18:10 09.07.2022
Ամփոփվել են Նիդերլանդների ու Հայաստանի գործարար համայնքների մերձեցմանն ուղղված Հայաստանում առաջին անգամ անցկացվող գործարարության օրերը։ Հայտնում են Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունից։
«Նիդերլանդական-հայկական գործարարության օրեր 2022» երկօրյա միջոցառման ընթացքում քննարկվել են նիդերլանդա-հայկական գործարար շրջանակների փոխշահավետ համագործակցության հեռանկարները, ներկայացվել են շինարարության, գյուղատնտեսության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների հնարավորությունները, առկա խնդիրները և առաջարկվող խելացի լուծումները, հնարավոր ֆինանսավորման մեխանիզմները, նիդերլանդական ներդրումների ներգրավման համար հայկական շուկայի գրավչությունը և այլ շատ հարցեր:
«Նիդերլանդների ու Հայաստանի տնտեսական համագործակցության պոտենցիալը, միանշանակ, առկա է, ու մենք, դեսպանատան գործունեության երկու տարիների ընթացքում տեսնում էինք նման միջոցառման անհրաժեշտությունը։ Հուսով ենք՝ առաջիկայում համագործակցության ավելի բարձր մակարդակ տեսնել թե՛ մեր կողմից առանձնացված, թե մյուս ոլորտներում»,- նշել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։
Հուլիսի 6-7-ը տեղի ունեցած գործարարության օրերի շրջանակում տեղի է ունեցել նաև Հայ-նիդերլանդական առևտրի պալատի պաշտոնական բացման արարողությունը։ Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան և Հայ-նիդերլանդական առևտրի պալատի միջև ստորագրվել է հուշագիր համատեղ կառուցողական մոտեցմամբ երկու երկրների գործարար համայնքի ավելի սերտ համագործակցության ու հեռանկարային նախագծերի իրականացման համար
«Հայ-նիդերլանդական առևտրի պալատի հիմնադրման գաղափարը վաղուց կար՝ աշխատանքի բերումով կապ ունենալով երկու երկրների շուկաների հետ, տեսնում էի անհրաժեշտությունը, վերջին մեկ տարում Հայաստանում Նիդերլանդների նորաբաց դեսպանատան հետ սերտ համագործակցության շնորհիվ գաղափարն իրականություն դարձավ: Պալատի առաքելությունը հայ-նիդերլանդական տնտեսական և կրթական կապերի զարգացումն ու ամրապնդումն է՝ երկու երկրների միջև չօգտագործված ողջ ներուժը իրացնելու շնորհիվ»,- նշել է պալատի նախագահ Լևոն Հայրապետյանը։
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթողՏիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:51 03.05.2025
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...
23:39 03.05.2025
Telegram-ում ավելացվել է նոր գործառույթՊավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ինՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...
23:09 03.05.2025
Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթFinnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...