16:23 22.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Ալեմայեհու Տեգենուին (նստավայրը՝ Մոսկվա):
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է պարոն դեսպանին և կարևորել նրա դիվանագիտական գործունեությունը՝ ի շահ հայ-եթովպական կապերի զարգացման:
Արթուր Մարտիրոսյանն առանձնացրել է Հայաստանի և Եթովպիայի միջև բարեկամական հարաբերությունները՝ մատնանշելով երկու ժողովուրդների հազարամյա մշակութային առնչությունները և ընդհանրությունները: Որպես երկկողմ հարաբերությունների զարգացման բարենպաստ նախադրյալներ՝ նախարարի տեղակալը նաև առանձնացրել է Եթովպիայի՝ Աֆրիկայի առանցքային երկիր լինելու հանգամանքը, Եթովպիայում թեկուզ սակավաթիվ, բայց ազդեցիկ հայ համայնքի առկայությունը, ինչպես նաև Խորհրդային միության ժամանակներում սկզբնավորված կրթական համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ դեսպան Ալեմայեհու Տեգենուն իր ներդրումը կունենա Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։
Կողմերը քննարկել են կրթության, գիտության մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության հեռանկարները: Առաջարկվել է զարգացնել միջբուհական համագործակցությունը՝ ի դեմս ուսանողների, դասախոսների փոխանակման ծրագրերի, գիտության և մասնավորապես հնագիտության ոլորտում համագործակցությունը՝ հաշվի առնելով երկու երկրների և ժողովուրդների բացառիկ մշակութային ժառանգությունը։ Արծարծվել են նաև սպորտի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես ուսումնամարզական հավաքներին ու մարզումներին փոխադարձ մասնակցությունն այնպիսի մարզաձևերում, որտեղ կողմերն ունեն համաշխարհային մակարդակի հաջողություններ։
Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության դեսպանը հույս է հայտնել, որ համագործակցության արդյունքում ավելի մեծաթիվ եթովպացի ուսանողներ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու հնարավորություն կունենան: Կողմերը քննարկել են նաև կրթության ոլորտում համագործակցությունն ամրապնդելու նպատակով հնարավոր հուշագրի ստորագրման հարցը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու դեսպանը համակարծիք են եղել, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում երկու երկրները փոխգործակցության հսկայական ներուժ ունեն, և անհրաժեշտ է, որ այն լիովին իրացվի:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը դեսպան Ալեմայեհու Տեգենուին նաև ներկայացրել է սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելիք «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի մանրամասները՝ վստահություն հայտնելով, որ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության կրթության և մշակույթի նախարարների մասնակցությունը նոր խթան կհանդիսանա կրթության, մշակույթի, սպորտի և գիտության ոլորտների զարգացման համար:
00:00 08.05.2025
Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքերԵրևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...
23:51 07.05.2025
Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրելՎատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...
23:43 07.05.2025
Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...
23:31 07.05.2025
«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...