19:33 06.08.2018
«Օրինակ՝ միայն Կոտայքում մինչ այսօր մենք արձանագրել ենք 100-ից ավելի հնավայրեր, որոնց մի մասը հուշարձանների ցուցակներում ընդհանրապես չկային և բոլորովին նոր հայտնաբերված հուշարձաններ են»,- այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում տեղեկացրել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները, որոնք ամերիկացի և իտալացի գործընկերների հետ միասին Հայաստանում իրականացնում են մի շարք ծրագրեր:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ղեկավար Պավել Ավետիսյանը տարին արդյունավետ է գնահատել, քանի որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի շրջանում մեծ քանակությամբ մինչ օրս անհայտ ամրոցներ են հայտնաբերվել, որոնք, ըստ նրա, հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակից մինչև առաջին հազարամյակն ընկած ժամանակահատվածի մասին, թե ինչպես են բնակվել մարդիկ այդ տարածաշրջանում, ինչով են զբաղվել, ինչ սովորույթներ ու կրոնական ծիսակարգեր են կատարել:
«Ընդ որում՝ այդ հուշարձանների զգալի մասն ունի Վանի թագավորության շրջանի շերտեր, այսինքն՝ ուրարտական մշակույթի, Վանի թագավորության արքաների, կամ երևելիների կողմից կառուցած ամրոցների, բնակատեղիների մասին նոր պատկերացումներ ենք ունենում»:
Ի դեպ, Հնագիտության ինստիտուտը այս տարվա ծրագրով նաև հատուկ նախատեսել է ուսումնասիրել ժայռափոր կառույցները, որոնք հնագետների համոզմամբ հիմնականում եղել են պաշտամունքային կառույցներ: Այդ կառույցների մեծ մասը ևս հիմնականում Վանի թագավորության ժամանակահատվածի են:
«Արևմտյան Հայաստանի տարածքում նման կառույցներ հսկայական քանակով փաստագրվել և ուսումնասիրվել են: Հայաստանի տարածքում մենք նոր ենք սկսում այդ աշխատանքները, և հիմա, փաստորեն, մենք երկու մեծ ճակատով աշխատանք ենք տանում՝ արձանագրում ենք նորահայտ հուշարձաններ, որ հետո պետք է դիմենք մշակույթի նախարարություն, որ դրանք պահպանվեն, որովհետև դրանց մեծ մասը չունեն իրենց անձնագրերը և պահպանման գոտիները»,- նշել է Պավել Ավետիսյանը՝ ավելացնելով, որ դրանից բացի՝ մեծ քանակությամբ տվյալներ են հավաքել, որոնք գիտական լուրջ ուսումնասիրության ու վերլուծության կարիք ունեն՝ հասկանալու համար, թե ինչպես է զարգացել քաղաքական ու մշակութային կյանքը մինչուրարտական, բուն ուրարտական և հետուրարտական ժամանակահատվածում տվյալ տրածաշրջանում:
23:59 13.07.2025
«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերըՖրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել […] ...
23:41 13.07.2025
Հրդեհ Գրիբոյեդով գյուղումՀուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...
23:30 13.07.2025
Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...
23:07 13.07.2025
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերումԳրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...
22:46 13.07.2025
Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվըԻսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...
22:22 13.07.2025
Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասներըՈւկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...