Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահներին

14:44 27.07.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է «Էյ Էմ Դի» (AMD) ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահներ Ամիթ Գուպտային և Ջեյշռի Ռանգառաժանին։

Հանդիպմանը մասնակցել են նաև «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արա Մարկոսյանը, այլք։

Նշենք, որ ամերիկյան «Զայլինքս» (Xilinx) ընկերությունը, որի հայաստանյան մասնաճյուղը հիմնադրվել էր 2019 թվականին, 2022 թվականի փետրվարին միավորվել է միկրոսխեմաներ և պրոցեսորներ արտադրող «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերությանը։ Վերջինս մասնագիտացած է տեխնոլոգիաների, թվային հեռուստատեսության, արդյունաբերության և այլ ոլորտների համար նորարարական և ինժեներական լուծումների մշակման աշխատանքներում։

Փոխվարչապետ Մաթևոսյանը, կարևորելով «Էյ Էմ Դի» համաշխարհային տեխնոլոգիական ընկերության` Հայաստանում ներկայացված լինելը, հույս է հայտնել, որ, տեղական ներուժն օգտագործելով, հայաստանյան գրասենյակը կդառնա Ընկերության կարևոր բաղկացուցիչ մասը` նպաստելով համաշխարհային խնդիրներին տեխնոլոգիական լուծումներ առաջարկելու առաքելությանը:

Անդրադառնալով Հայաստանի կառավարության որդեգրած քաղաքականությանն ու իրականացրած ծրագրերին՝ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ դրանց նպատակն է ինչպես խրախուսել Հայաստանում StartUp-ների հիմնադրումն ու գործունեությունը, այնպես էլ ներգրավել առաջատար տեխնոլոգիական ընկերություններ, որոնք նոր որակ կհաղորդեն հայաստանյան ՏՏ էկոհամակարգին:

Այս համատեքստում փոխվարչապետը Կառավարության պատրաստակամությունն է հայտնել՝ քննարկելու Ընկերության զարգացման տեսլականը և անդրադառնալու այն քայլերին, որոնք անհրաժեշտ են ընկերության գործունեությունը Հայաստանում ընդլայնելու համար:

Ընկերության փոխնախագահները ներկայացրել են Ընկերության կողմից առ այսօր կատարված աշխատանքները, դրա զարգացման հեռանկարները և ծրագրերը, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրները։ Փոխնախագահներն ընդգծել են, որ իրենց ընկերության համար անհրաժեշտ տաղանդավոր երիտասարդներ Հայաստանում շատ կան, ու կանեն առավելագույնը նրանց բացահայտելու, հավելյալ կրթելու և ընկերության կազմում ներգրավելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պետական հատվածի թվային օրակարգի շրջանակում հնարավոր համագործակցության և համատեղ միջոցառումների իրականացման հնարավորությունները և, հաշվի առնելով, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2020 թվականից որակյալ մասնագետների պատրաստման նպատակով իրականացնում է մի շարք ծրագրեր, անդրադարձ է կատարվել նաև անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետների պատրաստման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը կարևոր հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալ

10:00 11.07.2025

Թրամփը կարևոր հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...

Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱ

09:45 11.07.2025

Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱ

Սերբիայում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում առաաջին մրցումային օրը ռինգ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Սուրեն Կատվալյանը (60 կգ) հաղթել է մոլդովացի Կատալին Մուստեային, Կամո Վարդանյանը (63 կգ)` հյուսիսմակեդոնացի Ալբերտ Իբրահիմիին: ...

Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահ

09:31 11.07.2025

Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահ

Համաշխարհային հարավի երկրները հոգնել են Հյուսիսային տերությունների շահերին ենթարկվելուց և ձգտում են անկախ արտաքին քաղաքականության և արդար տնտեսական կարգի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Jornal Nacional- ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Բրազիլիայի և BRICS ասոցիացիայի հասցեին։ «Մենք հոգնել ենք Հյուսիսին ենթակա լինելուց։ Մենք ուզում ենք անկախություն […] ...

Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

09:15 11.07.2025

Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

Հուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին,  մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...

«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼ

09:00 11.07.2025

«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼ

Երևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

BACK_TO_TOP