Կոռուպցիոն ռիսկեր ՊՆ և ոստիկանության գնումների ոլորտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

Կոռուպցիոն ռիսկեր ՊՆ և ոստիկանության գնումների ոլորտում

16:56 07.08.2018

«Պաշտպանության նախարարության և ոստիկանության գնումների ոլորտում տարվող քաղաքականությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,- այսպիսի հայտարարություն է այսօր արել վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը, որը ներկայացրել է իր ղեկավարած «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի՝ այդ ոլորտում վերջին մի քանի տարում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները:

Ըստ Մանուկյանի՝ գնումների մեծ մասը կատարվում են տարվա սկզբին և վերջին: Առաջին դեպքում դա պայմանավորված է մատակարարման պայմանագրերի կնքմամբ, հիմնականում՝ էլեկտրաէներգիայի, գազի և ջրի, երկրորդ դեպքում՝ խնայված միջոցները ծախսելու ցանկությամբ՝ դրանք բյուջե չվերադարձնելու համար: Այդ խնդիրը կարգավորելու համար Մանուկյանն առաջարկում է գումարներն ուղղել ոչ թե ամանորյա կորպորատիվ միջոցառումներին, այլ  ստորին օղակի աշխատակիցների աշխատավարձերին՝ որպես հավելավճարներ:

Մանուկյանի համոզմամբ՝ մրցակցային ցածր մակարդակ կա մեծ գումարային պատվերներ ունեցող մրցույթներում, քանի որ, ըստ դիտարկման տվյալների, տարիներ շարունակ հաղթել են հիմնականում նույն կազմակերպությունները: ՊՆ ոլորտում տարեկան ավելի քան 350 մատակարարներից ամեն տարի առանձնացվում են մի քանի խոշորագույնները՝ ելնելով պայմանագրերի ֆինանսական ծավալներից: Բացի բնական մենաշնորհներից՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա, կան ևս մի քանի խոշոր ընկերություններ, որոնց հետ  պաշտպանության նախարարությունը նախընտրում է մշտապես աշխատել:

Այդ ընկերություններին բաժին է ընկնում նախարարությանը հատկացված ֆինանսական տորթի շուրջ 40 տոկոսը: Ուսումնասիրվել է նաև հայտարարված հաճախակի հաղթող կազմակերպությունների ցանկը:

«Եթե պայմանագրի գումարը 20 միլիոնից պակաս է, ապա մրցակցությունն ավելի մեծ է, եթե գումարն ավելի մեծ է, ապա՝ նույն ընկերություններն են: Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման մենաշնորհային ընկերությունների եկամտի առյուծի բաժինը ՊՆ-ից է, ինչը վկայում է տվյալ գերատեսչությունից դրանց կախվածության մասին»,- նշել է Մանուկյանը:

Ուսումնասիրության արդյունքները համադրվել են «Զինծառայողների ապահովագրման հիմնադրամի», այսպես կոչված, 1000 դրամների կայքի տվյալների հետ ու հետաքրքիր փաստեր են արձանագրվել: Օրինակ՝ միլիոնավոր դրամների հասնող պատվերների մրցույթներում հաղթած 79 ընկերություններ այդ հիմնադրամում գրանցված են ընդամենը մեկ-երկու աշխատողով, կամ էլ ընդհանրապես գրանցված չեն, ինչը, Մանուկյանի գնահատմամբ, խոսում  է կոռուպցիոն ռիսկերի և թաքնված աշխատատեղերի մեծ հավանականության մասին: Առավել ցայտուն պատկերացնելու համար Մանուկյանը բերել է Զինված ուժերին և ոստիկանությանը տեղական արտադրության հանդերձանք մատակարարող «Ֆ Թրեյդինգ»ՍՊԸ-ի օրինակը:

«Ընկերությունը մի աշխատող է հայտարարագրել «Զինծառայողների ապահովագրման հիմնադրամում», այսինքն՝ մի աշխատողով նման կարգի՝ 189 միլիոն դրամի հանդերձանք է կարում, հա՞: Հասկանալի է, որ նրանք օրենքի տեսակետից կարող են ասել, որ մենք կարում ենք, բայց մենք կարող ենք էստեղ բարձրաձայնել կոռուպցիոն ռիսկերի մասին, որովհետև մի քիչ տրամաբանական չի էլի էդ ծավալի աշխատանքը իրականացնել մեկ հոգով»,- նշել է Մանուկյանը՝ ավելացնելով, որ իրենց կողմից կասկածելի ու ռիսկային համարված ընկերությունների ցուցակը տրամադրել են Պետական եկամուտների կոմիտեին ու ակնկալում են, որ կոմիտեն կքննի գործը:

Գնումների տեսակետից գրեթե նույն պատկերն արձանագրվել է նաև ոստիկանության ոլորտում: Այստեղ, Մանուկյանի ներկայացմամբ, առավել թափանցիկ են իրականացվում գործընթացները պետական բյուջեից հատկացված մասով, բայց գրեթե նույն երևույթները, ինչ առկա են ՊՆ գնումներում, արձանագրվել են նաև ոստիկանության արտաբյուջեից կատարված ծախսերի հատվածում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերը

23:59 13.07.2025

«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերը

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել  […] ...

Հրդեհ Գրիբոյեդով գյուղում

23:41 13.07.2025

Հրդեհ Գրիբոյեդով գյուղում

Հուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...

Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասին

23:30 13.07.2025

Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասին

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական ​​գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում

23:07 13.07.2025

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...

Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվը

22:46 13.07.2025

Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվը

Իսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...

Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

22:22 13.07.2025

Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

Ուկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...

BACK_TO_TOP