20:43 31.08.2022
Պայթյու՞ն, ռմբակոծությո՞ւն, թե՞ հրավառություն․ նոր-նոր քնով անցած ցանկացած մեկիս մոտ է ակամայից այս հարցերն առաջանում, երբ գիշերը քնից վեր թռած փորձում ենք հասկանալ ու վերլուծել մեր լսած հուժկու ձայները։ Հանգստանում ենք միայն 2-3-րդ կրկնվող ձայնը լսելուց ու աչք ծակող լուսային էֆեկտը տեսնելուց հետո միայն։ Իսկ այդ ձայներից հետո ինչպե՞ս են նորից քնում փոքրերը, գիտեն միայն նրանց մեծերը։
Մինչ այս, օրենքը չէր արգելում հրավառությունները, բայց արգելում էր դրանք իրականացնել գիշերային ժամերին, երբ անհրաժեշտ է խստագույնս պահպանել համակեցության կանոնները՝ հոգատարություն դրսևորելով շրջապատող անձանց նկատմամբ։
Ի՞նչ հարց կլուծի հրավառություններն արգելող նախագիծը և ինչպե՞ս անել, որ այն բացթողումներ չունենա։ Հիշեցնենք, որ 2021թ․-ին ԱԺ-ում Կառավարության առաջարկությամբ այդօրինակ նախագիծ քննարկվեց, սակայն կորոնավիրուսի տարածման ֆոնին և արտակարգ այլ իրավիճակների պայմաններում այն ուժի մեջ չմտավ։ Սակայն «Սուրմալույում» տեղի ունեցած պայթյունը պատճառ դարձավ հրավառություններն արգելող նախագիծը կրկին շրջանառության մեջ դնելու համար։ Այսօր էլ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ խորհրդարանում թեմայի շուրջ տեղի ունեցավ քննարկում։
Իսկ ի՞նչ է առաջարկում հրավառություններն արգելող այս նախագիծը․ նախ թույլատրվելու է հրավառություն անցկացնել հիմնականում պետական միջոցառումների ժամանակ, ճայթուկներ կիրառելն արգելել ծնունդ, կնունք, հարսանիք և խրախճանքի այլ մասնավոր միջոցառումների ժամանակ, արգելել հրագործական արտադրատեսակ պարունակող նյութերի ազատ վաճառքը և այդ իրավունքը վերապահել մի քանի լիցենզավորում ունեցողների, ապա և հարկ եղած դեպքում հարց ունենալ միայն նրանց հետ, որոշակի սահմանափակումներ մտցնել ներմուծման առումով, բացառիկ դեպքերի՝ տոների համար էլ հրավառության թույլ տալու կամ չտալու իրավունքը վերապահել համայնքի ավագանուն։
Մանրամասները՝ ռեպորտաժում։
23:56 16.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 16.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...
23:46 16.05.2025
Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններԿառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:41 16.05.2025
Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներըՉնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...
23:38 16.05.2025
«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...
23:33 16.05.2025
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին կատարվում է մետաղական արգելափակոցների վերականգնման, ներկման աշխատանքներՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ընթացիկ սպասարկման շրջանակում կատարվում է մետաղական արգելափակոցների վերականգնման, ներկման աշխատանքներ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...