Կիպրոսում ՀՀ դեսպանը հանդիպել է Կիպրոսի սփյուռքի հանձնակատարի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

Կիպրոսում ՀՀ դեսպանը հանդիպել է Կիպրոսի սփյուռքի հանձնակատարի հետ

16:45 15.07.2022

Հուլիսի 14-ին Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Նիկոսիայում հանդիպել է հումանիտար և սփյուռքի հարցերով Կիպրոսի Հանրապետության նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիույի հետ:
Ողջունելով Ֆոտիս Ֆոտիույին դեսպան Մկրտչյանն անդրադարձել է երկու երկրների միջև եղբայրական ու երկարամյա հարաբերություններին` նշելով, որ երկու ժողովուրդներին միավորում են ընդհանուր պատմությունը, արժեհամակարգը, մարտահրավերները:

Դեսպանն ընդգծել է երկու երկրների միջև Սփյուռքին վերաբերվող հարցերի շուրջ համագործակցությունը` կարևորելով, ինչպես Հայաստան-Կիպրոս երկկողմ, այնպես էլ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը` ընդգծելով ս.թ. հունիսի 24-ին Հունաստանի Պատրա քաղաքում ստորագրված եռակողմ ձևաչափով համագործակցության հուշագրի կարևորությունը և դրանում ներառված դրույթների հետևողականորեն կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Կիպրացի պաշտոնյան նշել է, որ երեք երկրները աշխարհի տարբեր անկյուններում ունեն բավականին գործուն ու ակտիվ համայնքներ` յուրաքանչուրը լիովին ընտեգրված իրենց բնակության երկրներում` կազմակերպված կառույցներով` հավելելով, որ չափազանց կարևոր է օգտագործել սփյուռքի առկա ներուժը` ընդհանուր օրակարգերը ներկայացնելու, ընդհանուր նպատակները և շահերը կյանքի կոչելու գործում:

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանն առանձնահատուկ ընդգծել է կիպրահայ համայնքի դերակատարությունը հայ-կիպրական հարաբերություններին խթանելու և դրանք էլ ավելի ամրապնդելու գործում: Այդ համատեքստում դեսպան Մկրտչյանը կարևորել է հանդիպմանը ներկա Կիպրոսի ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի անգնահատելի դերակատարությունն ու ավանդը այդ հարցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սիրիացի փախստական է զոհվել

19:45 12.07.2025

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սիրիացի փախստական է զոհվել

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է սիրիացի փախստական, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Թշնամու կործանիչը հրթիռ է արձակել Վատ ալ-Խիյամ շրջանում գտնվող դատարկ տան վրա, որտեղ բնակվում էր մահացած սիրիացի քաղաքացին: Նրա մարմինը գտել են տեղի փրկարարները՝ փլուզված շենքի փլատակները մաքրելիս», […] ...

Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա

19:34 12.07.2025

Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա

Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ։ Սիրիայի նախագահը շաբաթ օրը կատարել է իր առաջին աշխատանքային այցը Ադրբեջան։ «Ադրբեջանական գազը կարտահանվի Սիրիա։ Մոտ ապագայում կիրականացվի Թուրքիայի միջոցով Սիրիա ադրբեջանական գազի արտահանման նախագիծ, որը կնպաստի Սիրիայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը», – ասել է Ադրբեջանի […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիների

19:21 12.07.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիների

Հուլիսի 12-ին, ժամը 13:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են […] ...

ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր Լեյենը

19:10 12.07.2025

ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր Լեյենը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի վերաբերյալ որոշման ֆոնին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն կընդլայնի իր գործընկերությունը այլ երկրների հետ։ «Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք խորացնել մեր գլոբալ գործընկերությունները՝ ամուր արմատավորված կանոնների վրա հիմնված միջազգային առևտրի սկզբունքներում», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարության մեջ, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց […] ...

Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխա

18:57 12.07.2025

Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխա

Գազայի հատվածում՝ 2025 թվականի մարտից լիակատար շրջափակման սահմանումից ի վեր, սովից մահացել է առնվազն 67 երեխա, հայտնել է անկլավի մամուլի գրասենյակը։ «Գազայում թերսնման հետևանքով մահացած երեխաների թիվը հասել է 67-ի։ Առաջիկա շաբաթներին 5 տարեկանից փոքր ավելի քան 650,000 երեխա, հավանաբար, կբախվի սովի սպառնալիքի հետ», – ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Անկլավի առողջապահության […] ...

Նիդեռլանդները կոչ է արել ԵՄ-ին միասնական մնալ Թրամփի մեկնաբանությունների ֆոնին

18:45 12.07.2025

Նիդեռլանդները կոչ է արել ԵՄ-ին միասնական մնալ Թրամփի մեկնաբանությունների ֆոնին

Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը կոչ է արել Եվրամիությանը միասնական մնալ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի հասնելու հարցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա 30% մաքսատուրքեր սահմանելու հայտարարության ֆոնին։ «ԱՄՆ-ի կողմից Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա 30% մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարությունը մտահոգիչ է և չի հանգեցնի առաջընթացի: Եվրոպական հանձնաժողովը կարող է հույսը դնել մեր աջակցության […] ...

BACK_TO_TOP