ՀՀ ԱԺ նախագահը հավաստագրեր և խորհրդանշական նվերներ է հանձնել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

ՀՀ ԱԺ նախագահը հավաստագրեր և խորհրդանշական նվերներ է հանձնել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

19:20 01.09.2022

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սեպտեմբերի 1-ին ավարտվել է «Ամառային դպրոց» ծրագիրը: Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել ԱԺ նիստերի դահլիճում: Տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

«Մեր նոր նստաշրջանի մեկնարկին դեռ մի քանի օր կա, ես շատ ուրախ եմ, որ դրան ընդառաջ այստեղ հյուրընկալում ենք ձեզ»,- շնորհավորելով աշակերտներին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա հավաստագրեր և խորհրդանշական նվերներ է հանձնել ծրագրի մասնակից ավագ դպրոցի աշակերտներին՝ մաղթելով նոր ուսումնական տարում բազում հաջողություններ:

Խոսելով դպրոցական տարիներին ստացած գիտելիքների մասին՝ Ալեն Սիմոնյանն աշակերտներին հորդորել է հնարավորինս լուրջ վերաբերել դրանց, քանի որ դրանք ամբողջ կյանքի համար են: Նա խոսել է գիտելիք, ազատություն, ժողովրդավարություն բանաձևի նշանակությունից, որն էլ ձևավորում է իր իրավունքներին քաջատեղյակ և պարտավորությունները պատվով կրող քաղաքացի: «Այս դպրոցը համարեք  գիտելիքների և տեղեկատվության ստացման սկզբնակետ և հռչակեք ձեզ համար, որ մարդը գերագույն արժեք է»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը:

«Ամառային դպրոց» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից: «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը համակարգող պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը, ՄԱԿ ԶԳ-ին, Ազգային ժողովի նախագահի գրասենյակին և աշխատակազմին նախաձեռնությանն աջակցելու համար: Նա կարևորել է գիտելիքի ուժը, շնորհավորել ծրագրի մասնակիցներին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ` մաղթելով հաջողություններ փոքր ու մեծ նախաձեռնություններում:

Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, դիմելով աշակերտներին, նշել է, որ նրանք ժողովրդավարության այս տանը՝ ՀՀ Ազգային ժողովի  դահլիճում, գիտակցեն ժողովրդավարական գործընթացներին մասնակցելու կարևորությունը: Նա շնորհակալություն է հայտնել համագործակցության համար:

«Մեզ համար շատ կարևոր է ունենալ իրազեկ, լայնախոհ և ակտիվ քաղաքացիների նոր հզոր սերունդ, որը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել ապագայի համար: Հուսով ենք, որ դուք այժմ ավելի մեծ վստահություն ունեք ապագայի հանդեպ»,- ասել է ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին:

Մասնակիցները շնորհակալություն են հայտնել բովանդակալից, գերհագեցած ծրագրով դասընթացի համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

23:46 01.05.2025

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...

Երևանը ջազ է լսում

23:37 01.05.2025

Երևանը ջազ է լսում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...

BACK_TO_TOP