157-րդ թատերաշրջան՝ երեք նոր բեմադրություններով․ Գյումրիի թատրոնը կներկայանա նոր ձևաչափով ու համատեղ նախագծերով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

157-րդ թատերաշրջան՝ երեք նոր բեմադրություններով․ Գյումրիի թատրոնը կներկայանա նոր ձևաչափով ու համատեղ նախագծերով

20:00 10.08.2022

Գյումրիի դրամատիկական թատրոնը 157-րդ թատերաշրջանում կներկայանա  երեք նոր ներկայացումներով, որոնցից երկուսը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի հետ համատեղ բեմադրություններ են։ Երկու թատրոնների դերասանական կազմը միասին խաղալու են նախ Գյումրիում, հետո՝ Երևանում։ Թատերական գործերը դառնալու են երկու թատրոնների  խաղացանկի մշտական  ներկայացումները։

Դրամատիկական թատրոնի մեծ բեմում նոր ներկայացման դեկորներն են արդեն։ Թատրոնի ստեղծագործական կազմը ամառային արձակուրդ չի մեկնել, նախապատրաստվում են 157-րդ  թատերաշրջանին, և այն բացելու են երեք նոր ներկայացումներով, պրեմիերաներից երկուսը՝ Համազգային թատրոնի հետ համատեղ։

«Թատրոնը միշտ վտանգ ունի ճահիճ դառնալու, երբ նույն կոլեկտիվն է, նույն ռեժիսորի հետ նույն բեմում ես ներկայացում բեմադրում, իսկ հիմա մենք, խաղալով Համազգայինի բեմում, եկել ենք ավելի մեծ բեմ և հանկարծ զգում ես ,որ ավելի պիտի լայնանաս ու այս դեպքում  մի ուրիշ խաղաոճ է մտնում մեջդ։ Դա շատ կարևոր ու հետաքրքիր գործընթաց է ստեղծագործող մարդու համար»,- նշում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։

«Երկու թատրոնների համատեղ ներկայացում է ծնվում, ներկայացումը լինելու է և՛ Գյումրիի թատրոնի համար, և՛ Համազգային թատրոնի համար։ Ես կարծում եմ՝ մենք սեպտեմբերի վերջ ունենալու ենք շատ հետաքրքրիր ներկայացում»,- ասում է Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։

«Հրաշագործը»․ այսպես է վերնագրվել նոր պիեսը։ Բեմադրում է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը: Երկու գործողությամբ հոգեբանական նուրբ ու շատ կարևոր էպիզոդներով հարուստ ներկայացումը զուգորդված է նաև մերօրյա իրականության հետ, որտեղ երեխաներից շատերը ստանում են սխալ դաստիարակություն ու նրանց մեջ կոտրվում է նորը բացահայտելու, դժվարություններն ինքնուրույն հաղթահարելու ձգտումը:

Գյումրիի դրամատիկականի և Համազգային թատրոնների դերասանների կողքին իր անմիջական խաղով առանձնանում է փոքրիկ դերասանուհի Անգելինան։ Նա մարմնավորում է առողջական խնդիրներ ունեցող երեխայի կերպարը: Պատանի դերասանների հետ աշխատելը Գյումրիի թատրոնում ձևավորել է նոր ստեղծագործական մոտեցում։

Երկրորդ համատեղ ներկայացման համար հատուկ բեմում կառուցվել է վերելակ,  գործողություններն առաջին անգամ կատարվելու են ոչ թե բեմում, այլ  ետնաբեմում, որը միշտ թաքնված է հանդիսատեսից՝ ծածկված  վարագույրներով։ Հանդիսատեսն այս անգամ լինելու է ոչ թե դահլիճում, այլ  բեմի վրա: Նոր պիեսի սյուժեն ստեղծագործական խումբը չի բացահայտում, բեմադրում են Սթիվեն Քինգի «Միզերին»։

«Երկար էքսկուրսիա արեցի թատրոնում և ընտրեցի էս տարածքը, որտեղ հանդիսատեսը կարող է ավելի մոտիկ լինել դերասաններին, քանի որ ներկայացումը փորձելու ենք էնպես անել, որ լինի ֆիլմային ճշգրտությամբ, այսինքն՝ հանդիսատեսը լինելով ավելի մոտիկ դերակատարներին, կարող է տեսնել ոսկերչական ճշգրտությամբ աշխատած դետալներ, որոնք ավելի մեծ հեռավորությունից հնարավոր չի լինի տեսնել։ Այս տարածքը երբեք չի օգտագործվել որպես բեմական տարածք, որոշեցի հանդիսատեսին զարմացնել»,- ասում է ներկայացման ռեժիսոր Գոռ Մարգարյանը։

Հենց բեմում 150-200 հանդիսատեսի համար կկառուցվի հատուկ հարթակ, որը կունենա ամֆիթատրոնի տեսք: Համատեղ երկու ներկայացումների առաջնախաղերը կլինեն սեպտեմբերին, իսկ երրորդ ներկայացման առաջնախաղը նախատեսում են հոկտեմբերին։ Բեմադրության հեղինակը ֆրանսաբնակ ռեժիսոր Սաթեն Խաչատրյանն է։ Հրավիրյալ ռեժիսորը աճեմյանցիների հետ ներկայացումը պատրաստում է մեծ բեմի համար։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

23:48 31.07.2025

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

23:39 31.07.2025

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...

BACK_TO_TOP