16:23 06.07.2022
2022 թ. հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվեն ծառայողական բնակարաններ:
Ինչպես փոխանցում է ԱԺ կայքը՝ 20 տարվա զինծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին տրամադրվելու է անհատույց սեփականության իրավունքով:
Պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվելու է նրա ընտանիքի անդամներին:
Գործընթացն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաև ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանել 20 տարի:
Առաջարկող կարգով բնակարան ստացած զինծառայողների վրա չեն տարածվելու ծառայության ընթացքում արտոնյալ պայմաններով հիպոթեկային վարկավորման և զոհված, մահացած կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակառու ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների համար նախատեսված բնակարանային ապահովության կարգերը:
ԱԺ հուլիսի 6-ի արտահերթ նստաշրջանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները ներկայացնելով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ զինծառայողը Երևանում կստանա 3 սենյականոց բնակարան, որի առավելագույն արժեքը սահմանված է 28.5 մլն դրամ: 2026 թ. ուսումնառությունն ավարտելուց հետո վերջինս կստանա բնակարան և կտնօրինի մինչև ծառայության ավարտը՝ բացառությամբ այն վաճառելու իրավունքի: Սպան սեփականության իրավունք կստանա 20 տարվա զինվորական ծառայությունից անմիջապես հետո: Նախարարը տեղեկացրել է, որ սպան կարող է նաև բնակարանը հանձնել վարձակալության՝ հաշվի առնելով Երևանում և մարզերում վարձակալության գների տարբերությունը:
Պատգամավորների հարցադրումներն առնչվել են բնակարանների ձեռքբերման կարգին, արտերկրում զինվորական ծառայություն ստացած և մեր երկրում ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած զինծառայողների՝ այս կարգից օգտվելու հնարավորությանը, օրենքի հետադարձ ուժ ունենալուն և այլն:
Սուրեն Պապիկյանը պարզաբանել է, որ առաջիկայում կառավարությունը կքննարկի բնակարանների ձեռքբերման կարգը և ձևը: Նախարարը տեղեկացրել է, որ բնակարանների տրամադրման այս կարգը կվերաբերի նաև գործընկեր երկրների ռազմական ուսումնական հաստատություններում ուսանած երիտասարդներին: Այդ երկրների հետ մեր պետությունը համագործակցում է: Օրենքի հետադարձ ուժ ունենալու մասով նախարարը տեղեկացրել է, որ մյուս զինծառայողների համար գործում է այլ կարգ: Կառավարությունն արտոնյալ պայմաններ է սահմանել զինվորական ծառայություն անցնող սպաների համար: Վերջիններս բավականին մատչելի տարբերակով օգտվում են հիպոթեկային վարկավորումից: Բանկերը նրանց տրամադրում են 7 տոկոս տոկոսադրույքով վարկ, որի 3 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը: Գործադիրը վճարում է նաև բնակարանի արժեքի 10 տոկոս կանխավճարը: Կառավարությունն այդ նպատակով տարեկան 500 տեղ է հատկացնում: Ներկայացնելով արտոնյալ կարգավիճակ ունեցող զինծառայողներին՝ նախարարը նշել է, որ այդ շարքում են նախկինում հերթագրված ու բնակարանի սպասող սպաները և 2-րդ, 3-րդ ու 4-րդ կուրսերում սովորող ուսանողները: Սուրեն Պապիկյանի խոսքերով՝ սպա դառնալուն պես վերջիններս կարող են հայտ ներկայացնել և առանց վիճակահանության մասնակցել վերոնշյալ ծրագրին:
Հարակից զեկույցում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը կարծիք է հայտնել, որ կառավարության առաջնահերթություններից է սպաների բնակարանային ապահովման խնդիրը: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:
Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ՝ բանակի լիարժեք առողջացման փուլ ենք թևակոխում, և կրթության բաղադրիչն այս սոցիալական փաթեթում առաջնահերթ է: Ըստ նրա՝ սա հեղափոխական բարեփոխում է: Վիգեն Խաչատրյանը ևս կարևորել է սպայական կազմի կրթվածությունը, առաջարկել ռազմական հաստատություններում դասավանդողների մասնագիտական որակը բարձրացելու նպատակով խրախուսական մեթոդներ կիրառել: Արմեն Խաչատրյանի գնահատմամբ ևս՝ հեղափոխական կարգավորում է նախատեսվում: Նա առաջարկել է օրենքի կարգավորումը տարածել նաև 20 տարի ԱԱԾ սահմանապահ զորքերում ծառայողների վրա:
Նախարար Սուրեն Պապիկյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին:
13:39 14.07.2025
Ինդոնեզիայում տեղի է ունեցել 6.7 մագնիտուդ երկրաշարժ13:30 14.07.2025
Թրամփի հատուկ դեսպանորդ Քելլոգը ժամանել է ՈւկրաինաԴոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ժամանել է Ուկրաինա, հայտնել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մենք ողջունում ենք ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգին Ուկրաինայում », – գրել է նա իր Telegram ալիքում։ Երմակը պնդում է, որ կողմերը կքննարկեն զենքի մատակարարումները և պատժամիջոցների քաղաքականությունը։ ...
13:23 14.07.2025
Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել էՀուլիսի 11-ին՝ ժամը 15․16-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում հրազենային վնասվածքով քաղաքացի կա։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 15-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի 2-րդ զանգվածի 48-րդ թաղամասի 5-րդ այգետնակի […] ...
13:15 14.07.2025
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ղազարյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Գրիգոր Զոհրապ փ․), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • արտադրամասի կառուցվածքը և դասավորվածությունը չեն ապահովել սննդամթերքի աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, • […] ...
13:07 14.07.2025
Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում ենԷրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նախագիծն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Մանկապարտեզը 3 խմբանի է, ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: Բարեկարգվում է նաև բակային տարածքը: Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել սեպտեմբեր ամսին՝ հնարավորություն տալով շուրջ 90 երեխայի հաճախել անվտանգ […] ...
13:00 14.07.2025
Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայումՀուլիսի 5-14-ը Արաբական Միացիալ Էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցած Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրերի: Արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը, իսկ գովասանագրերի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված […] ...
12:47 14.07.2025
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումըԲրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...