21:13 14.07.2022
Գործադիրը որոշում է ընդունել Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին: Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը զեկուցել է, որ ռազմավարության ընդունումը պայմանավորված է համակարգային բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությամբ: Նրա խոսքով՝ ոլորտում առկա է մեծ չիրացված ներուժ թե՛ պետական և համայնքային բյուջեների եկամուտների ապահովման, թե՛ տնտեսական զարգացման ու ներդրումների ներգրավման քաղաքականության տեսանկյունից: Նախատեսվում է ինչպես գործող կարգավորումների բարելավում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրումը, այնպես էլ պետական մարմինների կողմից տարածքների վարձակալության, տնտեսվարողների կողմից ստանձնված ներդրումային պարտավորությունների վերահսկողության գործընթացների կանոնակարգումը, պետական գույքի օգտագործման արդյունավետության, մշտադիտարկման գործուն համակարգի ձևավորումը և այլն: Արմատական փոփոխություններ են նախատեսվում նաև պետական գույքի մասնավորեցման ոլորտում:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ռազմավարության կարևորությունը՝ անդրադառնալով թեմային վերաբերող մի շարք հարցերի. «Առաջինը ներդրումային պարտավորությունների նկատմամբ հսկողությունն է: Համոզված եմ՝ եթե մասնավորացված օբյեկտների մասնավորեցման պայմանագրերը դիտարկենք, բազմաթիվ դեպքեր կունենանք, երբ ներդրումային պարտավորությունները չեն կատարվել: Այսինքն, ըստ էության, ներդրումային պարտավորությամբ սեփականաշնորհվել է տարածքը, ցանկապատել են ու այդ ցանկապատից ներս կամ կիսավեր վիճակ է, կամ մոլախոտեր են աճում, և սա պրոբլեմ է: Նախ առնվազն, մենք մեր շրջանում արդեն արված մասնավորեցումների հետ կապված պետք է խստիվ վերահսկողություն ունենանք ներդրումների կատարման ընթացքի նկատմամբ, և սա շատ լուրջ քաղաքական խնդիր է: Պետք է կողմնորոշվենք՝ ի վերջո, ինչ վերաբերմունք ենք որդեգրում նախկինում տեղի ունեցած այն մասնավորեցումների հետ կապված, որտեղ ներդրումային պարտավորությունները կատարված չեն: Որքան հասկանում եմ, մենք այս հարցի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն դեռևս չունենք, բայց եթե սկսում ենք այդպիսի գործընթաց, պետք է կողմնորոշվենք, քաղաքականություն մշակենք, թե ինչ վերաբերմունք ենք դրսևորելու:
Հաջորդ խնդիրը պետական գույքի մասնավորեցման կամ վարձակալության տալու հետ կապված գրավչության բարձրացումն է, որի վերաբերյալ մի քանի մեխանիզմներ քննարկել ենք, այդ թվում հրապարակային՝ Կառավարության նիստում: Կարծում եմ՝ սա ամենակարևոր կոմպոնենտն է, որովհետև մենք էլի դեպքեր ունենք, որ պետական շատ գրավիչ գույքը դրվում է մասնավորեցման, աճուրդի, 1, 2, 3 աճուրդ և այդպես էլ որևէ մասնակցություն չի լինում: Մենք պետք է հասկանանք՝ որն են պատճառները: Իհարկե, ընդհանուր առմամբ գիտենք, թե որոնք են համակարգային խնդիրները, բայց գաղափարը՝ որ մենք գույքը պետք է կարողանանք բերել-հասցնել ինչ-որ մի գրավիչ վիճակի և մաքուր, առանց պարտավորություններով ծանրաբեռնվածության, որոշակի ծրագրային հեռանկար բացելով, դնենք մասնավորեցման, շատ հետաքրքիր գաղափար է, և որքան հասկանում եմ, այդ գաղափարը ռազմավարության մեջ ներդրել ենք: Այսինքն՝ հարգելի գործընկերներ, խոսքն այն մասին է, որ ոչ թե ուղղակի շենք վաճառենք, այլ վերցնենք այդ շենքը, տանք կազմակերպա-իրավական ձև, հետագա զարգացման համար որոշակի հորիզոն բացենք, փաստաթղթային հարցեր լուծելով պատրաստի հաշվեհամար ունենա՝ թույլտվությունով, ճարտարապետահատակագծային առաջադրանքով և այլն:
Եվ երրորդը՝ ի վերջո, մենք չենք արձանագրում, որ պետական բյուջեն կազմելիս ըստ էության, պետգույքի կառավարումը որպես եկամտային աղբյուր երկրորդական, երրորդական պլան է մղված: Ինչպես Պետական եկամուտների կոմիտեի առաջ խնդիր ենք դնում, որ բյուջեի եկամուտների մասով այսքան հարկային եկամուտ լինի, պետք է Պետգույքի կառավարման կոմիտեի առաջ էլ խնդիր դնենք, և այդ խնդրի կատարման մեխանիզմ ունենանք, որ ակնկալում ենք պետական բյուջեի այսքան եկամուտ պետական գույքի կառավարման արդյունքում՝ դա կլինի մասնավորեցում, վարձակալություն, այլ գործարք: Սա ևս ռազմավարության կարևոր ուղղություններից է»:
Վարչապետը նաև նկատել է՝ ահազանգեր կան, որ որոշ դեպքերում ոչ պրոֆիլային գույքը մի պետական գերատեսչությունից փոխանցվում է մեկ ուրիշ գերատեսչության, ինչը պետք է բացառել: «Մեր ընդհանուր քաղաքականությունը հետևյալն է՝ ոչ ճյուղային գույքը պետական կառավարման մարմինները պետք է փոխանցեն Պետական գույքի կառավարման կոմիտեին: Նման դեպքերը կամ բացառել, կամ առանց համապատասխան զեկուցման այդպիսի որոշումներ չկայացնել», – հանձնարարել է Կառավարության ղեկավարը:
18:57 12.07.2025
Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխա18:45 12.07.2025
Նիդեռլանդները կոչ է արել ԵՄ-ին միասնական մնալ Թրամփի մեկնաբանությունների ֆոնինՆիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը կոչ է արել Եվրամիությանը միասնական մնալ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի հասնելու հարցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա 30% մաքսատուրքեր սահմանելու հայտարարության ֆոնին։ «ԱՄՆ-ի կողմից Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա 30% մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարությունը մտահոգիչ է և չի հանգեցնի առաջընթացի: Եվրոպական հանձնաժողովը կարող է հույսը դնել մեր աջակցության […] ...
18:33 12.07.2025
Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո վտանգը շարունակում է մնալԻրանի միջուկային օբյեկտների մոտ ռադիոակտիվ նյութերի տարածման և Իսրայելի հետ իրանա-իսրայելական հակամարտության վերջերս ավարտված բաց փուլից մնացած զինամթերքի պայթյունի վտանգը «լուրջ» է, ինչը Իրանի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցության փոփոխության պատճառներից մեկն է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Հունիսի վերջին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ Իրանի իշխանությունները օրենք […] ...
18:22 12.07.2025
Ղազախստանը որոշել է ընդունել Աֆղանստանի դեսպանինՂազախստանը որոշել է մոտ ապագայում Աստանայում ընդունել Աֆղանստանի դեսպանին՝ միաժամանակ բարձրացնելով Քաբուլում իր դիվանագիտական առաքելության մակարդակը մինչև դեսպան, շաբաթ օրը հաղորդել է Ariana լրատվական պորտալը՝ հղում անելով Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Զիա Ահմադի հայտարարությանը։ Դիվանագետի խոսքով՝ «այս որոշումը Ղազախստանի արտգործնախարարը փոխանցել է իր աֆղան գործընկերոջը և այն դիտվում է որպես […] ...
18:12 12.07.2025
Իրանը հայտարարել է, որ չի դադարեցնի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետԹեհրանը չի դադարեցրել համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ, սակայն այդ համագործակցության ձևը կփոխվի՝ կապված տեղի ունեցած իրադարձությունների հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իրան-Իսրայել հակամարտության վերջերս ավարտված բաց փուլի ֆոնին։ Հունիսի վերջին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ Իրանի իշխանությունները օրենք են ընդունել, որով կասեցվում է Իսլամական Հանրապետության […] ...
17:48 12.07.2025
Թրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա նոր մաքսատուրքերի մասինԱՄՆ-ը օգոստոսի 1-ից 30 տոկոս մաքսատուրք կսահմանի Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա, ասվում է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղղված նամակում։ «Սկսած օգոստոսի 1-ից՝ մենք 30 տոկոս մաքսատուրք կսահմանենք Միացյալ Նահանգներ առաքվող ԵՄ ապրանքների վրա՝ առանձին բոլոր ոլորտային մաքսատուրքերից», – ասվում է Սպիտակ տան ղեկավարի կողմից Truth Social սոցիալական ցանցում հրապարակված տեքստում։ […] ...