21:00 19.08.2022
Այսօր Գյումրիի ավագանին արտահերթ նիստ է անցկացրել։ Օրակարգի բոլոր չորս հարցերը վերաբերել են 2020-ի սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված նոր միկրոավտոբուսների շահագործմանն ու նոր ձևավորված «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակների և դրույքաչափերի հաստատմանը։
Առաջինը hայտնի դարձավ, որ կատարվել է բյուջեի հոդվածների տեղաշարժ։ Համատիրությունների հաշվից ավտոբուսային պարկին է փոխանցվել 8 միլիոն դրամ, որը կծախսվի նոր 64 միկրոավտոբուսների ԱՊՊԱ պայմանագրերի կնքման համար։
Միկրոավտոբուսները դեռ գտնվում են քաղաքապետարանի հաշվեկշռում, ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար գումարի հատկացումը քաղաքային բյուջեից կլինի վերջինը՝ մինչև ավտոբուսային պարկն ունենա սեփական բյուջե, բայց մինչ այդ նոր հաստիք ունենալու անհրաժեշտություն է առաջ եկել։ Ենթադրվող 200 և ավելի աշխատակազմ ունենալու դեպքում ավտոբուսային պարկին հարկավոր է նաև կադրերի բաժնի աշխատակից։
Նոր հաստիքը՝ ամսական 120 հազար դրամ աշխատավարձով, հաստատվեց, փոխարենը վարորդների աշխատավարձի չափի նվազեցում կատարվեց։ Ավագանին նախկինում սահմանել էր 200 հազար դրամ աշխատավարձ, հիմա պարզվում է, որ ստացվող եկամուտների համեմատ բարձր են սահմանել։ Առաջարկվեց վարորդների ամսական աշխատավարձը հաստատել 100 հազար դրամ։
«Աշխատավարձի իջեցման պատճառը միայն նա է, որ նոր-նոր ենք հիմնավորվում, դեռ շատ ռիսկային աշխատանքներ կան։ Դուք տեսնում եք, որ մենք գիծ առ գիծ ենք դուրս գալիս երթուղի, դեռ չի երևում շահույթը, չի երևում օգուտը և չի երևում ծախսերը, ամեն ինչ դուրս է գալիս ընդհանուր եկամուտներից։ Հիմա էս մի երթուղին սպասարկելով տեսնում ենք, որ ամեն ինչ գնում է դեպի ներքև, գումարը չի բավարարում, հենց դրանից ելնելով հիմա փորձում ենք այս քայլին գնալ»,- պարզաբանումներ է տվել Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի ԺՊ Գեորգի Ղազարյանը։
Հետո տրանսպորտի բաժնի պատասխանատուն և ավտոբուսային պարկի տնօրենը հավաստիացրին, որ աշխատավարձի չափի նվազեցումը ժամանակավոր է, վերանայումը կախված է ստացվող եկամուտներից ու ծախսերից։ Բայց և առաջարկ ունեին, պարգևավճար տալ այն վարորդներին, որոնք կմուտքագրեն օրական հասույթից ավելի գումար։ Մեկ միկրոավտոբուսի համար այժմ սահմանված օրական հասույթը 28 հազար դրամ է։
Ֆինանսական տարափոխությունների չենթարկվեց միայն հասարակական տրանսպորտի ուղեվարձը, որի հարցը ևս արտահերթ նիստի օրակարգում էր։ Որոշվեց առայժմ պահպանել 100 դրամ ուղեվարձը։
«Մենք բոլորս գիտենք, որ ներկայում գործող ՍՊԸ-ն աշխատում է 100 դրամով՝ ելնելով մեր գյումրեցիների սոցիալական վիճակից։ Մենք այս պահին աշխատում ենք մեկ երթուղով՝ պահպանելով 100 դրամ ուղեվարձի արժեքը։ Երբ որ մի երկու ամիս կաշխատենք, կտեսնենք, որ ինքնարժեքը ինչ է նստում մեր ընկերության վրա, հաշվարկներ կանենք ու կզեկուցենք։ Ադ ժամանակ էլ կքննարկենք ուղեվարձի փոփոխության անհրաժեշտություն կա, թե ոչ»,- նշել է «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Գրիգոր Մաթևոսյանը։
Հետագայում, եթե ուղեվարձի թանկացման հարց առաջանա, նոր միկրոավտոբուսներում դա խնդիր կլինի, քանի որ տեղադրված վճարման սարքերը ընդունում են միայն 100 դրամանոցներ։ 2 շաբաթ է՝ նոր 13 միկրոավտոբուսներով սպասարկում են միայն 25 համարի երթուղին, հաջորդը կլինեն 12 և 24 երթուղիները։
Եվ վերջում, օրակարգից դուրս անդրադարձ կատարվեց օգոստոսին նախատեսված գարեջրի փառատոնի, Երևանի օրերը Գյումրիում և Գյումրիի օր տոնակատարությունների անցկացման ժամկետների փոփոխությանը։
Հայտարարվեց, որ Երևանի օրերը Գյումրիում կանցկացվեն սեպտեմբերի 2-3-ը։ ։
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...