«Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում». երեք ուղղություն ունեցող համագործակցություն՝ ի նպաստ հայկական ժառանգության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

«Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում». երեք ուղղություն ունեցող համագործակցություն՝ ի նպաստ հայկական ժառանգության

18:10 11.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն ազդարարել են «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի մեկնարկը, որը ֆինանսավորվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության «Նորարարական ծրագրերի համերաշխության հիմնադրամի» (Fonds de solidarité pour les projets innovants) կողմից։ Ծրագիրը նշանավորում է Ֆրանսիայի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանը, վերականգնմանը և արժևորմանը:

 

Մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի շրջանակում ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ նվիրված «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի իրականացմանը:

 

Մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն,  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնեն, Լուվրի թանգարանի Արևելյան հնությունների բաժնի տնօրեն Արիան Տոման, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական ​​կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ողջունել և  կարևորել է ծրագրի իրականացումը՝ նշելով, որ այն երկկողմանի համագործակցության առաջնահերթություններից է, իսկ ծրագրի ստորագրումը երկու երկրների կառավարությունների համար՝ գոհունակության առիթ:

 

«Ծրագիրը ներառում է երեք բաղադրիչ. առաջին ուղղությունը նվիրված է վերապատրաստմանը, որտեղ ներգրավված են Ժառանգության ազգային ինստիտուտը, երկրորդ ճյուղը նվիրված է վերականգնման ծրագրին՝ Տաթևի Մեծ անապատ վանքային համալիրի վերականգնմանը, որտեղ նույնպես ֆրանսիական կողմից մասնակցում է Ժառանգության ազգային ինստիտուտը: Երրորդ ուղղությունը վերաբերում է «Էրեբունի» թանգարանի մշտական ցուցադրության նոր հայեցակարգին, որն ավելի վաղ համագործակցության արդյունք է: Լուվրի թանգարանը և այլ գործընկերներ նույնպես ներգրավված կլինեն այս ծրագրում: Կարծում եմ, որ այս ծրագիրը թույլ է տալիս միաժամանակ պատասխանել ՀՀ կառավարության կողմից արծարծված հարցերին: Այն հնարավորություն է ընձեռում  միավորելու ֆրանսիական այն հաստատությունները, որոնք պատասխանատու են ժառանգության ոլորտում: Այս ծրագրի իրականացումը համահունչ է նաև հայ հասարակության կարիքներին, մասնավորապես կարևոր է ժառանգության ոլորտում գործունեություն ծավալող մասնագետների համար»,- նշել է դեսպան Անն Լույոն:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի մեկնարկի կապակցությամբ, որը նշանավորում է հայ-ֆրանսիական պատմական և մշակութային սերտ առնչությունները և մատնանշում երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները:

 

Նախարարը փաստել է, որ Հայաստանն ունի բազմադարյա հարուստ պատմամշակութային ժառանգություն, և այդ ժառանգության պահպանությունը թե՛ Հայաստանում, և թե՛ Հայաստանի սահմաններից դուրս պետական քաղաքականության առաջնահերթություններից է:

 

«Այս ծրագիրը ժառանգության պահպանությանն ուղղված միջազգային համագործակցության լավագույն օրինակ է, որը մեկ հարթակում միավորում է Ֆրանսիայի և Հայաստանի տարբեր մշակութային կազմակերպությունների՝ մշակութային ժառանգության պահպանության գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար, մատնանշելով համընդհանուր պատասխանատվություն ժառանգության հանդեպ՝ անկախ քաղաքական ու աշխարհաքաղաքական գործընթացներից ու դիրքորոշումներից։ Ծրագիրը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ ընդգրկում է մշակութային ժառանգության տարբեր ուղղությունները՝ հիմնվելով ֆրանսիացի և հայ գործընկերների հմտությունների, լավագույն փորձի վրա»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը և վստահություն հայտնել, որ ֆրանսիացի գործընկերները փոխանցելու շատ բան ունեն։

 

Վահրամ Դումանյանի դիտարկմամբ՝ տարեցտարի ընդլայնվում է հայ-ֆրանսիական օրակարգը, ինչի համար առանձնակի շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը՝ անձամբ տիկին դեսպանին՝ իր նախանձախնդրության և հետևողական աշխատանքների համար:

 

«Լիահույս եմ, որ ծրագիրը կլինի շարունակական, կունենա զարգացման կայուն հիմքեր ու հնարավորություններ, մեծապես կնպաստի մշակույթի ոլորտում հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության զարգացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ համատեղ ծրագրեր և նոր նախաձեռնություններ իրագործելու համար»,- նշել է Վահրամ Դումանյանը և բոլորին շնորհավորել ծրագրի հաջող մեկնարկի կապակցությամբ:

 

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական ​​կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանն ուրախությամբ արձանագրել է, որ ծրագրի կրթական  բաղադրիչը միտված է վերականգնման ոլորտի մասնագետների մասնագիտական հմտությունների, կարողությունների բարելավմանը և փորձի փոխանակմանը: Կենտրոնի  տնօրենը շնորհակալություն է հայտնել նմանօրինակ պատասխանատու գործում վստահության համար և գոհունակություն արտահայտել ծրագրի գործնական փուլին անցնելու համար:

 

««Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համար չափազանց կարևոր փուլ  է սկսվում: Էրեբունին Ուրարտուի՝ Արարատի թագավորության կարևորագույն հուշարձաններից մեկն է և մեր ազգային ու պետական ինքնության խորհրդանիշ. Էրեբունիից է սկսվում մեր մայրաքաղաք Երևանի գրավոր պատմությունը, և այն չափազանց կարևոր տեղ ունի Հայաստանի և Հայաստանի հնագույն պատմության ընկալման համար: Նաև կարևոր է, որովհետև Էրեբունու շնորհիվ հայ-ֆրանսիական համատեղ հնագիտական արշավախմբի կողմից իրականացված պեղումների արդյունքում ամրագրվեցին Երվանդունիների հետուրարտական ժամանակաշրջանի կարևորագույն կառույցներ, որոնք մեր պատմության չուսումնասիրված փուլերից մեկն է: Մեզ  համար մեծ պատիվ է ծրագրի շրջանակում համագործակցել Լուվրի թանգարանի գործընկերների հետ և ունենալ Էրեբունու բոլորովին նոր ցուցադրություն»,- նշել է արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

 

Տեղեկացնենք, որ մամուլի ասուլիսին նախորդել է «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի աշխատանքային խմբի մեկնարկային նիստը, որը բացառության կարգով վարել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

 

Նշենք, որ 600.000 եվրո արժողությամբ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. հուլիսից մինչև 2023 թ. դեկտեմբեր: Այն նպատակ ունի աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության գործընթացներին, ոլորտի մասնագետների կարողությունների, ինչպես նաև թանգարանային քաղաքականության իրականացմանը և զարգացմանը:

 

Ծրագիրը նախագծվել և իրականացվելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի, Լուվրի թանգարանի, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական ​​կենտրոնի և «Էրեբունի» թանգարանի հետ համագործակցությամբ։

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետք է հրաշք գործենք Փարիզում․ Արտետա

15:40 30.04.2025

Պետք է հրաշք գործենք Փարիզում․ Արտետա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ՊՍԺ-ի հետ դիմակայության առաջին խաղը, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: «Այս խաղում որոշիչ դարձան դետալները: Գոլը չարձանագրվեց միլիմետրանոց խաղից դուրս վիճակի պատճառով, Մարտինելին մեն-մենակ հայտնվեց ու չգրավեց դարպասը, Լեանդրո Տրոսարը նույն իրավիճակում նույնպես վրիպեց: Կիսաեզրափակչում այսպիսի պահերը ճակատագրական են: Եզրափակիչ դուրս գալու համար հարկավոր է հրաշք […] ...

Նախկինում օտարված՝ Դիլիջանի մանկապարտեզը վերադարձվել է համայնքին

15:36 30.04.2025

Նախկինում օտարված՝ Դիլիջանի մանկապարտեզը վերադարձվել է համայնքին

Տավուշի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում պարզել էր, որ Դիլիջան համայնքի ավագանու՝ 2006 թվականի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է Շահումյան փողոցի 34 հասցեում գտնվող 891 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել մի կազմակերպության, որը կապվում է նախկինում նախարարի կարգավիճակ ունեցող անձին փոխկապակցված մեկ այլ անձի հետ: Նիկոլ Փաշինյանը Կառավարության […] ...

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձերբակալվել է 6 անձ

15:31 30.04.2025

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձերբակալվել է 6 անձ

Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձերբակալվել է 6 անձ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին փոխանցելու համար: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Սոցիալական ցանցերում տարածված […] ...

Կկառուցվի շուրջ 27,1 կմ երկարությամբ ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը

15:25 30.04.2025

Կկառուցվի շուրջ 27,1 կմ երկարությամբ ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը

Կառավարությունը հավանություն է տվել 2025 թ. մարտի 18-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ […] ...

Պատասխան խաղում կզգանք արդեն մեր երկրպագուների աջակցությունը․ Էնրիկե

15:20 30.04.2025

Պատասխան խաղում կզգանք արդեն մեր երկրպագուների աջակցությունը․ Էնրիկե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է ՉԼ կիսաեզրափակչում «Արսենալի» հետ առաջին խաղը: «Ինձ համար հաճելի է տեսնել, թե ինչպես է իմ թիմը ցույց տալիս այն աշխատանքը, որ կատարում ենք ամեն օր: Սա էմոցիոնալ հանդիպում էր, քանի որ բարդ էր խաղալ նման մթնոլորտում: Գոլը մեզ մեծ վստահություն հաղորդեց: Պատասխան խաղում կզգանք արդեն մեր երկրպագուների աջակցությունը: […] ...

Կապահովվեն Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության պահպանման ծախսերը

15:15 30.04.2025

Կապահովվեն Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության պահպանման ծախսերը

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում, որով կապահովվի Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության, նստավայրը՝ Մասկատ, պահպանման ծախսերը: Գումարից հիմնական մասը կհատկացվի ԱԳՆ բյուջեից, իսկ մնացածը՝ Կառավարության պահուստային ֆոնդից։ Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը կնպաստի Հայաստանի և Օմանի միջև առկա ջերմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջային հոսքերի, փոխադարձ առևտրաշրջանառության, այդ թվում՝ տարանցիկ ավելացմանը: Այն […] ...

BACK_TO_TOP