20:40 18.08.2022
Ավարտվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի պատմական շենքի վերակառուցման համար հայտարարված ճարտարապետական նախագծերի մրցույթը: Մինչ այդ, ապրիլին հայտարարվել էր վերականգնման էսքիզային տարբերակների մրցույթ, մասնակցության հայտ էին ներկայացրել հայաստանյան, ինչպես նաև արտասահմանյան ճարտարապետական ընկերություններ, որոնք առաջարկել էին շենքի վերակառուցման ինքնատիպ տարբերակներ՝ ալեքպոլյան շրջանի հին ճարտարապետական ոճը համադրելով նորարարական լուծումների հետ:
Շենքը 2019 թվականին կառավարության որոշմամբ հատկացվել էր Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանին, վերակառուցումից հետո Աճեմյան 25 և Աճեմյան 2/2 շենքերը կունենան մեկ հասցե ու կվերածվեն տեխնոլոգիական միջազգային կրթական կենտրոնի: Նախագծային մոտեցումներում առանցքային է եղել կրթական հարմարավետ միջավայր ստեղծելու կոնցեպտը: Էսքիզային նախագծերի մրցույթի արդյունքներն ամփոփվել են, բայց դեռ չեն հանրայնացվում։
Զուգահեռ հուլիսին հայտարարվել էր նաև ճարտարապետական նախագծերի մրցույթ։ Հնարավոր է պատմական շենքի վերակառուցման ծրագրի շուրջ մի քանի լավագույն նախագծերի համատեղում լինի։
«Շենքը շատ բարդ ճարտարապետական նախագիծ է պահանջում, և՛ պատմամշակութային կառույց է, և՛ վթարային վիճակում է գտնվում։ Շատ բաներ կարող է գեղեցիկ թվալ, բայց անհնար լինի իրականացնելը, այդ մասով միանշանակ մասնագիտական կարծիք է պետք։ Որպես այդպիսին, հետաքրքիր գաղափարներ կային, ամեն դեպքում, մոտեցումը նույնն էր, այսինքն՝ ճակատային մասը շենքի ամբողջությամբ պահպանված էր բոլոր ներկայացված կոնցեպտներում, ինչպես նաև պահպանված էր պատշգամբի հատվածը։ Հետաքրքիր մոտեցումներն ավելի շատ ուղղված էին ներքին բակի օգտագործմանը, իսկ որպես կրթական միջավայր, մոտեցումները տարբերվում էին»,-նշում է ԳՏԿ ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը։
1860 թվականի կառույց շենքը եզակի կրթական միջավայրի կվերածվի Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, ծրագիրն իրականացնում է կառավարությունը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Սինոփսիս Արմենիայի և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ: Լավագույն կամ հաղթող ճանաչված ճարտարապետական նախագիծը հայտնի կդառնա մոտ մեկ ամսից:
Պատմական եզակի կառույցը ժամանակին ու ոչ համարժեք պահպանություն չունենալու պատճառով դարձել է խիստ վթարային՝ նաև մարդկանց միջամտությունների մեղքով։ Անհրաժեշտություն կա նաև շենքը ենթարկել կրկնակի սեյսմիկ ուսումնասիրության։ Փլուզման եզրին հայտնված պատշգամբի հարևանությամբ փակցված են վերակառուցման աշխատանքների մեկնարկի մասին պաստառներ։
Տեղեկատվական արշավը կրում է «լույսն է գալիս» նշանաբանը, իսկ լոգո ընտրվել է քաղաքի մեկ այլ հայտնի ճարտարապետական կառույցը՝ Անտառավան թաղամասում գտնվող քաղաքի 60 ամյակին նվիրված «Բարեկամության» շատրվանը:
«Այս պահին արդեն ունենք չորս ընկերություն, որոնք դիմել են ճարտարապետական նախագծման մրցույթին մասնակցելու համար, որոնցից կընտրենք մեկին, ում հետ էլ կշարունակենք աշխատել, արդյունքները պարզ կդառնան սեպտեմբերին։ Իսկ Շենքի վերակառուցման տեղեկատվական արշավի համար ընտրել ենք Թարխանյանի նախագծած շատրվանի խորհրդանիշը, քանի որ այն հանդիսացել է առաջին պոլիտեխնիկական կոմպուսի սիմվոլը, հենց այնտեղ է տեղակայված եղել Գյումրիի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ նախքան երկրաշարժը»,- նշում է Բելլա Հարությունյանը։
Շենքի վերակառուցման աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2023-ի հուլիսից և ավարտել երկու տարում։ Ամենապահանջված զբոսաշրջային հատվածը, երբ շինարարությունը սկսվի, մասնակի բաց կլինի այցելուների համար։
08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...