Ըստ տեղեկությունների՝ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին գտնվել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ. Արտյուշ Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+25.09 oC

Ըստ տեղեկությունների՝ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին գտնվել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ. Արտյուշ Գրիգորյան

13:52 17.08.2022

Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ հովացման աշխատանքներ են իրականացնում,  որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

«Ինչպես գիտեք, ունենք դեռևս 2 անհետ կորած քաղաքացիներ, սակայն 16 զոհված քաղաքացիներից մեկի անձը չի նույնականացված, եթե 2 անհետ կորածներից մեկը նույնականացված քաղաքացին է, հետևաբար ունենք 1 անհետ կորած քաղաքացի: Մեր տեղեկությունների համաձայն՝ տվյալ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին գտնվել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ, հետևաբար մենք հիմա աշխատանքներ ենք իրականացնելու եռահարկ շինության մոտակա տարածքներում, որը լրացուցիչ բարդություններ է առաջացնում այն իմաստով, որ շենքի փլկուզման վտանգ կա: Շենքի անմիջական հարևանությամբ դեռևս կան փլատակներ, հիմա որոնողական աշխատանքներ ենք իրականցնելու փլատակներում, մասնագետներ ենք հրավիրել, խորհրդատվություն ենք իրականացվում, թե ինչպես իրականացնենք, որ հավելյալ վնասներ չպատճառենք, մասնագետները չտուժեն որևէ կերպ»,-ասել է Արտյուշ Գրիգորյանը:

Նա քիչ հավանական է համարել այսօր ավարտելը, նշել է, որ ավարտելը պայմանավորված է քաղաքացուն հայտնաբերելու ժամկետով:

Արտյուշ Գրիգորյանը նշել է, որ այլ երկրներից մասնագետներ չեն հրավիրվել, իսկ այսօր հավանական է՝ ներգրավված շխատակիցների թիվը կրճատվի, քանի որ գործի է դրվելու տեխնիկա: Ընդհանուր առմամբ՝ սովորաբար 200-300 աշխատակից է ներգրավված լինում, ևս 30-40 կամավորներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

09:15 11.07.2025

Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

Հուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին,  մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...

«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼ

09:00 11.07.2025

«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼ

Երևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

BACK_TO_TOP