Բորելը հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն անվանել է ճիշտ քայլ  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+12.75 oC

Բորելը հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն անվանել է ճիշտ քայլ 

19:51 22.07.2022

Ստամբուլի հացահատիկի արտահանման համաձայնագիրը քայլ է ճիշտ ուղղությամբ։ Այս մասին ուրբաթ օրը՝ հուլիսի 22-ին, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Այսօրվա Ստամբուլի համաձայնագիրը քայլ է ճիշտ ուղղությամբ։ Մենք կոչ ենք անում այն ​​արագ իրականացնել»,- գրել է նա Twitter-ի իր էջում։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հուշագիր է ստորագրել համաշխարհային շուկա ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի մատակարարման դյուրացման մասին։ Նա նշել է, որ Ստամբուլում երկու փաստաթուղթ է ստորագրվել, որոնք ուղղված են համաշխարհային շուկաներին սննդամթերքի ու պարարտանյութերի մատակարարման խնդիրների լուծմանը, և այդ համաձայնագրերը մեկ փաթեթ են ներկայացնում։

Միաժամանակ, լրատվամիջոցները հայտնում են, որ ուկրաինական պատվիրակությունը Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ համաձայնագիր է ստորագրել հացահատիկի արտահանման վերաբերյալ։

Մոսկվայի, Կիևի, Անկարայի և ՄԱԿ-ի միջև Ուկրաինայի տարածքից հացահատիկի արտահանման մասին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 120 օր է։

Հուլիսի 23-ին կսկսվեն հացահատիկի արտահանման համատեղ համակարգող կենտրոնի ստեղծման աշխատանքները։ Ինչպես նշել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան՝ կազմակերպությունն արդեն քննարկել է, թե ում է գործուղելու ժամանակավոր հիմունքներով՝ մինչև մշտական ​​կազմը որոշվի։ Հայտնի է, որ կենտրոնում կլինեն Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:56 16.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

23:53 16.05.2025

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

Այս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...

Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ

23:46 16.05.2025

Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ

Կառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները

23:41 16.05.2025

Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները

Չնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...

«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը

23:38 16.05.2025

«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին կատարվում է մետաղական արգելափակոցների վերականգնման, ներկման աշխատանքներ

23:33 16.05.2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին կատարվում է մետաղական արգելափակոցների վերականգնման, ներկման աշխատանքներ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ընթացիկ սպասարկման շրջանակում կատարվում է մետաղական արգելափակոցների վերականգնման, ներկման աշխատանքներ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

BACK_TO_TOP