17:26 25.07.2022
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից իրականացված համալիր և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բուզանդի փողոցի 1/5 հասցեում գործող «Վերնիսաժ» տոնավաճառի վարձակալ հանդիսացող սահմանափակ պատասխանատվության ընկերության ղեկավարն ու պատասխանատու այլ անձինք, նախնական համաձայնության գալով, 2019-2022 թվականների ընթացքում տոնավաճառի տարածքում առկա տաղավարները մեկ գծամետրը օրական 1000 ՀՀ դրամով փաստացի ենթավարձակալության հատկացնելով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց, նրանց մի մասին ընդհանրապես ՀԴՄ կտրոններ չեն տրամադրել, իսկ մյուս մասից կանխիկ ստանալով 1000 ՀՀ դրամ վարձավճար՝ տրամադրել են 500 ՀՀ դրամ վարձավճար ստանալու վերաբերյալ կտրոններ՝ այդ կերպ թաքցնելով ընկերության իրական շրջանառությունը և օրենսդրությամբ նախատեսված, ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու, հարկման օբյեկտները թաքցնելու և խաբեության այլ դրսևորումներով չեն վճարել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուրը 233,5 միլիոն ՀՀ դրամի չափով հարկերը, տեղեկացնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:
Առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի քննչական ենթակայության հարցը որոշելու համար ուղարկվել է հսկող դատախազին:
Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին՝ իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում և զերծ մնալ հակաօրինական արարքներ թույլ տալուց:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:17 22.07.2025
Թրամփը որոշել է ԱՄՆ-ն դուրս բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ից15:17 22.07.2025
Թրամփը որոշել է ԱՄՆ-ն դուրս բերել ՅՈՒՆԵՍԿՕ-իցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է, որ Վաշինգտոնը դուրս կգա ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ), հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։ «Նախագահ Թրամփը որոշել է դուրս բերել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից։ Դա կազմակերպություն է, որն աջակցում է վիճահարույց, պառակտող մշակութային և սոցիալական գաղափարներին, որոնք լիովին հակասում են այն առողջ բանականության քաղաքականությանը, […] ...
15:05 22.07.2025
Սպերցյանը դժգոհել է Կազանում երկրպագուների քանակից«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհություն է հայտնել Կազանում կայացած խաղի երկրպագուների քանակից։ Կիրակի «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 1-ին տուրի արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին»։ Խաղը կայացել էր Կազանում, քանի որ Նիժնի Նովգորոդի մարզադաշտը պատրաստ չի եղել։ «Իհարկե, հեշտ խաղ չէր։ Ամսվա սկիզբն է, բացի դրանից՝ ծանր ճանապարհորդություն էր։ Իհարկե, ցանկանում […] ...
14:55 22.07.2025
Հանրապետության որոշ հատվածներում պասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 22-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...
14:43 22.07.2025
Սպիտակ քաղաքում կասեցվել է կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունըԱնհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) անցկացվել է ստուգում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից: Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի այնպիսի խախտումներ, որոնք անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում: Այսպես. արտադրամասի պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից, առաստաղը ապահով չի եղել, չի […] ...
14:31 22.07.2025
Նեյմարը 1,5 միլիոն դոլարով Բեթմոբիլ է գնելԲրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը գնել է Բեթմոբիլ («Բեթմեն» ֆիլմից ավտոմեքենայի կրկնօրինակ)՝ վճարելով 1,5 միլիոն դոլար, հաղորդում է Marca-ն։ Սուպերմեքենան չի կարելի օգտագործել սովորական երթևեկության ճանապարհներին։ Բեթմոբիլի շարժիչը գրանցված ու արտոնագրված չէ, չունի հայելիներ և չի համապատասխանում անվտանգության պահանջներին։ Նեյմարը Բեթմոբիլը գնել է բրազիլացի դիզայներ Ադեմար Կաբրալից։ Մեքենան մինչև վերջերս ցուցադրվել է Սան Պաուլուի Երազանքի ավտոմեքենաների […] ...