21:00 26.08.2022
Գյումրիի «Մտորումների թատրոնը» օգոստոսի 27-ին բացում է նոր թատերաշրջանը՝ նոր ներկայացումով։ Բեմադրությունը գյումրեցի ժամանակակից գրող Լիլիթ Մկրտչյանի «Մայլից մայլա» պատմվածքների ժողովածուի հիման վրա է։
Երեկոյան գյումրվա հայաթներում հարևաններով հավաքվելը, խոսք ու զրույցի բռնվելն ու օրվա կարևոր անցուդարձը քննարկելը հին ավանդույթներից մեկն էր։ Հիմա այս միջավայրն է վերականգնված «Մտորումների թատրոն»-ի նոր ներկայացման մեջ։ Գործողությունները ծավալվում են բակում։ Մի կտոր հաց կիսելու ընթացքում հարևաններով հիշում են քաղաքի հայտնի արհեստավորներին, պատմում ու խմում գյումրեցի բոլոր վարպետների կենացը։
Հայտնի է, որ գյումրեցիները մարդուն մականուն կնքելու յուրօրինակ տաղանդ ունեն։ Նայում են մարդու արտաքինին, շարժ ու ձևին, գործին ու այնպիսի մի մականուն են կնքում, որն ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցում է մարդուն և հենց դրանով դառնում ճանաչված։ «Մայլից մայլա» ներկայացման մեջ այդպիսի հայտնի արհեստավորների մասին են պատմությունները, հորինված ու բերնեբերան փոխանցված երգերը։
«Հիմնական կերպարներն ասեմ, որ բոլորը հորինված են, ես ոչ մեկին չգիտեմ, նրանց անձնական կյանքին տեղյակ չեմ։ Բայց շատ-շատ եմ լսում ընթերցողներից, որ ասում են, թե մենք էս մարդուն ճանաչել ենք, մենք էս պատմություններին ծանոթ ենք, նման բան մեր հարևանի հետ է կատարվել, բայց պատմվածքների բոլոր հերոսները հորինված կերպարներ են»,- ասում «Մայլից մայլա» պատմվածքների ժողովածուի հեղինակ Լիլիթ Մկրտչյանը։
Լիլիթի «Մայլից մայլա»-ի պատվածքները գրվել են Արցախում՝ Շուշի քաղաքում, այդ ժամանակ Լիլիթն այնտեղ էր ապրում, աշխատում էր Շուշիի պետական տիկնիկային թատրոնում։ Գյումրվա բարբառով, համ ու հոտով պատմվածքներում իր կարոտն է արտահայտել։
«Սա շատ պայծառ երևակայության արդյունք է, ես էդ երևակայության արդյունքը ցանկացա բեմական տարածքում տեսնել, որովհետև մենք հիմա խեղաթյուրել ենք գյումրվա բարբառը, ամեն ինչ խեղաթյուրված է, բայց Լիլիթի մոտ մաքուր է, լեզուն մաքուր է, Գյումրվա բարբառը մաքուր է, և ես ընդամենը ցանկացա վերադարձնել նաև Գյումրվա հումորը»,- ասում է Գյումրիի «Մտորումների թատրոնի» գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը։
Հայաստանի վաստակավոր արտիստ, ռեժիսոր Հովհաննես Հովհանիսյանը նշում է՝ այս ներկայացումով հասարակ արհեստավոր գյումրեցու կերպարներին ճանաչելու հնարավորություն պետք է տալ։ Վարպետների մասին պատմություններից բացի, գյումրեցուն բնորոշ հումորն ու կատակներն են, նաև սովորույթները, որոնցից շատերը պահպանվել են առ այսօր։
«Մայլից մայլա»-ն դառնալու է «Մտորումների թատրոն»-ի խաղացանկի մշտական ներկայացումը։ Այն կարևոր միջավայում հանդիսատեսի համար դերասանների հետ ինտերակտիվ շփման հնարավորություն կստեղծի։ Առաջիկայում իր ձևաչափով տարբերվող թատրոնը կբեմադրի նաև «Մայլից մայլա» պատմվածքների երկրորդ ներկայացումը։
08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...