20:00 16.08.2022
Գյումրիի քաղաքային մարզադաշտը կունենա գիշերային լուսավորության համակարգ, այն ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի պարտադիր չափորոշիչներից մեկն է։ Ստանդարտներին համապատասխան լուսավորության համակարգի կառուցումից հետո քաղաքային մարզադաշտում ֆուտբոլային հանդիպումներ կանցկացվեն նաև երեկոյան ժամերին:
Մասնագիտությամբ ինժեներ Գարիկը մինչև 80 մ բարձրության աշտարակների վրա լուսավորության համար նախատեսված սարքավորումներ ու մալուխներ է տեղադրել: Աշխատանքին երբեմն խանգարում է ուժեղ քամին, բայց վերևում ամեն ինչ հաղթահարելի է:
«Ամենակարևորն անվտանգության համակարգն է, որը պետք է ճիշտ հագնես, ամեն ինչ ստուգես ու նոր բարձրանաս։ Լուսարձակներից յուրաքանչյուրը կշռում է 15 կգ, քամիներն էլ են մի քիչ խանգարում մեր աշխատանքին, օգնում ենք իրար, քաշում ենք վերև ու տեղադրում ենք, փորձում ենք ամեն կերպ բարձրությունները հաղթահարել»,- իր աշխատանքի դժվարություն մասին է պատմում ինժեներ Գարիկ Աղաջանյանը։
Յուրաքանչյուր կայմի վրա տեղադրվում են 40 լուսարձակներ: Գիշերային լուսավորություն ապահովելու համար դրանք տեղադրվում են տարբեր բարձրության ու բացվածքի աստիճանի:
«Ամբողջությամբ ինժեներական հաշվարկի է ենթարկվել մարզադաշտը ՝ քամու ազդեցություն, ճոճքի հարաբերականություն և ծանրություն, կրողականություն։ Հաշվարկներն արվում է նախ կայմերի հեռավորությունը դաշտից լուսավորություն ապահովելու համար, հետագայում հաշվարկը կատարվում է բարձրության վրա։ Գյումրիի մարզադաշտում այդ հաշվարկների հիման վրա որոշվեց տեղադրել 33 մետր բարձրության աշտարակներ»,- ասում է տեղակայող ինժեներ Գեղամ Միրոյանը։
Գյումրիի քաղաքային մարզադաշտը կառուցվել է 1924 թվականին, բայց գիշերային լուսավորության համակարգ չի ունեցել: Մարզադաշտում բոլոր ֆուտբոլային հանդիպումներն ու մարզական միջոցառումներն անցկացվել են միայն ցերեկային ժամերին՝ բնական լուսավորության պայմաններում: Մարզադաշտը համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի բոլոր ստանդարտներին, բարձրակարգ ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու համար միայն բացակայում էր գիշերային լուսավորությունը:
Գյումրիի քաղաքային մարզադաշտում 2019 թվականին անցկացվել է մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի խաղերը, իսկ երկու տարի առաջ «Արարատն» անցկացրել է Եվրոլիգայի հանդիպումները: Մարզադաշտն ունի 4 հազարից ավելի նստատեղ, որը սակայն միջազգային կարգի հանդիպումների համար բավարար չէ: Նախատեսվում է ավելացնել ֆուտբոլասերների համար նախատեսված տարածքն ու վերականգնել նախկինում ունեցած հյուսիսային տրիբունան:
«Գյումրիի համայնքապետարանը մարզադաշտի հարակից տարածքը, որը ժամանակին եղել է մեր հյուսիսային տրիբունան, տրամադրել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբին։ Երկրաշարժից հետո այդտեղ դարձել է բնակելի թաղամաս, տեղադրվել են տնակներ։ Հուսով եմ, երբ կկարողանանք լուծել այդ հարցերը, տարածքը կօգտագործենք ըստ անհրաժեշտության և միգուցե այդտեղ նորից կտեսնենք մեր հյուսիսային տրիբունան կառուցված»,- ասում է Գյումրիի քաղաքային մարզադաշտի պատասխանատու Աշոտ Մկոյանը։
Առաջնահերթորեն հիմա լուսավորության համակարգն է կառուցվում, որի աշատանքները կավարտվեն մի քանի օրից։ Իսկ օգոստոսի 20-ին «Շիրակ» ֆուտբոլային ակումբը, որը համալրվել է նոր լեգիոներներով, առաջին անգամ իր տնային հանդիպումը կանցկացնի երեկոյան:
08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...