկարագրվում վնասվածքների հստակ անատոմիական տեղակայումը, գույնը, մակերեսը և վնասվածքը նկարագրող այլ
չափանիշներ, ինչպես նաև չեն ներկայացվում բժիշկների համապատասխան եզրակացություններ՝ վնասվածքի օբյեկտիվ նկարագրության և ազատությունից զրկված անձի կատարած հայտարարության ստացման պատճառների և եղանակների համադրության վերաբերյալ:
Բացի նշվածը, մտահոգիչ է նաև քրեակատարողական հիմնարկներում ստացած վնասվածքների կապակցությամբ պատշաճ բժշկական զննություն անցնելու, վնասվածքների վերաբերյալ համապատասխան արձանագրություն կազմելու և իրավապահ մարմիններին ենթադրյալ վատ վերաբերմունքի դեպքերի մասին համապատասխան արձանագրությունն իրավապահ մարմիններին չուղարկելու անընդունելի պրակտիկան։
Նշված հարցերը պարբերաբար մանրակրկիտ վերլուծությամբ և հարցի լուծման համապատասխան առաջարկներով ներկայացվում են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցներում։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում ՀՀ արդարադատության նախարարությանը և պատասխանատու այլ մարմիններին խիստ ուշադրության ներքո պահել խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթադրյալ դեպքերի պատշաճ արձանագրման և դրանով իսկ արդյունավետ և բազմակողմանի քննություն ապահովելու մեխանիզմների նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև նպաստելու վերոնշյալ դեպքերի կանխարգելմանը։
13:18 08.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ըԱՄՆ Տեխաս նահանգի վեց շրջաններում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 104-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իշխանություններին։ Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոտը հայտարարել է, որ ավելի քան 20 նահանգային գործակալություններ արձագանքում են ջրհեղեղի հետևանքների վերացմանը։ Նա ասել է, որ փրկարարները շարունակում են տասնյակ անհետ կորածների որոնումները։ Այս աշխատանքներին ներգրավված է ավելի քան 1700 անձնակազմ […] ...
13:10 08.07.2025
Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթՊարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հուլիսի 5-ին` ժամը 16.35-ին, Կոմիտասի պողոտայում ձերբակալել ու իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Նանսենի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու․ կասկածը՝ թմրամիջոցի իրացում՝ փաթեթները տեղադրելով։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների ժապավեններով 36 փաթեթ` լցված սպիտակ բյուրեղանման զանգվածներով, որոնց ընդհանուր քաշն […] ...
13:09 08.07.2025
ՃՏՊ Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհՀուլիսի 8-ին, ժամը 11:43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։ Չորս տուժած տեղափոխվել է […] ...
13:07 08.07.2025
«Միլանը» և «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են Թեո Էրնանդեսի տրանսֆերըԻտալական «Միլանը» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են ֆրանսիացի պաշտպան Թեո Էրնանդեսի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի տեղեկություններով «Միլանը» կստանա 25 միլիոն եվրո Էրնանդեսի համար, իսկ Թեոն առաջիկա օրերին կստորագրի պայմանագիր «Ալ-Հիլալի» հետ։ Անցած մրցաշրջանում Էրնանդեսը մասնակցել է 49 հանդիպման՝ խփելով 5 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը […] ...
13:02 08.07.2025
Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ միջադեպըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է հուլիսի 8-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: «Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»: Պատգամավորական էթիկայի հարցերը քննող պատշաճ մեխանիզմների ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է»,-նշված է հաղորդագրության մեջ: Ազգային ժողովում քննարկվում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից […] ...
12:55 08.07.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել աշխատանքի համարԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել։ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Բեյրութի փողոցից դեպի Գր․ Լուսավորիչ և Արգիշտի փողոցների ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց միայն աջ դեպի Գր․ Լուսավորիչ փողոց ուղղությամբ, իսկ 3-րդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտի փողոց ուղղությամբ։ 2-րդ Երթևեկելի գոտին հատկացված […] ...