Որակի ցուցանիշներից շեղումներով հոսանք ստանալու կամ վթարային անջատման հետևանքով վնասները կփոխհատուցվեն. ՀԷՑ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

Որակի ցուցանիշներից շեղումներով հոսանք ստանալու կամ վթարային անջատման հետևանքով վնասները կփոխհատուցվեն. ՀԷՑ

23:40 06.08.2018

Աննախադեպ շոգի պատճառով մեծացել են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, աճել՝ ընդհանուր
վթարայնության աստիճանը: Այս մասին հայտնում են ՀԷՑ-ից։ Սա հատկապես տեսանելի է Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում, ինչով էլ պայմանավորված են վերջին օրերի հոսանքազրկումները, որոնք կրում են զուտ տեխնիկական բնույթ: Ուստի խնդրին որևէ քաղաքական ենթատեքստ տալը, մեղմ ասած, անհեթեթություն
է:

Հաղորդագրությունում ասվում է, որ  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բազմիցս հայտարարել է, որ բիզնես կառույց է, որը մեկ հիմնական գործառույթ ու նպատակ ունի. հուսալի ու անխափան էլեկտրաէներգիա մատակարարել իր բաժանորդներին։ Ընկերության բոլոր ծրագրերը, նաև երկարաժամկետ նախագծերը, որոնց մասին
հայտարարվել է անցած տարվա նոյեմբերին, ուղղված են մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։ ՀԷՑ-ը խիստ շահագրգռված է, որ բաժանորդները շարունակեն վստահել իրեն։

2018 թ. օգոստոսի 4-ին` ժամը 11:37-ին, Հյուսիս-Հարավ ճեպուղու շինարարության ժամանակ օգտագործվող տեխնիկան վնասել է  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Մերգելյան 1, 2»  ենթակայանը սնող մալուխը։ Ենթակայանը սպասարկում է Բաղրամյան, Կոմիտաս, Կասյան, Սունդուկյան, Ավետիսյան, Խաչատրյան, Կիևյան, Վաղարշյան և հարակից փողոցների որոշ հատվածների բաժանորդներին։ Վնասված մալուխը նույն օրը ժ.17:05-ի դրությամբ նորոգվել է, նշված տարածքների բոլոր բաժանորդների էլեկտրամատակարարումը՝ վերականգնվել։
Չնայած վթարների քանակական աճին՝ հիմնականում վթարային անջատումները վերացվում են էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված ժամկետներում (2 կամ 4 ժամ՝ քաղաքային և 2 կամ 8 ժամ՝ գյուղական համայնքներում՝ կախված սնուցման բնութագրից): Նշված ժամկետները խախտելու դեպքում (անկախ բաժանորդի դիմումի առկայությունից) էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների 77 կետը նախատեսում է ՀԷՑ-ի կողմից տույժի վճարում՝ սպառած էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 ՀՀ դրամը:

Եթե բաժանորդը վնաս է կրել որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա ստանալու կամ վթարային անջատման հետևանքով, նրա դիմումի առկայության պարագայում որոշակի ուսումնասիրությունից հետո վնասն ամբողջությամբ փոխհատուցվում է:։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

23:54 02.05.2025

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

Ստավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

BACK_TO_TOP