Մի շարք հիմնադրամներ ու ասոցիացիաներ հիմնում են «Երևանի հանրություն» նախաձեռնությունը, որը կգլխավորի Անահիտ Թարխանյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+19.09 oC

Մի շարք հիմնադրամներ ու ասոցիացիաներ հիմնում են «Երևանի հանրություն» նախաձեռնությունը, որը կգլխավորի Անահիտ Թարխանյանը

12:51 07.08.2018

Հայաստանյան մի քանի ասոցիացիաներ և հիմնադրամներ հիմնում են «Երևանի հանրություն» նախաձեռնությունը, որը նպատակ ունի Երևանի ավագանիում ներգրավել պրոֆեսիոնալների, և որպեսզի ապագա ավագանին համախմբի հանրությանը այս մասին հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Երևանում տասնամյակների կուտակված խնդիրներին լուծում տալու և երևանցիների կյանքը՝ հարմարավետ, անվտանգ և երջանիկ դարձնելու համար պարտադիր ենք համարում մեր քաղաքի ավագանիում ներգրավել սրտացավ և բանիմաց, բարձր մասնագիտական հատկություններով և անբիծ հանրային հեղինակությամբ աչքի ընկնող հասարակական գործիչներին, քաղաքաշինության, տրանսպորտի, պատմամշակութային հուշարձանների պահպանության, մշակույթի, գիտության, կրթության, առողջապահության, երեխաների պաշտպանության, էկոբազմազանության և  բնապահպանության  ոլորտների ներկայացուցիչների։ Մենք հիմնում ենք «Երևանի հանրություն» նախաձեռնությունը, որպեսզի ավագանու թեկնածուների ցուցակում ընդգրկվեն հասարակական կազմակերպությունների և մասնագիտական միավորումների կողմից առաջադրված անձինք, որ ապագա ավագանին համախմբի հանրությանը և երևանցիների կամքը դարձնի քաղաքի կառավարման հիմք։ Մեր նախաձեռնության ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորելու է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ում հանդեպ վստահությունը նրա հանրաճանաչ հասարակական և մասնագիտական գործունեության արդյունքն է։Երևանում ժողովրդավար և հանրությանը հավատարիմ քաղաքային իշխանության ձևավորումը թավշյա հեղափոխության տրամաբանական շարունակությունն է»,- ասված է նախաձեռնության հիմնադիրների հայտարարության մեջ։

Հայտարարությանը միացել են՝

Ազգային Ավիաիցիոն Ասոցիացիա
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամ
Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ (ԳԱՏԱՀ)

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա
Էկոլոգիական հասարակական միություն
«Խարիզմա» երիտասարդական հասարակական կազմակերպություն
Կանաչ շինարարություն

Հայաստանի դիջեյների ասոցիացիա
Հայաստանի ԴՕՍԱԱՖ համահայկական հասարակական կազմակերպություն

Հայաստանի ռադիոհեռարձակողների ասոցիացիա
Համատիրությունների զարգացման ասոցիացիա
Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա
Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիա

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ

10:00 03.05.2025

Reuters. ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ

Միացյալ Նահանգները պատրաստել է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters- ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ նոր տնտեսական պատժամիջոցների փաթեթը կարող է ներառել սահմանափակումներ բանկային և էներգետիկ ոլորտներում։ Ինչպես նշում է գործակալությունը, դեռևս պարզ չէ՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 3-ին

09:35 03.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Թրամփը հրապարակել է իր լուսանկարը որպես Հռոմի պապ

09:09 03.05.2025

Թրամփը հրապարակել է իր լուսանկարը որպես Հռոմի պապ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Truth Social-ի էջում լուսանկար է հրապարակել, որում նա պատկերված է որպես Հռոմի պապ։ Ավելի վաղ Թրամփը կատակել էր, որ պատրաստ է դառնալ Հռոմի նոր պապ։ Պատկերում նա նստած է ոսկեզօծ գահին, հագած սպիտակ շարֆ, գլխին միտրա և կրծքին մեծ ոսկե խաչ։ Աջ ձեռքի ցուցամատը բարձրացված է վերև, իսկ մատնեմատի վրա կարելի […] ...

Պարույր Հովհաննիսյանը և Անտոնիո Գուտերեշն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի

08:30 03.05.2025

Պարույր Հովհաննիսյանը և Անտոնիո Գուտերեշն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի

Մայիսի 2-ին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած ՄԱԿ-ի ԳՔ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում, կարևորելով ՄԱԿ-ի հետ հարաբերությունների հետևողական ընդլայնումը, դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) 2026թ. Հայաստանում հյուրընկալելու կապակցությամբ ՀՀ […] ...

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

BACK_TO_TOP