ԲՏԱ նախարարը մասնակցել է Եգիպտոսի ազգային տոնի առթիվ կազմակերպված երեկոյին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

ԲՏԱ նախարարը մասնակցել է Եգիպտոսի ազգային տոնի առթիվ կազմակերպված երեկոյին

22:45 22.07.2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 21-ին մասնակցել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնին նվիրված երեկոյին: Ռոբերտ Խաչատրյանն իր ելույթում ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նախարարը մասնավորապես ասել է․

«Ինձ համար պատիվ է մասնակցել մեր բարեկամ երկրի համար կարևոր այս տոնակատարությանը։ Այս տարի մենք նշեցինք Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի կապակցությամբ երկու երկրներում թողարկվեցին հոբելյանական նամականիշներ, իրականացվեցին մի շարք հանդիսավոր միջոցառումներ։
Կարող ենք վստահորեն արձանագրել, որ անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի և Եգիպտոսի միջև միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել։ Մեր հարաբերությունները խարսխված են դարերի պատմություն ունեցող հայ և արաբ ժողովուրդների բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Այսօր Հայաստանը և Եգիպտոսը արդյունավետ կերպով համագործակցում են քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային և այլ բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն է ձևավորել նաև մի շարք բազմակողմ հարթակներում»,- ասել է նախարարը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ երկկողմ օրակարգն իրապես հագեցած է և տարիների ընթացքում գրեթե բոլոր ոլորտներում էական առաջընթաց է գրանցվել՝ ունեցել ենք բազմաթիվ փոխադարձ այցելություններ, բարձրաստիճան հանդիպումներ, Հայաստանի և Եգիպտոսի միջև ստորագրվել են համագործակցության հինգ տասնյակից ավելի փաստաթղթեր, աճում է առևտրաշրջանառությունը։

«Առաջիկայում նախատեսվում է հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստի անցկացումը Կահիրեում, ինչը, համոզված եմ, ևս մեկ կարևոր խթան կհանդիսանա փոխգործակցության խորացման համար»,- նշել է Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ ՀՀ կողմից Եգիպտոսի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի վերջերս իրականացված դյուրացումից հետո ակնկալվում է նաև եգիպտացի զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Հայաստան, ինչը մեծապես կնպաստի հայ-եգիպտական բարեկամական կապերի ամրապնդմանը և երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչելիությանը։

Նախարար Խաչատրյանը շեշտել է նաև հայ-եգիպտական հարաբերություններում եգիպտահայ համայնքի առանձնահատուկ դերակատարությունը, որը դարեր շարունակ նպաստել է ինչպես Եգիպտոսի զարգացմանը, այնպես էլ Հայաստան-Եգիպտոս կապերի ամրապնդմանը։ Եվ այս առումով հատուկ շնորհակալություն է հայտնել այն հոգածության համար, որը պետական մակարդակով վայելել և վայելում են Եգիպտոսում բնակվող մեր հայրենակիցները։
«Հայ ժողովուրդը երբեք չի մոռանում եգիպտացի ժողովրդի կողմից ցեղասպանությունից փրկված իր զավակներին ցուցաբերված գրկաբաց ընդունելությունն ու օժանդակությունը»,- նշել է նախարարն ու ընդգծել է նաև, որ, չնայած նշված բոլոր ձեռքբերումներին, Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները դեռևս ունեն առավել զարգանալու և ընդլայնվելու չիրացված մեծ ներուժ և, ինքը համոզված է, որ համատեղ ջանքերով կարելի է նոր ազդակ հաղորդել երկկողմ համագործակցության էլ ավելի խորացմանը:

Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին շնորհակալաություն է հայտնել նախարարին իրենց համար այս կարևոր և պատմական տոնին նվիրված երեկոյին ներկա գտնվելու և ողջույնի խոսքով հանդես գալու համար:

Դեսպան Դիսուկին, մատնանշելով երկու երկրների կառավարությունների սերտ գործակցությունն ու ապագա ծրագրերը, երկուստեք կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի գործարար հատվածների միջև կապերի սերտացումը՝ ընդգծելով նաև եգիպտահայ համայնքի դերը հայ-եգիպտական հարաբերությունների ամրապնդման գործում:

Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին իր ելույթում խոսել է նաև Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա ուժեղ պատմական և մշակութային կապերի մասին՝ նշելով, որ այժմ գլխավոր նպատակը երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդումն է: Դեսպանը ընդգծել է նաև, որ Եգիպտոսի կառավարությունը շահագրգռված է զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ տարբեր ուղղություններով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

21:17 11.07.2025

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

21:10 11.07.2025

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...

BACK_TO_TOP