Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է անասնագլխաքանակի համարակալման պետական ծրագրի իրականացմանը նվիրված խորհրդակցություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+29.09 oC

Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է անասնագլխաքանակի համարակալման պետական ծրագրի իրականացմանը նվիրված խորհրդակցություն

14:25 27.07.2022

Հուլիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ անասնագլխաքանակի համարակալման պետական ծրագրի իրականացմանը նվիրված խորհրդակցություն, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։

Խորհրդակցությանը մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Հովհաննես Բատիկյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, մարզի համայնքապետարանների համապատասխան ոլորտի աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ֆերմերներ և անասնաբույժներ։

Ինչպես ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, 2022 թվականի հոկտեմբերից ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ պետք է իրականացվի խոշոր եղջերավոր անասունների պարտադիր համարակալում։

«Սա պետական կարևոր ու առաջնահերթ ծրագիր է, որը պետք է պարտադիր և անթերի իրականացվի։ Այն ուղղված կլինի անասնագլխաքանակի անկանոն տեղաշարժի կարգավորմանը, վերահսկմանը, հաշվառմանը, սպանդանոցային պարտադիր մորթի անցնելուն, անասնահամաճարակների կանխարգելմանը, ոլորտում առկա այլ հարցերի կարգավորմանը։ Պետական միջոցառման անթերի կատարման համար հարկավոր է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, համայնքապետարանների, բնակավայրերի վարչական ղեկավարների և անասնաբույժների համագործակցված ու կանոնակարգված աշխատանքը»,- նշեց բանախոսը։
Ապա մասնակիցները անասնահամարակալման ծրագրի իրականացման հայեցակարգի շուրջ հարցեր ուղղեցին նախարարության ներկայացուցչին, միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ միակ հիմնական խոչընդոտն այստեղ կարող է հանդիսանալ անասնագլխաքանակը թաքցնելու արատավոր գործելակերպը, որի պատճառով հաճախ անարդյունավետ են եղել անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումները։

Բանախոսներն իրենց հերթին նշեցին, որ այդ երևույթի դեմ հարկավոր է պայքարել ընդհանուր ուժերով և մինչև վերջ ու անխափան իրականացնել անասնահամարակալման պետական ծրագիրը։

Ըստ սահմանված կանոնակարգի՝ համարակալման գործընթացն իրականացնելու են մարզի բնակավայրերի անասնաբույժները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը կարծում է, որ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինայի համար ծախսերի առյուծի բաժինը

12:28 11.07.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը կարծում է, որ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինայի համար ծախսերի առյուծի բաժինը

Եվրոպացիները պետք է ստանձնեն Ուկրաինային աջակցելու ծախսերի զգալի մասը, հինգշաբթի Newsmax-ին ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Եվրոպացի դաշնակիցները պետք է ստանձնեն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության առյուծի բաժինը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մեծացրել են իրենց պատրաստակամությունը՝ ստանձնելու եվրոպական մայրցամաքի ավանդական պաշտպանությունը՝ միաժամանակ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելով Ուկրաինային զենքի մատակարարման համար», – ասել է մշտական ​​ներկայացուցիչը։   ...

Լավրովը Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

12:17 11.07.2025

Լավրովը Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կուալա Լումպուրում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ «Մենք քննարկեցինք Ուկրաինայի հարցը, հաստատեցինք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտած դիրքորոշումը», – նշել է Լավրովը Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ ...

Ստեղծագործ երիտասարդները ներկայացրել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման նորարար գաղափարներ

12:07 11.07.2025

Ստեղծագործ երիտասարդները ներկայացրել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման նորարար գաղափարներ

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հանդիպել են «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների հետ։ Կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում ՆԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են սովորողների աշխատանքներին։ Կրթահամալիրի սաները կիսվել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման վերաբերյալ իրենց նախագծերով, ներկայացրել նոր դիզայնի վերաբերյալ պատկերացումներն ու ժամանակից լուծումները։ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի խոսքով՝ […] ...

SHANTNEWS

12:00 11.07.2025

SHANTNEWS

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն

11:53 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանն ընդառաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել: Հայաստանի հավաքականի 69-89 հաշվով պարտվել է Վրաստանի հասակակիցների ընտրանուն: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Յուրա Մելիքյանն է է եղել: ...

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

11:46 11.07.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

Հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: […] ...

BACK_TO_TOP