Մինչև 1,6 մլն դրամ բիզնես դրամաշնորհ 300 նպաստառու ընտանիքի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+34.09 oC

Մինչև 1,6 մլն դրամ բիզնես դրամաշնորհ 300 նպաստառու ընտանիքի համար

17:57 27.07.2022

Ընտանիքների կենսամակարդակի բարձրացման նպաստների համակարգում ընդգրկված անձանց համար իրականացվում է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը, որով վերջիններիս հնարավորություն է տրվում անապահովության նպաստի կախյալությունից անցում կատարել ձեռնարկատիրական գործունեության։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ բազմափուլ ընտրություն անցած ընտանիքներից մի խմբի հետ արդեն իսկ կնքվել են մինչև 1,6 մլն դրամաշնորհ տրամադրելու պայմանագրեր։ Այդ գումարով ընտանիքները կստեղծեն սեփական բիզնեսն՝ իրենց կողմից մշակված ծրագրերի հիման վրա։ Մինչ այդ ընտանիքները մասնակցել են դասընթացների, ձեռք են բերել բիզնեսի կառավարման հմտություններ. վերջիններս նախնական փուլում ընտրվել են Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների և զբաղվածության մասնագետների կողմից՝ հաշվի առնելով ընտանիքի նպաստ համակարգում գրանցված լինելը (28 և ավելի միավոր), 3 և ավելի երեխա կամ մինչև 5 տարեկան երեխա։ Դասընթացներին մասնակցել են Հայաստանի հինգ մարզերից (Արարատ, Արմավիր, Կոտայք, Շիրակ, Լոռի) շուրջ 700 ընտանիք, որոնցից դրամաշնորհ կստանա 300-ը։

16 ընտանիքի հետ պայմանագրերի ստորագրման պաշտոնական արարողությանը մասնակցել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։

Ընդգծելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների կայուն զբաղվածության ապահովման կարևորությունն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտել է նմանօրինակ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը․ «Մեր նպատակն է զբաղվածության ապահովման արդյունավետ ծրագրերի միջոցով մոտիվացնել քաղաքացիներին, խրախուսել և ամուր հիմքեր ստեղծել, որպեսզի ինքնուրույն կարողանան հաղթահարել սոցիալական դժվարություններն ու փոխեն իրենց կյանքը։ Ուրախ եմ, որ կառավարության այս առանցքային բարեփոխման առաջին պիլոտային ծրագրի արդյունքում մասնակիցներին հնարավորություն տրվեց սովորել նոր հմտություններ, ստանալ անհրաժեշտ գիտելիք և գործուն քայլեր ձեռնարկել՝ տնտեսապես կայուն ընտանիքներ ունենալու ուղղությամբ»։

Մասնակիցներին հայերեն լեզվով ողջունել է նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման՝ իր ուրախությունը հայտնելով միջոցառման բարեհաջող իրականացման վերաբերյալ․ «Ճապոնիայի կառավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում այնպիսի նախագծերը, որոնք նպատակ ունեն մարդկային կապիտալի հզորացման միջոցով նպաստել Հայաստանում տնտեսական զարգացմանը»։

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը ևս կարևորել է ծրագիրը՝ նշելով․ «300 շահառու ընտանիք ձեռք է բերում բիզնեսի վերաբերյալ մի շարք հմտություններ և գիտելիք՝ դասընթացավարների ուսուցմամբ և սոցիալական աշխատողների ամենօրյա աջակցությամբ»։

Նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, շնորհավորելով մասնակիցներին, ընդգծել է նաև Միասնական սոցիալական ծառայության դերը՝ նշելով, որ այս և համանման ծրագրերի միջոցով սոցիալական աշխատողների ու զբաղվածության մասնագետների դերակատարումները կապակցվում են միմյանց հետ։

Շնորհավորելով շահառուներին և ներկաներին բիզնես դրամաշնորհների տրամադրման ակտիվ փուլի մեկնարկի կապակցությամբ՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը շեշտել է․ «Ծրագրի մեկնարկը անցավ մեծ փորձություններով՝ կորոնավիրուսի համավարակ, պատերազմ և, այդուհանդերձ, մեկտեղելով ուժերը, մենք կարողացանք ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների համար իրագործել եզակի հնարավորություն ընձեռող այս ծրագիրն՝ աջակցելով նրանց սեփական ուժերով ստեղծել փոքրիկ բիզնես, եկամտի աղբյուր»։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործընկերությամբ, Համաշխարհային բանկի համակարգմամբ՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցով)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանը դժգոհել է Կազանում երկրպագուների քանակից

15:05 22.07.2025

Սպերցյանը դժգոհել է Կազանում երկրպագուների քանակից

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհություն է հայտնել Կազանում կայացած խաղի երկրպագուների քանակից։ Կիրակի «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 1-ին տուրի արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին»։ Խաղը կայացել էր Կազանում, քանի որ Նիժնի Նովգորոդի մարզադաշտը պատրաստ չի եղել։ «Իհարկե, հեշտ խաղ չէր։ Ամսվա սկիզբն է, բացի դրանից՝ ծանր ճանապարհորդություն էր։ Իհարկե, ցանկանում […] ...

SHANTNEWS

15:00 22.07.2025

SHANTNEWS

Հանրապետության որոշ հատվածներում պասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

14:55 22.07.2025

Հանրապետության որոշ հատվածներում պասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 22-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...

Սպիտակ քաղաքում կասեցվել է կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը

14:43 22.07.2025

Սպիտակ քաղաքում կասեցվել է կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) անցկացվել է ստուգում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից: Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի այնպիսի խախտումներ, որոնք անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում: Այսպես. արտադրամասի պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից, առաստաղը ապահով չի եղել, չի […] ...

Նեյմարը 1,5 միլիոն դոլարով Բեթմոբիլ է գնել

14:31 22.07.2025

Նեյմարը 1,5 միլիոն դոլարով Բեթմոբիլ է գնել

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը գնել է Բեթմոբիլ («Բեթմեն» ֆիլմից ավտոմեքենայի կրկնօրինակ)՝ վճարելով 1,5 միլիոն դոլար, հաղորդում է Marca-ն։ Սուպերմեքենան չի կարելի օգտագործել սովորական երթևեկության ճանապարհներին։ Բեթմոբիլի շարժիչը գրանցված ու արտոնագրված չէ, չունի հայելիներ և չի համապատասխանում անվտանգության պահանջներին։ Նեյմարը Բեթմոբիլը գնել է բրազիլացի դիզայներ Ադեմար Կաբրալից։ Մեքենան մինչև վերջերս ցուցադրվել է Սան Պաուլուի Երազանքի ավտոմեքենաների […] ...

Պեսկովը հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները չեն խանգարի Մոսկվայի և Բաքվի հարաբերություններին

14:20 22.07.2025

Պեսկովը հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները չեն խանգարի Մոսկվայի և Բաքվի հարաբերություններին

Ուկրաինական հակամարտության շուրջ տարաձայնությունները չպետք է խաթարեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխշահավետ հարաբերությունները։ Այսպիսի հույս է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։ «Մենք տեղյակ ենք Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշման մասին Ուկրաինայի հարցում։ Այստեղ մենք տարբեր կարծիքներ ունենք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հենց սկզբից զբաղեցրել է այս դիրքորոշումը։ Հենց սկզբից մենք համաձայն չէինք դրա […] ...

BACK_TO_TOP