Օշականում տեղի է ունեցել Օշականի ճակատամարտի 195-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+29.09 oC

Օշականում տեղի է ունեցել Օշականի ճակատամարտի 195-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում

16:06 17.08.2022

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան պաշտոնյաների, Վաղարշապատ համայնքի ղեկավարի, Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգևորականների, զինվորականների և մեծաթիվ հյուրերի հետ այսօր այցելել է Օշականի ճակատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող-մատուռ, ներկա գտնվել ճակատամարտի 195-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանն ու հարգանքի տուրք մատուցել Էջմիածնի պաշտպանության ժամանակ զոհված ռուս մարտիկների և հայ կամավորականների հիշատակին։
Հիշատակի միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների հիշատակը:
Կարևորելով Օշականի ճակատամարտի վճռորոշ նշանակությունը հայ ժողովրդի կյանքում՝ փոխմարզպետը նշել է, որ այն կրկին ամրապնդել է հայ-ռուսական եղբայրական զինակցությունը՝ այլ ուղղությամբ շրջելով պատմության անիվը.
«195 տարի անց էլ հայ ժողովուրդն ամենայն երախտագիտությամբ է հիշում ռուս մարտիկների սխրանքը հայկական հողում և գլուխ խոնարհում նրանց հիշատակի առաջ: Հավերժ փառք Օշականի ճակատամարտում հանուն մեր պատմական հողի իրենց կյանքը զոհաբերած մարտիկներին»:
Հուշակոթող-մատուռում հայ և ռուս հոգևորականների կողմից կատարվել է հոգեհանգստի կարգ, և աղոթք է հնչեցվել առ Աստված` Օշականի ճակատամարտում զոհված 1131 ռուս զինվորների և հայ կամավորների հոգիների հանգստության համար:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

12:17 11.07.2025

Լավրովը Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կուալա Լումպուրում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ «Մենք քննարկեցինք Ուկրաինայի հարցը, հաստատեցինք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտած դիրքորոշումը», – նշել է Լավրովը Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ ...

Ստեղծագործ երիտասարդները ներկայացրել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման նորարար գաղափարներ

12:07 11.07.2025

Ստեղծագործ երիտասարդները ներկայացրել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման նորարար գաղափարներ

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հանդիպել են «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների հետ։ Կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում ՆԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են սովորողների աշխատանքներին։ Կրթահամալիրի սաները կիսվել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման վերաբերյալ իրենց նախագծերով, ներկայացրել նոր դիզայնի վերաբերյալ պատկերացումներն ու ժամանակից լուծումները։ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի խոսքով՝ […] ...

SHANTNEWS

12:00 11.07.2025

SHANTNEWS

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն

11:53 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանն ընդառաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել: Հայաստանի հավաքականի 69-89 հաշվով պարտվել է Վրաստանի հասակակիցների ընտրանուն: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Յուրա Մելիքյանն է է եղել: ...

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

11:46 11.07.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

Հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: […] ...

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ Թրամփ

11:40 11.07.2025

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ տեղեկացնելով նրան օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին: Նա նամակը հրապարակել է Truth Social-ի իր էջում: «Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները 35% մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական ապրանքների վրա՝ արդյունաբերական մաքսատուրքերից անկախ», – ասվում է նամակում: Թրամփը որպես իր որոշման […] ...

BACK_TO_TOP