Ոլորտային ի՞նչ փոփոխություններ է առաջարկում Քաղաքաշինության կոմիտեն․ զրույց՝ «Հորիզոնի» տաղավարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+24.09 oC

Ոլորտային ի՞նչ փոփոխություններ է առաջարկում Քաղաքաշինության կոմիտեն․ զրույց՝ «Հորիզոնի» տաղավարում

20:59 02.09.2022

Քաղաքաշինության կոմիտեն վերջերս լիցենզավորման նոր չափանիշների փաթեթ է ներկայացրել, որն արդեն արժանացել է կառավարության հավանությանը։ Որո՞նք են այն ուղղություններն ու առանձնահատկությունները, որոնք ներառված են այդ փաթեթում։ Այս և ոլորտին առնչվող այլ թեմաների մասին «Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է  ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանի հետ։

«Ներկայացված նախագիծը բավականին երկար մշակվել և շրջանառվել է Քաղաքաշինության կոմիտեի կողմից, և մեր համար շատ կարևոր էր, որ այն արժանացավ Կառավարության հավանությանը և առաջիկայում կներկայացվի նաև ԱԺ-ի քննարկմանը։ Նախագիծը բավականին ծավալուն է, իր մեջ  ընդգրկում է շատ կարևոր հարցեր քաղաքաշինական բնագավառի վերաբերյալ»,- նշել է Դավիթ Գրիգորյանը։

 

Նրա տեղեկացմամբ, նախագիծը նախատեսում է փոփոխություններ և լրացումներ կատարել 4 օրենքներում։ Հիմնական փոփոխությունները վերաբերում են քաղաքաշինության մասին օրենքին, մյուս փոփոխությունները վերաբերում են լիցենզավորման, պետական տուրքի և քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների մասին օրենքներին։

«Կարելի է առանձնացնել մի քանի ուղղություններ։ Առաջինը քաղաքաշինության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումն է՝ ըստ դասերի, և նաև մեր քաղաքաշինական ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետների հավաստագրման ինստիտուտի ներդրումն է, որը պակաս կարևոր չէ, մյուս կարևոր խնդիրը, որին առնչվել է տվյալ նախագիծը՝ նախատեսում ենք ստեղծել միասնական ռեեստրներ՝ լիցենզավորված կազմակերպությունների և նաև հավաստագրված մասնագետների համար։ Ռեեստրները թույլ կտան մեզ իրականացնել մի շարք գործառույթներ կազմակերպությունների և մասնագետների հետ, ժամանակի ընթացքում վարել այդ ռեեստրները։ Կարելի է առանձնացնել նաև շարունակական մասնագիտական զարգացման ինստիտուտի ներդրումը՝ մեր հավաստագրված մասնագետների համար։ Նախագծով նախատեսվել, սահմանվել և հստակեցվել են մեր բոլոր քաղաքաշինական գործունեության տեսակների պարտականությունները, իրավասությունները և մի շարք այլ կարգավորումներ»,- նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը։

Մասնրամասները՝ ամբողջական հարցազրույցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP