Արմավիրի մարզպետարանում քննարկվել են հոկտեմբերի 13-22-ն անցկացվելիք համապետական մարդահամարի նախապատրաստման հարցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

Արմավիրի մարզպետարանում քննարկվել են հոկտեմբերի 13-22-ն անցկացվելիք համապետական մարդահամարի նախապատրաստման հարցերը

19:21 31.08.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ մարզպետարանում այսօր տեղի է ունեցել Հայաստանում 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը նախատեսված համապետական մարդահամարի նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի առաջին նիստը՝ հանրապետական գործադիր մարմինների մարզային կառույցների, համայնքային իշխանության և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:

Ընդգծելով մարդահամարի անցկացման համապետական նշանակությունն ու կարևորությունը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ մարդահամարի անցկացումն իրենից ներկայացնում է իրար հաջորդող, փոխկապակցված միջոցառումների շարք, որը մարզային հանձնաժողովի ու տեղական ինքնակառավարման մարմինների համակարգված և արդյունավետ համագործակցության արդյունքում հաջողությամբ կիրականացվի: Մարզպետը կարևոր է համարել յուրաքանչյուր աշխատակցի պատասխանատու մոտեցումը գործընթացին:

Անդրադառնալով մարդահամարի նպատակին, նշանակությանը, հիմնական առավելություններին՝ Վիճակագրական կոմիտեի մարդահամարի գործառնական վարչության պետ Վարդան Գևորգյանը նշել է, որ 2022 թվականի մարդահամարը նախորդներից մասնավորապես տարբերվում է կազմակերպման մեթոդաբանությամբ: Մարդահամարի ծրագրով սահմանված տվյալների հավաքման համար կիրականացվի ընտրանքային հետազոտություն՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրից ընտրված հասցեների 25 %-ում բնակվող բնակչության շրջանում: Հետազոտության տվյալները կհավաքվեն հարցումների միջոցով՝ շարժական համակարգիչ (պլանշետների) կիրառմամբ:

Ներկայացնելով իրականացվելիք գործընթացները՝ Վարդան Գևորգյանը խոսել է մարդահամարի իրականացման ժամանակավոր անձնակազմի, աշխատասենյակների, ինչպես նաև քաղաքային և գյուղական համայնքների հասցեական տնտեսության կարգավորման, փողոցների, թաղամասերի անվանատախտակների, շենքերի, շինությունների ու բնակարանների համարանիշերի առկայության անհրաժեշտության մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP