20:25 09.08.2022
Կոտայքի մարզպետարանում այսօր հերթական եռակողմ հանդիպում-քննարկումն է իրականացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ: Քննարկման մանրամասները ներկայացվել են մարզպետարանի կայքէջում:
Մարզում մայիսի 1-ից գործող միասնական տրանսպորտի սակագնի թանկացման հետ կապված՝ քաղաքացիները դիմել էին մարզպետ Ահարոն Սահակյանին և ներկայացրել իրենց դժգոհությունը, որից հետո էլ մարզպետի և մարզպետարանի նախաձեռնությամբ մեկնարկել և շարունակվում է իրականացվել քննարկումներ այս ոլորտի հետ կապված խնդիրները ի շահ մարզի բնակիչների լուծելու նպատակով:
Այսօրվա հանդիպման օրակարգում եղել են՝
• Չվացուցակների և երթուղիների հստակեցումը
• Սակագների վերանայումը
• Տրանսպորտային միջոցների սակավությամբ պայմանավորված՝ հնարավոր խնդիրների առկայությունը
• Արտոնյալ պայմաններով անձանց սպասարկման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Այս հանդիպումը ևս արդյունավետ էր, քանի որ կոնկրետ երթուղային մի քանի ուղղություններով քաղաքացիների կողմից առաջարկներ են հնչել, որոնք նաև մարզպետի հորդորով «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն առաջիկայում կվերանայի:
Սակագնի վերանայմանն ուղղված առաջարկությունները շարունակում են բարձրաձայնվել քաղաքացիների կողմից. քննարկվում են հնարավոր տարբերակները կոնկրետ ուղղություններով դրանք փոփոխելու համար:
«Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանը նշել է, որ օգոստոսի 22-ից կսպասարկեն Հրազդան համայնքի գյուղերը, իսկ օգոստոսի վերջից նախատեսվում է սպասարկել Հրազդան-Երևան և Ծաղկաձոր-Երևան երթուղիները:
Բարձրացված մի շարք հարցեր առաջիկայում ևս բազմակողմանի կուսումնասիրվեն ՏԿԵՆ-ի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ի և Կոտայքի մարզպետարանի կողմից:
Արձանագրելով միասնական տրանսպորտային երթուղու գործարկմամբ պայմանավորված դրական փոփոխությունները՝ մարզի ղեկավարը, այնուամենայնիվ, կարծիք է հայտնել, որ այս ոլորտում կան խնդիրներ, որոնք շուտափույթ լուծումների կարիք ունեն՝ կապված թե՛ չվացուցակների, թե՛ գնագոյացման, թե՛ տրանսպորտային միջոցների սակավության հետ և պետք է անել առավելագույնը, որպեսզի մեր քաղաքացիները չտուժեն:
14:48 10.07.2025
«Տոտենհեմը» ձեռք է բերել Ճապոնիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստին«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է Ճապոնիայի առաջնությունը ներկայացնող «Կավասակի Ֆրոնտալե» ակումբի ֆուտբոլիստ Կոտա Տակաիի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: 20-ամյա ֆուտբոլիստի համար ակումբը վճարել է 5 միլիոն ֆունտ: Ճապոնացի պաշտպանի հետ «Տոտենհեմը» կնքել է 5 տարվա պայմանագիր: 2025-ին Կոտա Տակաին անցկացրել է 19 հանդիպում ու խփել 2 գոլ: Նա նաև 4 հանդիպում է անցկացրել Ճապոնիայի ազգային […] ...
14:40 10.07.2025
Գորիսում կստեղծվեն «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական, «ՔՈԱՖՍՄԱՐԹՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրներԿառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից, բարեգործական որակված, «Գորիսի համայնքային զարգացում» ծրագրի իրականացման նպատակով, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և շինությունները «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն: Կարևորելով սահմանամերձ բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու, Սյունիքի մարզում բնակիչների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով իրականացնելու անհրաժեշտությունը, […] ...
14:35 10.07.2025
Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարարՍկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը: Ներկայացնում ենք հատված «Ազատության» հարցազրույցից. «Ազատություն». – Աբու Դաբիում ընթացող բանակցություններին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, սա արդյոք նշանակո՞ւմ է, որ բանակցությունների առանցքում կլինի նաև ապաշրջափակման թեման: Մնացական Սաֆարյան. – Բանակցությունների ժամանակ […] ...
14:33 10.07.2025
Հայաստանի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքի և «փափուկ» ներդրումների միջոցով կմեծացվի Հայաստանի զբոսաշրջության ներուժըԳործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է բարելավել կլիմայակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և ավելացնել ծրագրում ընդգրկված կլաստերների տեղական տնտեսություններում զբոսաշրջության ներդրումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,500,000 եվրո, որից 96,400,000 եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,100,000 եվրո […] ...
14:24 10.07.2025
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Իրանի դեսպանինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը, խոսել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Զրուցակիցները կարեւորել են անվտանգության ապահովումը, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերը: ...
14:20 10.07.2025
Անչելոտին պայմանական ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել խոշոր գումարովԲրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել հարկային խարդախության գործով: Այս մասին հաղորդում EFE-ն։ Իտալացի մասնագետը նաև տուգանվել է 386 հազար 362 եվրոյով։ Անչելոտին մեղադրվել է երկու գործով։ Նա 2014-15 թթ. Իսպանիայում խուսափել է 1,2 միլիոն եվրո հարկ վճարելուց։ Հանրային մեղադրողը պարզել է, որ, չնայած Անչելոտին հաստատել է իր` […] ...