Մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը և համաչափությունը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+28.09 oC

Մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը և համաչափությունը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

22:21 16.08.2022

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորապես վշտակցում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի, դրա արդյունքում բռնկված հրդեհի կամ փլուզման հետեւանքով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում և լիահույս է, որ անհետ կորածները կգտնվեն ողջ և առանց առողջությանը պատճառված էական վնասների, այս մասին հայտարարություն է տարածել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:
Նշվում է, որ հայտարարության հիմքում Անձնական տվյալների պաշտպանության գործակալության՝ տվյալներ մշակելու վերաբերյալ խորհրդատվություն տալու կամ անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ փորձի մասին տեղեկացնելու լիազորությունն է և «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի, դրա հետեւանքով բռնկված հրդեհի և փլուզման հետևանքով զոհվածների տվյալների (լուսանկարների) հրապարակման կապակցությամբ մտահոգություններն են: Մասնավորապես, եթե անհետ կորածների տվյալների հրապարակման նպատակները և հրապարակվող տվյալների համաչափությունը առերևույթ խնդահարույց չէ, քանի որ դրանք հրապարակվում են անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն ստանալու և նրանց որոնելու հարցում հանրային աջակցություն ստանալու համար, ապա զոհերի, մասնավորապես՝ մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը և համաչափությունը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ինքնին չի արգելում կամ թույլատրում այս կամ այն անձնական տվյալի մշակումը, այլ սահմանում է տվյալների մշակման (ներառյալ` հրապարակման) ընդհանուր կանոնները և սկզբունքները, որոնք վերաբերում են անձնական տվյալների ցանկացած, այդ թվում՝ լրագրողական նպատակով մշակմանը:
Մարդու մասին տեղեկություններ հրապարակելիս լրատվամիջոցները բախվում են միանգամից երկու մրցակցող շահի՝ մի կողմից արտահայտվելու ազատության, մյուս կողմից՝ անձի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքների հետ։ Երկու իրավունքներն էլ հիմնարար են և պահանջում են առանձնահատուկ հարգանք։
Անձնական տվյալների մշակման՝ լրագրողների ազատությունների, այդ թվում՝ արտահայտվելու ազատության իրավունքի իրացման շրջանակը սահմանված է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև լրագրողի կողմից անձնական տվյալների մշակման հիմքեր են նաև այլ իրավական ակտերով, միջազգային իրավական ակտերով սահմանված դեպքերը, ինչպես նաև դրանց դոկտրինալ մեկնաբանությունների, ՀՀ դատարանների, ՍԴ (ՍԴՈ-997 որոշում) եւ ՄԻԵԴ դատական գործերի՝ լրագրության սկզբունքների նախանշած կանոնները (օրինակ՝ Սանդեյ Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության (1979թ.), Յանովսկին ընդդեմ Լեհաստանի (1999թ.), Կարհուվարան և Իլտալեհտի Կհտին ընդդեմ Ֆինլանդիայի (2004թ.), Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության (1976թ.), Օբզերվերը և Գարդիանն ընդդեմ Միացյալ Թագավորության (1991թ.), Թորգեյրսոնն ընդդեմ Իսլանդիայի (1992թ.), «Ֆոն Հաննովերն ընդդեմ Գերմանիայի» (2004, 2012, 2013) գործեր), որոնցով էլ հավասարակշռվում է (լրագրողի) խոսքի ազատության և տեղեկություն ստանալու և տարածելու ազատությունները մի կողմից, լրագրողի կողմից անձնական տվյալների օգտագործման դեպքում անձնական տվյալներին պաշտպանության իրավունքը՝ մյուս կողմից:
Տվյալ դեպքում խոսքը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ իրադարձության՝ պայթյունի, ինչպես նաև դրա արդյուքնում հրդեհի և փլուզման հետևանքով զոհվածների, վիրավորների և անհետ կորածների մասին է: Նման իրադարձությունն ինքնին գտնվում է հանրային հետաքրքրության դաշտում, սակայն անգամ նման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու շրջանակում կարևոր է չանտեսել համացանցում մարդկանց տվյալների պաշտպանության կարևորությունը և տվյալների մշակման հնարավոր ռիսկերը:
Այսպես, անձնական տվյալների մշակման և մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածելու յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է, որ լրատվամիջոցը (լրագրողը) սահմանի տվյալների մշակման կոնկրետ (սպեցիֆիկ) նպատակ և գնահատի՝ արդյո՞ք առկա է հանրային այնպիսի շահ, որի պաշտպանության նպատակով անհրաժեշտ է մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածել: Միաժամանակ, սահմանված նպատակը պետք է լինի որոշակի և օրինական, այսինքն հանրային շահի պաշտպանությունը պետք է ոչ թե պատրվակ լինի, այլ պետք է իրականում արտացոլի տարածվող տեղեկության (տվյալ դեպքում՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկության) սոցիալական անհրաժեշտությունը և կարևորությունը:
Երկրորդ, անհրաժեշտ է, որ հրապարակվող անձնական տվյալները լինեն սահմանված նպատակին համաչափ, այսինքն՝ լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր, մշակվեն այն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար, բացառվի այն տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ: Այս առումով կարևոր է հաշվի առնել, որ որպես կանոն խոսքը տվյալները համացանցում հապարակելու մասին, երբ հրապարակված տվյալները առանց որեւէ ժամկետի և տարածության սահմանափակման, այն է՝ անժամկետ, հասանելի են դառնում անորոշ թվով այլ անձանց, և ըստ այդմ կարող են ավելի էականորեն միջամտել մարդկանց (զոհերի ընտանիքների, վիրավորների, անհետ կորածների ընտանիքների և ողջ գտնվելուց հետո նրանց) կյանքին:
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ դեպքի (ինչպես ցանկացած այլ իրադարձության) լուսաբանման ընթացքում լրատվամիջոցները (լրագրողները) և սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածող այլ անձինք (այնքանով, որքանով սոցիալական ցանցերում ըստ էության յուրաքանչյուրը կարող է հանդես գալ որպես բովանդակություն ստեղծող, «լրատտվամիջոց») պետք է հաշվի առնեն համացանցի առանձնահատկությունները և տվյալների մշակման վերոնշյալ սկզբունքները:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ Թրամփ

11:40 11.07.2025

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ տեղեկացնելով նրան օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին: Նա նամակը հրապարակել է Truth Social-ի իր էջում: «Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները 35% մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական ապրանքների վրա՝ արդյունաբերական մաքսատուրքերից անկախ», – ասվում է նամակում: Թրամփը որպես իր որոշման […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

11:28 11.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...

Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼ

11:14 11.07.2025

Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼ

Վարշավայի «Լեգիան» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի շքեղ գոլի շնորհիվ հաղթել է ղազախական «Ակտոբեին»։ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղը կայացել է Լեհաստանում: Բիչախչյանը 25-րդ րոպեին մոտ 20 մետրից կատարած հուժկու հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին Ղազախստանում։   ...

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանը կալանավորվել է

11:08 11.07.2025

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանը կալանավորվել է

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ ««Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական […] ...

Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետ

11:00 11.07.2025

Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնկալում է, որ հրեական պետությունը մոտ ապագայում խաղաղության համաձայնագրեր կստորագրի մի շարք արաբական երկրների հետ։ «Մեր արաբ հարևանները թեթևացած շունչ քաշեցին Իրանի դեմ ռազմական գործողության կապակցությամբ։ Մենք արդեն հաշտություն ենք կնքել նրանցից մի քանիսի հետ, և շուտով խաղաղություն կկնքեն նրանցից մի քանիսի հետ», – ասել է նա Newsmax-ին տված հարցազրույցում։ Իսրայելի […] ...

Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը

10:45 11.07.2025

Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք այս ուղղություններով՝ պատրաստել խաղաղության պայմանագիր, բացել տարածաշրջանի տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունները, սահմանազատել սահմանները, հաստատել երկխոսություն քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ […] ...

BACK_TO_TOP