12:00 31.07.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 30-ին Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրի բնակարանամուտի արարողությանը, որի շրջանակներում տեղահանված 6 ընտանիք ստացել է նորակառույց բնակարանների բանալիները:
Պետական նախարարը շնորհավորել է տանտերերին և ծրագրի նախաձեռնող խմբին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն ու «Ապրելու Արցախ» հիմնադրամին, բոլոր նվիրատուներին ու աջակիցներին՝ Արցախի ժողովրդի կողքին հաստատուն կանգնելու առաքելության շրջանակներում ցուցաբերված նյութական ու բարոյական աջակցության համար:
«Բնակարանային կարիքները արցախցիների հումանիտար խնդիրների շարքում բավականին սուր են արտահայտված, և այսօր շատ սպասված էր ևս 6 ընտանիքի ամուր ծածկով ապահովելու իրողությունը: Համոզված եմ, որ այս նորակառույց բնակարանների կողքին բարձրանալու են նորերը, և «100 տուն Արցախում» ծրագիրը ամրացնելու է հայկական Արցախի ներկան ու երկարաժամկետ ապագան: Այս ծրագիրը գործնական ու խորհրդանշական միջոց է Արցախի ապագային միտված հայության ջանքերի համատեղման համար, և կառավարությունը պատրաստ է շարունակել կանգնել նման նախաձեռնությունների կողքին»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:
Արտակ Բեգլարյանը եղել է շահագործման հանձնված բնակարաններում, անձնապես շնորհավորել բոլոր ընտանիքներին, հետաքրքրվել նրանց սոցիալ-տնտեսական խնդիրներով:
Նշված 6 տները կառուցվել են ԱՀ կառավարության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համաֆինանսավորմամբ, որոնցից յուրաքանչյուրի նվիրատուներն են եղել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, Երևանի քաղաքապետարանը, Երևանի պետական համալսարանը,
«Երեմյան պրոջեքթս», «Արմսվիսբանկ» և «Դիջիթեյն» ընկերությունները, որոնք և այլ նվիրատուներ մասնակցություն են ունեցել նաև տների բակերում անասնագոմերի կառուցմանը և ընտանիքներին անասնագլխաքանակի հատկացմանը:
17:05 10.07.2025
Կողոպուտ կատարած 49-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել էՀուլիսի 8-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում բացահայտ հափշտակել են 18-ամյա աղջկա կախազարդը։ Ահազանգով մեկնած համայնքային ոստիկաններին տուժողը հայտնել էր, որ Ջրառատ տանող ճանապարհին մի կին իր պարանոցից պոկել է վզնոցը և գետնին ընկած կախազարդը հափշտակելով՝ դիմել է փախուստի։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կողոպուտը կատարել է Հրազդան […] ...
16:55 10.07.2025
ՀՀ ԱԳ փոխնախարարը վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. ԱԳՆՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը սոցցանցում գրել է․ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր լրագրողի հարցին ի պատասխան վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. փոխնախարարն իր խոսքում քանիցս շեշտել է ՀՀ համար առանցքային համարվող սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ […] ...
16:44 10.07.2025
«ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում, այսպես կոչված՝ «դրիֆթ անում՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկության կանոնները։ Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողներ պարզվել են նրա ինքնությունը: Հուլիսի 9-ին Կիրանցի բնակիչ 30-ամյա տղամարդը ձերբակալել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխել […] ...
16:33 10.07.2025
Քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել տղամարդու ինքնությունըԷրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել լուսանկարում պատկերված տղամարդու ինքնությունը։ «Տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02, մոտենալ Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին»,-հայտնում են ոստիկանությունից։։ ...
16:22 10.07.2025
Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել էՏավուշի մարզի Դովեղ գյուղի դպրոցի կառուցման ծրագիրը վերջապես ավարտին կհասնի. ընդհատված ծրագիրը շարունակելու համար Քաղաքաշինության կոմիտեն ներգրավել է նոր կապալառու, որն արդեն իսկ սկսել է շինարարությունը։ Նախատեսվում է առաջնահերթ իրականացնել հենապատի կառուցումը՝ համայնքի միակ ճանապարհի հնարավոր փլուզումը կանխելու նպատակով։ Զուգահեռաբար շարունակվելու է դպրոցի շենքի ընդհատված շինարարությունը։ Վերականգնվելու է նաև վնասված ճանապարհը։ «Դպրոցի շինարարության վերսկսումը կարևոր […] ...
16:10 10.07.2025
Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ)ՀՀ քննչական կոմիտեում ահաբեկչության նախապատրաստության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկությամբ առգրավված առարկաների վերաբերյալ ԶԼՄ-ներում, ինչպես նաև տարբեր անհատների կողմից փորձ է կատարվում ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն […] ...