16:20 06.07.2022
Հուլիսի 6-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի ներկայացմամբ քննարկվել է ««ՀՀ ջրային օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով, փոխանցում է ԱԺ կայքը։
Փոխնախարարի խոսքերով` օրենսդրական փաթեթով նախագծի մշակումը բխում է կառավարության 2021-2026 թթ. ծրագրի որոշումից, և դրա ընդունումը հետամուտ է ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծման միջոցով ազգային ջրային պաշարի պահպանմանը, օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով անհրաժեշտ քանակի և որակի ջրով քաղաքացիների և տնտեսության պահանջների բավարարմանը, մակերևութային և ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի վատթարացման կանխմանը, խիստ փոփոխված ջրային մարմինների կարգավիճակի բարելավմանն ու վերականգնմանը, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովմանը:
Փաթեթով սահմանվել են հիմնական հասկացություններ և ամրագրվել կարգավորումներ:
Մասնավորապես, սահմանվել է ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում հասկացությունը, քանի որ ՀՀ ջրային օրենսգրքի հիմնական գաղափարներից մեկը բոլոր առաջադեմ երկրների կողմից իրականացվող ջրային ռեսուրսների ջրավազանային համապարփակ կառավարման սկզբունքն է և այդ սկզբունքին անցնելը: Սահմանվել են նոր հասկացություններ, մասնավորապես, մակերևութային ջրային մարմին, ստորերկրյա ջրային մարմին, խիստ փոփոխված ջրային մարմին, ջրային ռեսուրսների ինքնամաքրում, կլիմայի փոփոխման նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիություն և հարմարվողականություն և այլ կարևոր հասկացություններ:
Ամրագրվել է մակերևութային ջրերի որակի հինգ կարգավիճակ` «ջրային մարմնի գերազանց կարգավիճակ», «ջրային մարմնի լավ կարգավիճակ», «ջրային մարմնի միջակ կարգավիճակ», «ջրային մարմնի վատ կարգավիճակ», «ջրային մարմնի ցածր կարգավիճակ»` կախված ջրային մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական և կենսաբանական բնութագրիչներից: Ամրագրվել են դրույթներ ջրի գերազանց և լավ վիճակի պահպանման վերաբերյալ, համաձայն որոնց` պետք է ձեռնարկվեն միջոցներ գերազանց կամ լավ վիճակում գտնվող մակերևութային ջրային ռեսուրսը պահպանելու համար: Կանոնակարգվել են ազատ ջրօգտագործման, ջրօգտագործման թույլտվության վերանայման հետ կապված իրավահարաբերությունները:
Ամրագրվել է ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիություն ապահովվելու սկզբունքը, որը կապահովի հավասար հասանելիություն անձանց համար:
Հստակեցվել են ջրօգտագործման թույլտվության 3 տարի անընդմեջ չօգտագործման օրինական հիմքերը: Առանց դրանց առկայության` ջրօգտագործման թույլտվությունը համարվում է ուժը կորցրած:
Ելույթում ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, կարևորելով ներկայացված փաթեթի անհրաժեշտությունը, նշել է, որ սա այն հարցն է, որը պետք է երկար քննարկվեր նաև շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Նրա խոսքերով` քննարկմանը պետք է նախորդեին լսումներ. «Սա այն հարցն է, որը մենք ինքնուրույն չպետք է լուծենք, առանց ճշտելու համապատասխան շահագրգիռ կազմակերպությունների վերաբերմունքը, այդ թվում` համայնքների»: Պատգամավորն առաջարկել է խուսափել նմանօրինակ հարցերը հրատապ քննարկելուց:
Եզրափակիչ ելույթում փոխնախարարն ընդգծել է, որ վերոնշյալ նախագիծը համապատասխան գերատեսչություններում շրջանառվել է 1,5 տարի, եղել են բազմաթիվ ներքին քննարկումներ, քննարկվել է նաև Ազգային ժողովի տարբեր հանձնաժողովներում, եղել են նաև հանրային լսումներ:
12:47 14.07.2025
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումըԲրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
12:40 14.07.2025
Ընկերության աշխատակիցները կատարել են հանցագործությունների պարտակումՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում: Մասնավորապես՝ մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը […] ...
12:34 14.07.2025
Բրիջիթ Մակրոնը բողոքարկելու է իրեն տղամարդ անվանած կանանց նկատմամբ վճիռըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, դատարանում կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք նախկինում հայտարարել էին, որ առաջին տիկինը տղամարդ է ծնվել, հաղորդում է Franceinfo ռադիոն՝ հղում անելով նրա փաստաբանին։ «Բրիջիթ Մակրոնը վճռաբեկ դատարան կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք ինտերնետում լուր էին տարածել, որ առաջին տիկինը տրանսգենդեր է», – ասել է նրա փաստաբան […] ...
12:20 14.07.2025
Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 10-ին: Ժամը 19-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում նրանք ձերբակալեցին Հրազդան քաղաքի բնակիչ երկու տղամարդու, երկուսն էլ 41 տարեկան: Մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն: Նրանցից մեկի` Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչի […] ...
12:10 14.07.2025
Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը, 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից իր ազգականին ազատելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում վերջինիս՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ […] ...