19:18 05.08.2022
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Պարենի հենանիշային գների ինդեքսը հուլիսին միջազգային գների նշանակալի անկում է արձանագրել, որտեղ հիմնական հացահատիկային մշակաբույսերի և բուսական յուղերի գները երկնիշ տոկոսային անկում են գրանցել, այսօր հաղորդել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ):
ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը հուլիսին միջինում 140,9 միավոր է կազմել, որը 8,6 տոկոսով ցածր է հունիսի ցուցանիշից, ազդարարելով հինգերորդ անընդմեջ ամսական կտրվածքով անկումը և հասնելով այս տարվա սկզբից ի վեր ամենացածր մակարդակին։ Ինդեքսը, որով գնահատվում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխությունը, այսուհանդերձ, 13,1 տոկոսով բարձր է 2021 թվականի հունիսի ցուցանիշից։
«Սննդամթերքի գների անկումը վերին մակարդակում լիովին ողջունելի է, հատկապես, երբ սննդամթերքի հասանելիության տեսանկյունից ենք դիտարկում, սակայն դեռևս մեծ անորոշություններ կան, այդ թվում՝ պարարտանյութի բարձր գները, որոնք կարող են ազդել արտադրության հեռանկարների և ֆերմերների կենսապահովման վրա, համաշխարհային տնտեսության չհուսադրող հեռանկարը և արժութային տեղաշարժերը, որոնք բոլորն էլ լուրջ խնդիրներ են համաշխարհային պարենային անվտանգության համար»,- նշել է ՊԳԿ գլխավոր տնտեսագետ Մակսիմո Տորերոն:
Հուլիսին ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նվազել է 19,2 տոկոսով՝ հունիս ամսվա համեմատ, իջնելով տասնամսյա ամենացածր մակարդակին։ Նվազել են յուղի բոլոր տեսակների միջազգային գնանշումները, եթե արմավենու յուղի գները նվազել են՝ շնորհիվ Ինդոնեզիայից արտահանման ավելացող հնարավորությունների, ապա կանոլայի յուղի գների նվազմանը նպաստել է նոր բերքի առատ պաշարների ակնկալիքները, իսկ սոյայի յուղի գներն իջել են արդեն տևական դարձած ցածր պահանջարկի արդյունքում։ Արևածաղկի յուղի գները նույնպես զգալիորեն նվազել են ներմուծման՝ համաշխարհային պահանջարկի կրճատման արդյունքում, չնայած Սև ծովի տարածաշրջանում շարունակվող լոգիստիկ անորոշություններին: Նավթահումքի ցածր գներն, իրենց հերթին, ցած են մղել բուսական յուղի արժեքները։
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսն ամսվա ընթացքում 11,5 տոկոսով նվազել է, սակայն շարունակում է 16,6 տոկոսով բարձր մնալ 2021 թվականի հուլիսի ցուցանիշից։ Ինդեքսում ներկայացված բոլոր հացահատիկային մշակաբույսերի գները նվազել են․ ստորին հորիզոնականը զբաղեցնում է ցորենը, որի համաշխարհային գները նվազել են մինչև 14,5 տոկոս: Սա մասամբ պայմանավորված է Սև ծովի հիմնական նավահանգիստներից արտահանումների ապաշրջափակման վերաբերյալ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև ձեռք բերված համաձայնությամբ, մասամբ էլ հյուսիսային կիսագնդում ընթացիկ բերքահավաքների սեզոնային առկայությամբ:
Հուլիսին անմշակ հատիկեղենի համաշխարհային գները նվազել են 11,2 տոկոսով, որից եգիպտացորենի գինը՝ 10,7 տոկոսով, ինչը, ևս, մասամբ բացատրվում է Սևծովյան համաձայնագրով, մասամբ էլ նաև Արգենտինայում և Բրազիլիայում սեզոնային հասանելիության ընդլայնմամբ: 2022 թվականին առաջին անգամ նվազել են նաև բրնձի միջազգային գները:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հունիս ամսից իջել է 3,8 տոկոսով, ինչը կապված է գլոբալ տնտեսական լճացման կանխատեսումների հետևանքով պահանջարկի հեռանկարների վերաբերյալ մտահոգությունների, բրազիլական ռեալի թուլացման և էթանոլի ցածր գների հետ, ինչի արդյունքում Բրազիլիայում ամսվա ընթացքում սպասվածից ավելի շատ է շաքար արտադրվել։ Շաքարի համաշխարհային գների անկմանը նպաստեցին արտահանման մեծ ծավալների ակնկալիքները, ինչպես նաև Հնդկաստանում արտադրության բարենպաստ հեռանկարները, սակայն Եվրոպական միությունում տիրող շոգ և չորային եղանակը մտահոգություն առաջացրեց շաքարի ճակնդեղի բերքի վերաբերյալ և կանխեց գների է՛լ ավելի կտրուկ վարընթացը։
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը հունիսի համեմատ նվազել է 2,5 տոկոսով` առևտրային զուսպ ակտիվության պայմաններում, սակայն այն, դեռևս, միջինը 25,4 տոկոսով գերազանցում է 2021 թվականի հուլիսի արժեքին: Նվազել են կաթի փոշու և կարագի գները, մինչդեռ պանրի գինը մնացել է կայուն, ինչը բացատրվում է եվրոպական զբոսաշրջային վայրերում ունեցած պահանջարկով:
ՊԳԿ մսի գնային ինդեքսը ևս հունիսի համեմատ հուլիսին 0,5 տոկոսով նվազել է, որի պատճառը խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարի և խոզի մսի ներմուծման պահանջարկի կրճատումն է: Սրան հակառակ, թռչնամսի միջազգային գներն իրենց պատմական բարձրակետին են հասել, որի հիմքում ընկած են ներմուծման համաշխարհային կայուն պահանջարկը և հյուսիսային կիսագնդում թռչնագրիպի բռնկումների պատճառով կրճատված մատակարարումները։
23:59 16.05.2025
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել ենՄատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 16.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 16.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...
23:46 16.05.2025
Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններԿառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:41 16.05.2025
Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներըՉնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...
23:38 16.05.2025
«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...