Հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց՝ երիտասարդ մասնագետների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+29.09 oC

Հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց՝ երիտասարդ մասնագետների համար

14:30 27.07.2022

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը Գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտնականների դպրոց» դրամաշնորհի շրջանակում օգոստոսի 15-25-ն իրականացնում է հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց՝ նվիրված պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության, ամրակայման, վերականգնման և պահպանության խնդիրներին։

Դասընթացները կվարեն բնագավառի փորձառու մասնագետները՝ Հայաստանի և Ռուսաստանի տարբեր թանգարաններից ու գիտահետազոտական կենտրոններից։

Ամառային դպրոցի շրջանակում կքննարկվեն և կներկայացվեն՝

պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության, ամրակայման, վերականգնման և պահպանության հայաստանյան ու միջազգային փորձը, գիտակարգի ձևավորման պատմությունը և խնդիրները, վերականգնող-կոնսերվատոր մասնագիտությունը,

հուշարձանների ուսումնասիրության, հետազոտությունների, գրանցման, ամրակայման, վերականգնման և պահպանության հիմնական փուլերը, սկզբունքները և պահանջները,

տարբեր հուշարձանների և նյութերի՝ ճարտարապետական կառույցների, քարի, որմնանկարների, գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների, թղթի, կաշվի, փայտի, գործվածքի, խեցեղեն և մետաղյա առարկաների մաքրման, ամրակայման և վերականգնման մեթոդները, դրանց առանձնահատկությունները,

հնագիտական արշավախմբերի գործունեությունն ու հնագիտական հուշարձանների հայտնաբերումը, թանգարաններում, ֆոնդապահոցներում և ցուցասրահներում դրանց պահպանության համար անհրաժեշտ պայմանները,

կկատարվեն գործնական աշխատանքներ և վարժություններ՝ հնագիտական առարկաների մաքրման, ամրակայման, վերականգնման և պահպանության վերաբերյալ ստացած տեսական գիտելիքներն ամրապնդելու նպատակով:

Դասընթացներին կարող են մասնակցել երիտասարդ վերականգնողները, պատմության, ճարտարապետության, կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի, քիմիայի, երկրաբանության բնագավառներում մասնագիտացող, ինչպես նաև պատմամշակութային ժառանգության պահպանությամբ հետաքրքրվող ուսանողները:

Դպրոցի առավել աչքի ընկած երկու մասնակցի հնարավորություն կտրվի եռամսյա վճարվող փորձաշրջան անցնել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման բաժնում։

Դասընթացները տեղի կունենան Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի «Թաիրով» մասնաշենքում (հասցե՝ ք. Երևան, Թաիրովի 9):

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը՝ այն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին։

Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 12-ն է։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 10 522-618 (Պատմամշակութային ժառանգության ԳՀԿ) կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 11.07.2025

SHANTNEWS

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն

11:53 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանն ընդառաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել: Հայաստանի հավաքականի 69-89 հաշվով պարտվել է Վրաստանի հասակակիցների ընտրանուն: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Յուրա Մելիքյանն է է եղել: ...

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

11:46 11.07.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

Հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: […] ...

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ Թրամփ

11:40 11.07.2025

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ տեղեկացնելով նրան օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին: Նա նամակը հրապարակել է Truth Social-ի իր էջում: «Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները 35% մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական ապրանքների վրա՝ արդյունաբերական մաքսատուրքերից անկախ», – ասվում է նամակում: Թրամփը որպես իր որոշման […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

11:28 11.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...

Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼ

11:14 11.07.2025

Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼ

Վարշավայի «Լեգիան» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի շքեղ գոլի շնորհիվ հաղթել է ղազախական «Ակտոբեին»։ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղը կայացել է Լեհաստանում: Բիչախչյանը 25-րդ րոպեին մոտ 20 մետրից կատարած հուժկու հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին Ղազախստանում։   ...

BACK_TO_TOP