14:53 01.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ուրիշի գույքը վնասելու և թմրամիջոցների՝ իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2022թ. հուլիսի 29-ին ստացվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողի զեկուցագիրը՝ Մեղրի քաղաքում մի խումբ անձանց կողմից իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաք շարժվելու վերաբերյալ:
Ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով 2022թ. հուլիսի 29-ին՝ ժամը 04:30-ին, Կապան քաղաքի գազալցակայանում ոստիկանության ծառայողները, օրենքով սահմանված կարգով, հիշյալ տրանսպորտային միջոցի վարորդից պահանջել են դադարեցնել ավտոմեքենայի ընթացքը: Վերջինս, չենթարկվելով իրավապահների կողմից ներկայացված պահանջին, փախուստի դիմելու նպատակով, շարունակել է մեքենայի ընթացքը և բախվել ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Լադա-Նիվա» մակնիշի տրանսպորտային միջոցին, ապա՝ ոստիկանության ծառայողի կողմից վարած «Օպել Աստրա», այնուհետև՝ գազալցակայանում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներին, ինչից հետո «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորները ոստիկանության ծառայողների կողմից դուրս են բերվել, որի ընթացքում վարորդը կրկին փորձել է փախուստի դիմել, սակայն բախվել է գազալցակայանի պատին:
Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի և 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշյալ երեք անձինք ձերբակալվել են:
Վարութային և քննչական գործողությունների ընթացքում «ԳԱԶ-24» մակնիշի տրանսպորտային միջոցի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 500գ «ափիոն» և 455գ «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ, նշանակվել են դատաապրանքագիտական, դատաքիմիական, նարկոլոգիական, քրեագիտական, տոքսիկոքիմիական փորձաքննություններ։
Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումների հիման վրա նշված անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:
12:35 10.07.2025
Արդարադատության նախարարի տեղակալը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստինԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստին: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ առաջնահերթություն համարվող ոլորտներում վերջին տարվա առաջընթացը, առկա հիմնախնդիրները, ինչպես նաև համագործակցության խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացմանը և այդ նպատակով նոր ճանապարհային քարտեզի մշակմանը, դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի […] ...
12:27 10.07.2025
«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը: Հիշեցնենք, որ Վահե Գուլանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ. կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ […] ...
12:18 10.07.2025
Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության վերաբերյալ ՄԻՊ հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրությունԱզգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Ավելի ուշ փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն […] ...
12:15 10.07.2025
«Լիոնը» չի հեռացվի Լիգա 1-ից«Լիոնը» 2024/25 մրցաշրջանում կխաղա Լիգա 1-ում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիական ֆուտբոլային ակումբների վերահսկողության ու կառավարման կոմիտեն բավարարել է «Լիոնի» բողոքարկումը։ «Այս որոշումը «Լիոնի» հանդեպ վստահության վերականգնման առաջին քայլն է։ Այժմ մենք կարող ենք կենտրոնանալ մարզական նպատակների ուղղությամբ», – գրված է Ֆրանսիայի 7-ակիի չեմպիոնի հայտարարությունում։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան, պայմանավորված […] ...
12:07 10.07.2025
Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում` Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006 թվականի փետրվարի 24-ին 1.991.800 ՀՀ դրամով վաճառվել է իր […] ...