Քննարկվել են Լոռու մարզում անտառվերականգնմանն ուղղված միջոցառումները և ապօրինի անտառահատումների խնդիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+15.42 oC

Քննարկվել են Լոռու մարզում անտառվերականգնմանն ուղղված միջոցառումները և ապօրինի անտառահատումների խնդիրները

18:27 25.07.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անտառվերականգնման նոր ծրագրերի, անտառպահպանության, այդ թվում՝ ապօրինի ծառահատումների վերահսկողության և այլ ընթացիկ աշխատանքների հետ կապված հարցեր։
Ողջունելով ներկաներին՝ Արամ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծել, որ Լոռու մարզպետարանը խիստ կարևորում է անտառպահպանության հարցերը և ամեն կերպ աջակցում բնապահպանական խնդիրների մեղմմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին ու միջոցառումներին:

Անտառային կոմիտեի նախագահը նշել է, որ Հայաստանի անտառների 62 տոկոսը Լոռու և Տավուշի մարզերի տարածքներում են, հետևաբար ապօրինի անտառահատումների ծավալները այստեղ ամենամտահոգիչն են:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը ֆինանսավորել է Լոռու մարզում անտառապատման, անտառվերականգնման, կոճղաշիվային աճի օժանդակման աշխատանքները՝ մարզի տարածքում անտառածածկն ավելացնելու նպատակով:

Ա. Խաչատրյանն անթույլատրելի է համարել անտառների ոչնչացմանն ուղղված յուրաքանչյուր քայլ և ավելացրել, որ անտառպահպանության արդյունավետ կազմակերպումն առաջնային խնդիր է: Ինչ վերաբերվում է թափուկ վառելափայտի բաշխմանը, մարզպետը նշել է, որ հատուկ վերահսկողություն կսահմանվի, որպեսզի թափուկը հասնի իսկապես կարիքավորին:

Մարզում էկոտուրիզմի զարգացմամբ հետաքրքրվողներին կոմիտեի ներկայացուցիչները հորդորել են՝ հավակնոտ ներդրումային ծրագրեր ունենալու դեպքում դիմել իրենց. անտառային տարածքների վարձակալության հարմար հատուկ պայմաններ են առաջարկվում:

Իսկ մինչ այդ՝ այս օրերին, Լոռու մարզի անտառածածկ տարածքներում վերահսկողություն իրականացնող մասնագետները կպարզեն, թե անտառներում բիզնես գործունեություն ծավալող ընկերությունները որքանո՞վ են գործում օրենսդրությանը համապատասխան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են

23:59 16.05.2025

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:56 16.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

23:53 16.05.2025

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

Այս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...

Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ

23:46 16.05.2025

Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ

Կառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները

23:41 16.05.2025

Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները

Չնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...

«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը

23:38 16.05.2025

«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...

BACK_TO_TOP