16:50 15.07.2022
Հուլիսի 14-ին` ժամը 02։03-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած բազմաթիվ վերքերով բուժօգնության է դիմել 35-ամյա երիտասարդ: Նա հայտնել է, որ Ջրվեժում անհայտ անձը դանակահարել է իրեն:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու:
Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 01։30-ին Մայակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել Մայակ թաղամասի 19-ամյա բնակիչը: Նա և վիճաբանության մասնակից 16-ամյա պատանին ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին:
Նույն օրը՝ ժամը 04։35-ին, հիվանդանոցից հաջորդ հաղորդումն է ստացվել. ծոծրակի ծակած-կտրած վերքով բուժօգնության էր դիմել 40-ամյա տղամարդ և հայտնել է, որ Ջրվեժի խանութի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով խփել է իրեն:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի էր ունեցել նույն՝ Մայակ թաղամասում, և 40-ամյա տղամարդուն նույնպես դանակահարել էր 19-ամյա երիտասարդը:
Կատարվում է քննություն:
19:45 12.07.2025
Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սիրիացի փախստական է զոհվելԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է սիրիացի փախստական, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Թշնամու կործանիչը հրթիռ է արձակել Վատ ալ-Խիյամ շրջանում գտնվող դատարկ տան վրա, որտեղ բնակվում էր մահացած սիրիացի քաղաքացին: Նրա մարմինը գտել են տեղի փրկարարները՝ փլուզված շենքի փլատակները մաքրելիս», […] ...
19:34 12.07.2025
Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի ՍիրիաԱդրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ։ Սիրիայի նախագահը շաբաթ օրը կատարել է իր առաջին աշխատանքային այցը Ադրբեջան։ «Ադրբեջանական գազը կարտահանվի Սիրիա։ Մոտ ապագայում կիրականացվի Թուրքիայի միջոցով Սիրիա ադրբեջանական գազի արտահանման նախագիծ, որը կնպաստի Սիրիայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը», – ասել է Ադրբեջանի […] ...
19:21 12.07.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիներիՀուլիսի 12-ին, ժամը 13:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են […] ...
19:10 12.07.2025
ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր ԼեյենըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի վերաբերյալ որոշման ֆոնին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն կընդլայնի իր գործընկերությունը այլ երկրների հետ։ «Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք խորացնել մեր գլոբալ գործընկերությունները՝ ամուր արմատավորված կանոնների վրա հիմնված միջազգային առևտրի սկզբունքներում», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարության մեջ, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց […] ...
18:57 12.07.2025
Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխաԳազայի հատվածում՝ 2025 թվականի մարտից լիակատար շրջափակման սահմանումից ի վեր, սովից մահացել է առնվազն 67 երեխա, հայտնել է անկլավի մամուլի գրասենյակը։ «Գազայում թերսնման հետևանքով մահացած երեխաների թիվը հասել է 67-ի։ Առաջիկա շաբաթներին 5 տարեկանից փոքր ավելի քան 650,000 երեխա, հավանաբար, կբախվի սովի սպառնալիքի հետ», – ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Անկլավի առողջապահության […] ...