21:27 06.07.2022
Երևանում Իսպանիայի Թագավորության ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության բացումը, որը տեղի է ունենալու առաջիկայում, ցույց է տալիս Իսպանիայի հետաքրքրությունը ամրապնդելու իր հարաբերությունները Հայաստանի հետ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոն:
Հիշեցնելով, որ այս տարի Իսպանիան և Հայաստանը տոնում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ Իսպանիայի արտգործնախարարը ընդգծել է, որ Իսպանիան և Հայաստանը գերազանց հարաբերություններ ունեն:
«Այս տարի՝ 2022 թվականին, մենք տոնում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը, և սա իմ հայ գործընկերոջ այցի պատճառներից մեկն է: Այս երեսուն տարվա ընթացքում մենք կառուցել և ընդլայնել ենք մեր փոխհարաբերությունները», – ասել է Իսպանիայի ԱԳ նախարարը:
Խոսե Բուենոյի խոսքով՝ Արարատ Միրզոյանի հետ իր հանդիպումը և Երևանում Իսպանիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու Իսպանիայի կառավարության որոշումը ցույց են տալիս Իսպանիայի հատուկ հետաքրքրությունը ամրապնդելու Հայաստանի հետ իր հարաբերությունները և ավելացնելու Թագավորության ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում:
Ինչպես Հայաստանի արտգործնախարարը, այնպես էլ Իսպանիայի արտգործնախարարը իրենց խոսքում շեշտել են, որ հայկական առաջին արբանյակի տիեզերք ուղարկելը հայկական «Գեոկոսմոս» պետական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության գերազանց համատեղ աշխատանքի արդյունքն է:
«Մեր առևտրային և տնտեսական կապերը մեծ ներուժ ունեն և դրանք բառացիորեն հասնում են մինչև երկինք, քանի որ առաջին հայկական արբանյակը տիեզերք է ուղարկվել այս տարվա մայիսին շնորհիվ հայկական և իսպանական ընկերությունների համատեղ նախագծի: Նաև համագործակցության մեծ հնարավորություններ կան տարբեր ոլորտներում՝ ինչպիսիք են ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը, տրանսպորտային փոխադրումները և վերականգնվող էներգետիկան», – ասել է Իսպանիայի արտգործնախարարը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 5-7-ը աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում է: Այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի և արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ: Նախատեսված է հանդիպում նաև ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ:
09:19 14.07.2025
Մերցը հայտնել է, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից ԳազայումԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը անընդունելի է անվանել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ մի քանի շաբաթ է՝ դժգոհ է Իսրայելի գործողություններից անկլավում։ «Ինձ դուր չի գալիս այն, ինչ Իսրայելի կառավարությունը շաբաթներ շարունակ անում է Գազայի հատվածում», – ասել է Մերցը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ մի քանի անգամ քննարկել է իրավիճակը […] ...
09:10 14.07.2025
Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվումԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ իր անունից ներման մասին որոշումները ստորագրելու համար օգտագործվել է ավտոմատ ստորագրություն, սակայն ասել է, որ ներման բոլոր որոշումները կայացվել են անձամբ իր կողմից, և որ ինքը ստիպված է եղել դիմել ավտոմատ ստորագրության ՝ փաստաթղթերի մեծ քանակի պատճառով։ «Դրանք չափազանց շատ էին», – ասել է Բայդենը The New […] ...
09:00 14.07.2025
Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցիՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 95 պաղեստինցի, հաղորդում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելը շարունակել է իր հարձակումները Գազայի հատվածի վրա, այդ թվում՝ մարդաշատ շուկայի և ջրամատակարարման կետի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի։ Գազայի շուկայի վրա Իսրայելի կողմից իրականացված […] ...
08:50 14.07.2025
Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումըՃապոնական «Տոկիո Էլեկտրիկ Փաուեր» (TEPCO) էներգետիկ ընկերության մասնագետները սկսել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մաքրված տեխնոլոգիական ջրի տասներեքերորդ խմբաքանակի արտանետումը։ Այս մասին հայտարարել է ճապոնական ընկերությունը։ Հաջորդ փուլի շրջանակներում, ինչպես նախորդ անգամներում, նախատեսվում է օվկիանոս արտանետել 7,8 հազար տոննա ջուր։ 2011 թվականի մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանին հարվածեց ցունամին, որը հանգեցրեց երեք ռեակտորների փլուզման, պայթյունների և մեծ քանակությամբ ռադիոակտիվ […] ...
08:39 14.07.2025
Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարըԲիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը, ըստ Binance կրիպտոարժույթային բորսայի առևտրային տվյալների։ «Binance Market Data-ի տվյալներով՝ Bitcoin-ը հատել է 120,000 դոլարի սահմանը և ներկայումս վաճառվում է 121,214.56 դոլարով», – ասվում է կայքում։ Բիթքոյնը իր նախորդ ռեկորդը սահմանեց ուրբաթ օրը, երբ դրա արժեքը գերազանցեց 116,000 դոլարը։ Բորսայի տեղեկատվության համաձայն՝ տարեսկզբից ի վեր […] ...
08:27 14.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...