13:26 02.08.2022
Օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին և ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին։
«Հանդիպման սկզբում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հետաքրքրվեց մարզի սահմաններին տիրող իրավիճակով, բնակավայրերի ջրամատակարարման, գազամատակարարման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, ապաստարանների ընդհանուր վիճակի, շինարարական աշխատանքների ընթացքի, քաղաքացիներից ստացված դիմումների կամ ահազանգերի հասանելիության և արձագանքման հետ կապված հարցերով։
Նշեմ, որ մարզպետարանը մշտական կապի մեջ է ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարության հետ, տիրապետում է իրավիճակին և անում է հնարավորը, որպեսզի ապահովվի սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը, բնակչության խաղաղ կյանքն ու աշխատանքը։
Բնական է, որ կյանքը հիմա մեր մարզի սահմանամերձ բնակավայրերում որոշակիորեն դժվարացել է, որը պայմանավորված է միայն և միայն ադրբեջանական զինուժի սպառնալիքով, որը գոյություն ունի 2021 թվականի մայիսյան ներխուժման արդյունքում։ Այդուհանդերձ, մեր բանակը կարողանում է ապահովել բնակչության անդորրը և խաղաղ աշխատանքը։ Մենք այդ բնակավայրերում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության բազմաթիվ ծրագրեր ունենք իրականացնելու։ Հուսով եմ, որ մեր սահմանամերձ բոլոր բնակավայրերը կամրապնդվեն ու կընթանան բնականոն զարգացման ճանապարհով։ Մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են այդ բնակավայրերի բոլոր հիմնախնդիրները, որոնց փորձում ենք քայլ առ քայլ լուծում տալ։
Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանին հետաքրքրող մյուս հարցերին՝ ասեմ, որ տարիներ ի վեր կուտակված հիմնախնդիրներից շատերը ևս աստիճանաբար կարգավորվում են ամենատարբեր ծրագրերի միջոցով, որոնց արդյունքում կառուցվում են նոր մանկապարտեզներ ու դպրոցներ, ճանապարհներ, խմելու և ոռոգման ջրի մատակարարման համակարգեր, գազատարներ, գիշերային լուսավորության ցանցեր, էականորեն բարելավվում է մարդկանց ապրելակերպը, զարգանում են թե քաղաքային, թե գյուղական բնակավայրերը։ Տարեցտարի պետական և սուբվենցիոն ծրագրերի հաշվին ավելանում են շինարարության ծավալները։
Եթե նախորդ տարում մենք ունեցել ենք ՀՀ կառավարության կողմից հաստատված 7,5 միլիարդ դրամի շինարարական ծրագրեր, ապա այս տարի այն հասել է 11,5 միլիարդի։ Արդեն ոչ թե զբաղվածության, այլ աշխատող ու որակյալ շինարարների խնդիր ունենք։ Բոլոր շինարարական ծրագրերում առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ապաստարանների կառուցմանը։
Ինչպես հավաստեց ՄԻՊ գրասենյակի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Հայկ Խաչատրյանը՝ Գեղարքունիքի մարզպետարանի հետ ՄԻՊ գրասենյակը պահպանում է համագործակցության բարձր մակարդակ, որի արդյունքում հիմնականում կարգավորվում են բարձրացված բոլոր հիմնահարցերը, քաղաքացիներն էլ ժամանակին ստանում են իրենց հուզող հարցերի պատասխանները։
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության և ընդունելության համար` նշելով, որ կշարունակեն իրենց փաստահավաք առաքելությունը, կլինեն համայնքներում, մոտիկից կծանոթանան հիմնախնդիրներին, բնակչությանը հուզող հարցերին, նաև պատրաստ կլինեն համատեղ քննարկել ծագած խնդիրները՝ ի շահ հանրային բարօրության, մարդկանց խախտված իրավունքների վերականգնման։
Հանդիպումից հետո Քրիստիննե Գրիգորյանը ՀՀ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներ ուղեկցությամբ այցելեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրեր»,- գրել է Գեղարքունիքի մարզպետը։
11:00 10.07.2025
Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության10:48 10.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...
10:35 10.07.2025
Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։ ...
10:25 10.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:22 10.07.2025
Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացըԱռաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պայմանագրով նախատեսված է իրականացնել 527 000 գծամետր ճաքալցում: ...
10:11 10.07.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում էՖրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է։ Այս մասին հայտնում է YoHealth-ը: 44-ամյա ֆրանսիացին, որը YoHealth-ի դեսպանն է, հուլիսի 11-ին «Փյունիկի» մարզաբազայում կհանդիպի երևանյան ակումբի սաների, ինչպես նաև ֆուտբոլային երկրպագուների հետ: Հանդիպման ընթացքում Էվրան վարպետության դաս կանցկացնի «Փյունիկի» սաների հետ: Պատրիս Էվրան Չեմպիոնների լիգայի հաղթող է, Անգլիայի հնգակի, Իտալիայի […] ...
10:00 10.07.2025
Փրկարարները մարել են Արզնու ձորում բռնկված հրդեհըՀուլիսի 9-ին, ժամը 18:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնու ձորում և 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի […] ...