15:54 21.07.2022
Հայաստանում առաջին անգամ ընդունվել է վարչապետի 2021 թ. որոշմամբ հաստատված՝ նոր մեթոդական հրահանգին համապատասխան մշակված և հստակ չափելի գործողությունների ծրագիր ունեցող ռազմավարություն: Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունը նախանշում է արդարադատության ոլորտի մարմինների գործունեության և դատաիրավական ոլորտում իրականացվելիք բարեփոխումների ուղղությունները առաջիկա 5 տարիների համար:
Արդարադատության նախարարության կողմից վերջին վեց ամիսների ընթացքում մշակված ռազմավարության նախագիծը քննարկվել է միջազգային և ոլորտային հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ պետական և այլ մարմինների հետ, կազմակերպվել են բազմաթիվ հանրային քննարկումներ՝ ուղղված տարբեր ռազմավարական նպատակների ուղղություններին և դրանցից բխող միջոցառումներին:
Ռազմավարությամբ անդրադարձ է կատարվել ոչ միայն նախորդ դատաիրավական ռազմավարությամբ նախատեսված և չկատարված կամ մասնակի կատարված գործողություններին, այլև նախատեսվել են բովանդակային նոր ռազմավարական ուղղություններ ու գործողություններ:
Արդյունքում նախատեսվել է թվով 12 ռազմավարական նպատակ և 38 ռազմավարական ուղղություն: Առանձնացվել են ռազմավարական հետևյալ նպատակները.
1. «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի ստեղծում և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում ու արդիականացում
2. Անցումային արդարադատության գործիքների կիրառում՝ փաստահավաք գործունեության միջոցով մարդու իրավունքների համակարգային խախտումների բացահայտմամբ
3. Ժողովրդավարական ինստիտուտների զարգացում
4. Դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովում
5. Քրեաիրավական ոլորտի բարեփոխումներ
6. Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխումներ
7. Վարչական և վարչական դատավարության օրենսդրության բարեփոխումներ
8. Սնանկության ոլորտի բարեփոխումներ
9. Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում
10. Իրավաբանական օգնության ոլորտի բարեփոխումներ
11. Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ
12. Ռազմավարական այլ ուղղություններ:
Ռազմավարության նպատակն ուղղված է արդարադատության ոլորտին առնչակից մարմինների ինստիտուցիոնալ և գործնական խնդիրների լուծմանը, դատարանների բեռնաթափմանը՝ իրավական նոր գործիքների կիրառման և նոր կառույցների գործարկման շնորհիվ: Այս համատեքստում կարևորվել են էլեկտրոնային դատարանների միասնական հարթակի ներդրումը, նոր արբիտրաժային կենտրոնի գործարկումը, զուգահեռաբար նաև՝ փոքր հայցապահանջներով գործերի արտադատական կարգով լուծման իրավական նոր կառուցակարգերի ներդրումը, որոնք հատկապես կնպաստեն դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանը` հանդիսանալով արդարադատության ոլորտի առաջիկա 5 տարիների բարեփոխումների իրականացման արդյունավետ հարթակ և հիմք:
Որպես հաջորդ քայլ, կառավարությունը՝ հանրային ներգրավվածության և երկխոսության պայմաններում ձեռնամուխ է լինելու արդարադատության ոլորտի և դատական իշխանության բարեփոխումների համար հիմնաքարային նշանակություն ունեցող Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի պատշաճ իրականացմանը՝ հիմնվելով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների վրա, որպես վերջնանպատակ ունենալով բարեփոխված արդարադատության համակարգի տեսլական:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...