Աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական ծրագրով փոխհատուցում հողօգտագործողին. կանխատեսվում է Շիրակի մարզում ավելացնել մշակովի հողատարածքների մակերեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական ծրագրով փոխհատուցում հողօգտագործողին. կանխատեսվում է Շիրակի մարզում ավելացնել մշակովի հողատարածքների մակերեսը

18:38 01.09.2022

Այս տարի առաջին անգամ աշնանացան ցորենի արտադրության խթանման  աջակցության պետական  ծրագրի փոխհատուցվող գումարը կտրամադրվի ոչ թե սերմ արտադրող կամ ներկրող ընկերություններին, այլ հենց հողի սեփականատիրոջը կամ  վարձակալությամբ օգտագործողին։ Այս կերպ ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում  փոխհատուցվող գումարը կծախսվի ավելի նպատակային և կավելանա մշակվող հողատարածքների չափը:

Նախորդ տարի Շիրակի մարզում կատարվել էր 2000 հա-ով պակաս աշնանացան, հողերը տնտեսությունները չվարեցին դիզվառելիքի թանկ գնի ու երկարատև չորային եղանակների պատճառով: Մարզի հյուսիսային  տարածաշրջաններում դեռ հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը ավարտված չէ։ Թեև քիչ է ցանվել, բայց նախնական տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ՝ ստացվել է ցորենի, գարու և վարսակի մոտ 3 անգամ ավելի բերք:

 

Հաշվի առնելով դիզվառելիքի, պարարտանյութի բարձր արժեքն ու սերմացուի դեֆիցիտը, կանխատեսվում էր, որ այս տարի ևս հողագործներից շատերը կպակասեցնեն աշնանացանի ցանքատարածքները: Սեզոնին ընդառաջ ու ժամանակին պետության նոր առաջարկը հնարավոր է՝ պատկերը փոխի։ Շրջանառության մեջ է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որից կարող են օգտվել նույնիսկ փոքր՝ 1000 մետր, բայց ոչ տնամերձ հողակտոր ունեցողները։

Շահառուներին ծրագիրը ներկայացնում է նաև փաստաթղթային ձևակերպումների պահանջ՝ հողի սեփականության կադաստրային վկայագրի, վարձակալության դեպքում՝ վարձակալության պայմանագրի վերաբերյալ: Եթե հողօգտագործողը չունի մշակվող հողի վարձակալության պայմանագիր, բայց մշտապես մշակում է, աջակցության ծրագրում  նման դեպքերի համար սահմանված է այլ մոտեցում:

«Այս դեպքում, եթե առկա չէ սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր, ապա համայնքի ղեկավարի կամ բնակավայրի ղեկավարի կողմից տրամադրվում է տեղեկանք, որը հավաստում է օգտագործողի կողմից, տվյալ բնակիչների կողմից հողը փաստացի օգտագործելու հանգամանքը, տեղեկանքը հաշվի է  առնվում ծրագրում որպես փաստաթուղթ»,- մանրամասնում է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։

  

Աշնանացան ցորենի սուբսիդավորման երկու տարբերակ է գործում: Առաջինը վերաբերում է մասնակի փոխհատուցում հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում, իսկ մյուս տարբերակը այն գյուղացիների համար է, որոնք նախընտրում են աշնանացան կատարել սեփական դաշտերից հավաքած  սերմացուով:

«Մեկ հեկտար հավաստագրված սերմացուով ցանք իրականացնելու դեպքում շահառուին տրամադրվում է 120 հազար դրամ փոխհատուցում սերմացուի, դիզվառելիքի և պարարտանյութի արժեքի համար, իսկ ոչ հավաստագրված սերմացուով ցանք իրականացնելու դեպքում տրամադրվում է միայն դիզվառելիքի և պարարտանյութի փոխհատուցում՝ մեկ հեկտարի համար 70 հազար դրամի չափով»,- նշում է Ռոման Համայակյանը։

Մարզի 15 հազար հեկտար աշնանացանի ցանքերի մոտ 10-12  հազարը բաժին է ընկնում  բարձրակարգ վարելահողեր ունեցող Ախուրյանի տարածաշրջանին, չնայած որ անցած տարի մոտ 15 տոկոսով պակաս աշնանացան էին կատարել, կանխատեսում են, որ սուբսիդավորման ծրագրին համայնքի գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը բարձր կլինի:

«Հացահատիկային կուլտուրաների ցանքատարածքները նախորդ տարի գրեթե 10-15 տոկոսով նվազեցին, փոխարենը ավելացան կարտոֆիլի ցանքերը։ Իմ կարծիքով՝ այս տարի պիտի հակառակը լինի՝ կարտոֆիլի ցանքերը կնվազեն, և քանի որ կարտոֆիլի դաշտերը աշնանացան ցորենի  համար համարվում են լավագույն նախորդ, ապա կանխատեսում եմ, որ 20 տոկոսով՝ անցած տարվա համեմատ, կավելանան աշնանացանի  ցանքատարածքները»,- ասում է Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանը։

Աշնանացան  ցորենի արտադրության պետական աջակցության ծրագիրը, ենթադրվում է, որ հնարավորություն կտա Շիրակի մարզում վարուցանք կատարել տարիներով  անմշակ մնացած ու դեգրադացված հողակտորներում, որոնց հիմնական մասը գտնվում է լեռնային ու բարձր լեռնային հատվածներում։ Ցանքատարածքների կվերափոխվեն նաև խոտհարքների վերածված սևահողերը, որտեղ վերջին անգամ աշնանացան կատարվել է  2-3 տասնամյակ առաջ։

Փոխհատուցվող գումարը հողօգտագործողների կհասնի բանկային հաշվեհամարների միջոցով: Ընդհանուր առմամբ, կանխատեսվում է, որ պետական աջակցության այս ծրագրով կսուբսիդավորվի Հանրապետությունում մոտ 75 հազար հեկտար աշնանացան ցորենի ցանքատարածք, արդյունքում՝ անմշակ մնացած 45 տոկոս հողերի մեծ մասում վարուցանք կարվի, ինչը կազմում է հողային ֆոնդի մոտ 200 հազար հեկտարը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

23:48 31.07.2025

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

23:39 31.07.2025

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...

BACK_TO_TOP